15 Փետրվարի, Կիրակի, 2026
KFC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Անջատողական տրամադրությունների սրացումը Իրանում կարող է սպառնալիք լինել տարածաշրջանի համար

Ինչպես հայտնի է, սեպտեմբերի 22-ին առավոտյանը ժամը 9:00-ի սահմաններում Իրանի Իսլամական Հանրապետության Խուժաստան նահանգում Սուրբ պաշտպանությանը նվիրված զորահանդեսի ժամանակ տեղի է ունեցել ահաբեկչություն, որի գործող անձինք հինգն էին, և բացված կրակոցների արդյունքում սպանվել են խաղաղ բնակիչներ: Նախնական տվյալներով  զոհերի թիվը մոտ 2 տասնյակի էր հասնում, բայց քանի որ մեծ էր նաև ծանր վիրավորների թիվը, հետագայում եղան նաև […]

Նախկին ավտորիտարիզմի և ներկա ժողովրդավարության մասին խոսելը ավելի շատ զվարճալի է, քան՝ տպավորիչ. Շարմազանով

ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը անդրադառնալով ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթին` Henaran.am-ի հետ զրույցում ասաց, որ  եթե արտաքին քաղաքական ու մասնավորապես Արցախի ինքնորոշման պաշտպանության և Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականության քննադատության հարցում համամիտ է Փաշինյանի հետ, ապա ներքաղաքական կյանքի և զարգացումների հետ, մեղմ ասած, համամիտ չէ: «ՄԱԿ-ի բարձր ամբիոնից Փաշինյանը Հայաստանի նախկին իշխանություններին ո՛չ ավել, ո՛չ պակաս անվանեց […]

Նյու Յորքում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Հասան Ռոհանիի հանդիպումը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցել Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ: Զրուցակիցները քննարկել են հայ-իրանական հարաբերությունների օրակարգային տարբեր հարցեր: Զրուցակիցները կարևորել են տնտեսական համագործակցության զարգացումը և նշել, որ այն զգալիորեն զիջում է երկկողմ քաղաքական հարաբերությունների մակարդակին: Նրանք անհրաժեշտ են համարել գործուն քայլերի ձեռնարկումը` առևտրատնտեսական կապերի խթանման, առկա  ներուժի իրացման նպատակով: Նիկոլ Փաշինյանն ընդգծել […]

ՊԵԿ-ը թմրանյութի արտահանման խոշոր դեպք է բացահայտել /տեսանյութ/

Օրերս «Հայփոստի» մաքսային հսկողության գոտում խոշոր խմբաքանակով թմրամիջոցի ապօրինի արտահանման դեպք է բացահայտվել: Մաքսային զննման արդյունքում հայտնաբերվել է նախնական 13,7 կգ ընդհանուր քաշով, կնոջ դիմապատկերով 4 քանդակ՝ պատրաստված «մետամֆետամին» տեսակի թմրանյութից։ Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության և ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության աշխատակիցների իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումներով […]

Ադրբեջանում կազմակերպված ձևով իրականացվում է հայատյացության քաղաքականություն. Արցախի ՄԻՊ-ը հրապարակել է հատուկ զեկույց

Արցախի Հանրապետության ՄԻՊ գրասենյակը ներկայացրել է «Հայատյացությունն Ադրբեջանում. կազմակերպված ատելության խոսքն ու թշնամությունն ընդդեմ հայերի» հատուկ զեկույցը: Արցախում հրավիրված ասուլիսում Արցախի մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը նշեց, որ զեկույցը համապարփակ ներկայացնում է դեպքերը, օրինակները՝ կապված հայատյացության հետ: «Այս զեկույցը յուրահատուկ է նրանով, որ այստեղ հայատյացության օրինակները ներկայացվում են իրավական համատեքստում: Սա բացառապես մարդու իրավունքներին վերաբերող խնդիր […]

Չէի ուզենա Փաշինյանը Հիտլերի նման ավարտեր եւ Հայաստանի ու Արցախի միջեւ կառուցվեր Լաչինի պատ

Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունները ցույց տվին, որ Հայաստանում վախի մթնոլորտ է։ Դրա վկայությունն «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանի խոսքով, ասֆալտին փռելու, պատին ծեփելու մասին վարչապետ Փաշինյանի հայտարարություններն են։ «Այս քարոզարշավը ահաբեկում էր քաղաքական ուժերին, գնաց ոչ ցանկալի լրատվամիջոցի ահաբեկում։ Այս մթնոլորտը չի կարող համարվել ժողովրդավարական», – ասաց Արամ Հարությունյանը եւ հավելեց. «Վարչապետը ամեն անգամ […]

Ադրբեջանի ՊՆ-ն սպառնում է կործանել հայկական ռազմական ինքնաթիռներն ու ուղղաթիռները

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել, որով սպառնացել է կործանել հայկական ռազմական ինքնաթիռներն ու ուղղաթիռները, գրում է Minval.az-ը։  Ռազմական գերատեսչության հայտարարությունում նշվում է, որ ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարությունը «հերթական սադրիչ գործողություններն է իրականացրել» և տեղեկություն տարածել Լեռնային Ղարաբաղում ռազմական ավիացիայի մասնակցությամբ ուսումնական թռիչքներ իրականացնելու մասին: «Պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ հակառակորդի ցանկացած օդային փոխադրամիջոց, որը կփորձի մոտենալ […]

Ադրբեջանին վաճառած զենքը կրակում է Հայաստանի վրա. Էդուարդ Շարմազանովը՝ Բելառուսի խորհրդարանում

Սեպտեմբերի 24-ին Մինսկում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 11-րդ նիստը, որի ընթացքում ելույթ է ունեցել ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը: Այս մասին հայտնում են ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից: Ի թիվս մի շարք հարցերի ՀՀ ԱԺ փոխնախագահն անդրադարձել է նաև ՀԱՊԿ […]

Բանակցություններում առաջընթացի միակ խոչընդոտն Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշումն է. Շարմազանով

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Տիգրան Ուրիխանյանը եւ Տաճատ Վարդապետյանը, սեպտեմբերի 24-ին Մինսկում հանդիպել է Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի նախագահ Վլադիմիր Անդրեյչենկոյի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը կարեւորել են հայ-բելառուսական միջխորհրդարանական հանձնաժողովի համատեղ աշխատանքը, համագործակցությունը ՀԱՊԿ, ԱՊՀ եւ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովներում: Անդրադարձ է […]

Դադարեցվել է հանրապետության գազամատակարարումը

Վրաստանի գազատրանսպորտային ընկերությունը պաշտոնապես տեղեկացրել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին սեպտեմբերի  24-ից մինչև սեպտեմբերի 26-ը Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավորապես դադարեցնելու մասին՝ Վրաստանի տարածքում Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս մայրուղային գազատարի վրա վերանորոգման և վերականգնողական աշխատանքներ իրականացնելու պատճառով: Հանրապետության գազամատակարարումը դադարեցվել է ժամը 07:00-ից: Հանրապետության սպառողների գազամատակարարումը կիրականացվի առանց սահմանափակումների՝ ներքին պաշարների հաշվին:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

Ամենաընթերցված