« Հայ-վրացական հարաբերություններում նոր դրական ֆոն է ստեղծվում».վրացագետ/տեսանյութ/
« Հայ-վրացական հարաբերություններում նոր դրական ֆոն է ստեղծվում: Հասունացել է իրավիճակ ավելի խորացնելու հարաբերությունները և նոր փուլ մտնելու»,-այսօր՝ մայիսի 29-ին «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ, անդրադառնալով հայ-վրացական հարաբաերությունների զարգացման հեռանկարներին ասաց վրացագետ Ջոնի Մելիքյանը:
Վրացագետը կարևորեց ՀՀ Նախագահ Արմեն սարգսյանի այցը Վրաստան.«Օրակարգը բավականին հագեցած էր և միջպետական լուրջ նշանակություն ունեցավ»:
Վրացագետը հայ-Վրացական հարաբերություններում նոր փուլ մտնելու հեռանկարներ է տեսնում.« Շուտով տեղի կունենա ՀՀ վարչապետի պաշտոնական այցը Վրաստան: Օրակարգը կրկին հագեցած է լինելու և մեծ հավանականությամբ տեղի կունենա այցելություն Ջավախք, ինչը շատ կարևորը: Մենք պետք է արձանագրենք, որ վերջին մեկ, մեկուկես ամիսներին Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունները եղել են Վրաստանի ուշադրության ներքո:
Ջոնի Մելիքյանի խոսքով Վրաստանում սկսել են ավելի լուրջ ընկալել հայերին:
Մանրամասները՝ տեսանյութում: