14 Մարտի, Saturday, 2026
KFC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

«Ադրբեջանական լվացքատան» գաղտնի ծրագրով 1,5 միլիոն դոլար է վճարվել ամերիկյան լոբբիստական ընկերությանը

Հարութ Սասունյան        «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր www.TheCaliforniaCourier.com Կազմակերպված հանցագործության և կաշառակերության լուսաբանման նախագծի (OCCRP) համացանցային կայքն անցյալ շաբաթ բացահայտեց հավանաբար ապօրինի լոբբինգ ԱՄՆ-ում, որը ֆինանսավորվել է ադրբեջանական աղբյուրներից: 2018 թվականի մայիսի 23-ին հետաքննող լրագրող Ջոնի Ռեյթը տեղեկացրեց, որ «փողերի մի մասը, որ փոխանցվել է «ադրբեջանական լվացքատան» գաղտնի ծրագրով և ապօրինի հիմնադրամի […]

Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը պաշտոնական այցով ժամանել է Վրաստան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը պաշտոնական այցով ժամանել է Վրաստան: Թբիլիսիի միջազգային օդանավակայանում ՀՀ վարչապետին դիմավորել է Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն: ՀՀ վարչապետի գլխավորած պատվիրակությունն ուղևորվել է Վրաստանի կառավարություն, որտեղ տեղի է ունենալու Նիկոլ Փաշինյանի և Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի առանձնազրույցն ու պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը:    

« Հայ-վրացական հարաբերություններում նոր դրական ֆոն է ստեղծվում».վրացագետ/տեսանյութ/

« Հայ-վրացական հարաբերություններում նոր դրական ֆոն է ստեղծվում: Հասունացել է իրավիճակ ավելի խորացնելու հարաբերությունները և նոր փուլ մտնելու»,-այսօր՝ մայիսի 29-ին «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ, անդրադառնալով հայ-վրացական հարաբաերությունների զարգացման հեռանկարներին ասաց վրացագետ Ջոնի Մելիքյանը: Վրացագետը կարևորեց ՀՀ Նախագահ Արմեն սարգսյանի այցը Վրաստան.«Օրակարգը բավականին հագեցած էր և միջպետական լուրջ նշանակություն ունեցավ»: Վրացագետը հայ-Վրացական հարաբերություններում […]

Ձեր վարչապետը գին պետք է վճարի . բրիտանացի փորձագետը բացում է փակագծերը. Իրատես

Նուրբ Էր սարքված «հեղափոխությունը» մինչև որոշակի պահ. չէր հասկացվում ովքեր են իրական մոդերաաորները. ովքեր «բաք-օֆիսները» համակարգողները: Մեկ բան գոնե հիմա պարզ է՝ պլան «ա»-ն իրականացվեց լավագույն տեխնոլո­գիաներով, պլան «բ»-ի համար հայկական միջա­վայրը «էքսպերիմենտային» լինել չի կարող, չնա­յած քայլն արվեց՝ «տիկին» էլթոնն իր «ամուսնու» հետ ժամանեց Հայաստան օգնելու լսողության խնդիր ունեցող երեխաներին: Նաև ԼԳՏԲ կազմա­կերպություններին: Դրանով, […]

Ո՞ւր է տանում ղարաբաղյան հարցում ԱՄՆ շտապողականությունը. Ժամանակ

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Ադրբեջանի անկախության առիթով ուղղված շնորհավորական ուղերձում անդրադարձել է նաեւ դա­րաբաղյան խնդրին, ինչպես մի քանի օր առաջ նույն առիթով՝ Դոնալդ Թրսւմփը: Պոմպեոն կոչ է արել կողմե­րին հնարավորինս արագ վերսկսել ինտենսիվ բանակցությունները: Մի քանի օր առաջ էլ նախագահ Թրամփը Ալիեւին ուղղված շնորհավորանքում ասել էր, թե առաջիկա ամիսները բե­րում են կարգավորման հնարավորու­թյուն: Թե’ Թրւսմփը, […]

Առանց Արցախի մասնակցության հնարավոր չէ կարգավորել հակամարտությունը. Դավիթ Բաբայան

«Առանց Արցախի մասնակցության հնարավոր չէ կարգավորել հակամարտությունը»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Արցախի նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանն՝ անդրադառնալով Արցախի վերաբերյալ վարչապետի հայտարարությանը, թե Արցախը պետք է ինքն իրեն ներկայացնի բանակցություններին: Սակայն, ըստ Բաբայանի,  սա պահանջելու է երկար ժամանակ ու աշխատանք: «Բոլորիս էլ հասկանալի է, որ Ադրբեջանը խոչընդոտելու է այդ ամենը, անելու է ամեն ինչ, որ դա տեղի […]

Ոչ ստատուս քվոն, ոչ ուժի կիրառումն ընդունելի չեն ԼՂ հակամարտության կարգավորման հարցում, պետք է մոտենալ պրագմատիկ ու ավելի կրեատիվ ձևով. Ֆրանսիայի ԱԳ նախարար

Շատ հպարտ եմ, որ առաջին քաղաքական պատասխանատու, բարձրաստիճան մարդն եմ, որ այցելում է նոր Հայաստան ու հանդիպումներ է ունենալու Հայաստանի նոր կառավարության հետ, այսօր ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ համատեղ մամուլի ասուլիսին ասաց  Ֆրանսիայի՝ Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանը։ «Ֆրանսիան կշարունակի մնալ Հայաստանի կողքին՝ օգնելու կառուցելու ժողովրդավարությունը», – ասաց Ժան-Իվ Լը Դրիանը։ […]

Ամերիկյան վերլուծաբաններն անորոշ են գնահատում այս պահին ղարաբաղյան կարգավորման հետագա ընթացքը

Ամերիկյան վերլուծաբաններն անդրադառնում են ղարաբաղյան հակամարտության կարգավորման ապագային՝ Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխության տեսանկյունից։ Այդ մասին հայտնում է «Ամերիկայի ձայնը»։ Ինչպիսի զարգացումներ կլինեն ղարաբաղյան հակամարտության շուրջ հետհեղափոխական Հայաստանում քաղաքական իրավիճակի որոշակի կայունացումից հետո: Վերլուծաբան Ջեֆ Մանկոֆը կարծում է, որ այս պահին դժվար է անել այս առումով որևէ կանխատեսում: «Դժվար է որևէ գնահատական տալ այս պահին […]

ԱԺ նախագահի տեղակալը ընդունել է Կիպրոսի ԷՏԷՔ կուսակցության ներկայացուցիչներին

Մայիսի 26-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ Վահրամ Բալայանը ընդունել է Կիպրոսի ԷՏԷՔ ընկերվարական կուսակցության ԿԿ անդամ Նիկոլաս Խրիստուին և Նիկոսիայի մարզային կոմիտեի անդամ գեներալ Խրոստոտուլոս Լեֆկարիտիսին, ովքեր Ստեփանակերտ են ժամանել Կիպրոսի Հայ Դատի հանձնախմբի ատենապետ Հակոբ Մանուկյանի ուղեկցությամբ: Ողջունելով հյուրին՝ ԱԺ փոխնախագահը նշել է, որ հայ և կիպրոսցի ժողովուրդները բախտակից ժողովուրդներ են ոչ […]

Հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 150 անգամ՝ արձակելով ավելի քան 1500 կրակոց

Մայիսի 20-ից 26-ն ընկած ժամանակահատվածում իրադրությունը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում եղել է հարաբերական կայուն: Արցախի Հանրապետության ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ շված ժամանակահատվածում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 150 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 1500 կրակոց: ՊԲ-ի առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել աչալրջորեն իրականացնել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի