15 Փետրվարի, Կիրակի, 2026
KFC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Մինչեւ Փաշինյանը լայվ է, Բաքվում «Ղարաբաղի ազատագրումը» կարգախոսով հանրահավաք են նախապատրաստում

Դուշանբեից վերադառնալուն պես  վարչապետ Փաշինյանը լայվ մտավ եւ ինչպես խոստացել էր՝ մանրամասներ հաղորդեց իր եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի կարճատեւ շփումից: Փաշինյանն արձանագրեց, որ այս անգամ խոսակցությունն առարկայական էր եւ, որ մի քանի կարեւոր կետեր արձանագրեցին: «Պայմանավորվեցինք, որ մեր պաշտպանության նախարարներին հանձնարարություն տանք, որ վերջիններս քայլեր ձեռնարկեն սահմանագծում լարումն իջեցնելու և  սահմանային  միջադեպերը  կանխելու վերաբերյալ: Կարծում եմ, որ սա կարևոր պայմանավորվածություն է»,- հայտարարեց  Փաշինյանը: Վարչապետն ասաց, որ այս մասին տեղյակ է […]

Բանալի բառը «փոխզիջումը» չէր. պաշտոնական Ստեփանակերտը՝ համանախագահների հայտարարության մասին

Արցախի նախագահ Բակո Սահակյանի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը համանախագահների հայտարարությունն ուշագրավ է համարում: Նրա խոսքով, այդ հայտարարության մեջ բանալի ձեւակերպումն այն է, որ համանախագահները խոսում են «բոլոր կողմերի» այլ ոչ՝ 2 կողմի մասին: «Այստեղ կարեւորը «փոխզիջում» բառը չէ, այստեղ կարեւորն այն է, որ երբ համանախագահները խոսում են ընդհանուր քայլերի մասին, նրանք խոսում են ոչ թե […]

ՄԽ համանախագահները զգուշացրել են հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման վտանգների մասին

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) սեպտեմբերի 25-27-ը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակերում առանձին-առանձին և համատեղ հանդիպումներ են անցկացրել Հայաստանի ԱԳ նախարար Զահրաբ Մնացականյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ: Համանախագահների հետ հանդիպմանը մասնակցել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը: Ինչպես նշվում է ԵԱՀԿ […]

Ադրբեջանը միայն զենքի ուժով կգնա զիջումների. քաղաքագետ

Henaran.am-ը արցախա-ադրբեջանական խնդրի և ներկայիս իրավիճակի մասին զրուցել է քաղաքագետ Լևոն Շիրինյանի հետ: –Պարոն Շիրինյան, չնայած այն հանգամանքին, որ երեկ տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների  հանդիպումը, և նրանք պայմանավորվել են շարունակել երկխոսությունը խնդրի խաղաղ  կարգավորման շուրջ, սակայն այսօր սահմանին ունենք զոհ, ով սպանվել է հակառակորդի կրակոցից: Ինչպե՞ս կգնահատեիք Արցախի խնդրի կարգավորման այս […]

Մարդասիրական սկզբունքներով

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում 2018 թվականի  հուլիսի 25-ին հարուցվել է քրեական գործ` Թուրքիայի Հանրապետության անչափահաս քաղաքացու կողմից առանց սահմանված փաստաթղթերի ՀՀ պահպանվող պետական սահմանը ապօրինի հատելու դեպքի առթիվ: Ձեռք բերված տվյալների համաձայն` 16-ամյա  Ումուդ Ալի Մուստաֆայի Օզմենը 2018 թվականի հուլիսի 24-ին առանց պատշաճ թույլտվության հատել է ՀՀ պահպանվող պետական սահմանը` Թուրքիայի Հանրապետությունից […]

Վերադարձ անցյալին չի լինելու. Շարմազանով

Ադրբեջանի ԱԳՆ-ն կոչ է արել Հայաստանին ավելի կառուցողական դիրքորոշում ստանձնել Լեռնային Ղարաբաղի կարգավորման շուրջ բանակցություններում, հայտնում է «Ինտերֆաքս-Ադրբեջան»-ը: Ադրբեջանի ԱԳՆ-ն, ի պատասխան ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի արած հայտարարություններին, նշել է բոլոր հարցերի լուծման համար «Ադրբեջանի կազմում Լեռնային Ղարաբաղի» ադրբեջանական և հայկական համայնքների բնակության համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու պատրաստակամության մասին: Պաշտոնական Բաքուն […]

Ադրբեջանական զինուժը գնդակոծում է հայ երեխաներին. միջազգային հանրությունը պետք է արձագանքի

Ադրբեջանական զորքի կողմից Հայաստանի սահմանամերձ գյուղերի քաղաքացիական բնակչության և հատկապես երեխաների նկատմամբ ռազմական ոտնձգությունների դատապարտման վերաբերյալ քաղաքացիական հասարակության կազմակերպությունները տարածել են հայտարարություն, որում ասվում է. «Ս.թ. սեպտեմբերի 13-17-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական զինված ուժերի կողմից դարձյալ խոշոր տրամաչափի գնդացիրներից գնդակոծվել են Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի սահմանամերձ ` Չինարի, Բաղանիս, Կոթի, Վազաշեն, Ոսկևան, Բերքաբեր, Այգեհովիտ գյուղերը, իսկ […]

Զինծառայող է զոհվել

Սեպտեմբերի 26-ին` ժամը 20:10-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1999թ. ծնված Աղասի Դերենիկի Մկրտչյանը: Ինչպես տեղեկացնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը, դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած […]

Հրաժարական է ներկայացրել

Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը հրաժարական է տվել պաշտոնից: Այս մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում.  «Արցախի Հանրապետության սիրելի քաղաքացիներ, Հարգելի գործընկերներ Հայաստանի Հանրապետությունում և Սփյուռքում, Երեկ հրապարակել ենք Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի հատուկ զեկույցը Ադրբեջանում հայատյացության փաստերի վերաբերյալ՝ դրանով ըստ էության ավարտելով 2016թ. ապրիլյան պատերազմի առթիվ մեր սկսած փաստահավաք գործառույթը։ Թեև մեր […]

Սցենարները, որոնք կարող ենք պատկերացնել, որևէ կերպ չեն բխում ՀՀ շահերից. Իրանագետ

«Իրանում տեղի ունեցած ահաբեկչությունը կարող է սպառնալիք լինել նաև տարածաշրջանի մյուս պետությունների, այդ թվում նաև ՀՀ-ի համար: Սցենարները, որոնք կարող ենք պատկերացնել որևէ կերպ չեն բխում ՀՀ շահերից»,-«Հենարան» մամուլի ակումբում նման տեսակետ հայտնեց իրանագետ Արտյոմ Տոնոյանը: Հիշեցնենք,  սեպտեմբերի 22-ին առավոտյանը ժամը 9:00-ի սահմաններում Իրանի Իսլամական Հանրապետության Խուժաստան նահանգում, Սուրբ պաշտպանությանը նվիրված զորահանդեսի ժամանակ տեղի է ունեցել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի