19 Հունիսի, Հինգշաբթի, 2025
KFC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Հակառակորդի սադրանքն անպատասխան չի մնալու, իսկ հետևանքները լինելու են ցավոտ. ՊԲ

Մայիսի 26-ից հունիսի 1-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 220 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 3500 կրակոց։    Արցախի ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են՝ հատկանշական է, որ արձանագրված խախտումներից 80-ը տեղի է ունեցել միայն մայիսի 31-ի լույս […]

Ժամանակավոր լուծումներ՝ ԼՂ հարցով բանակցություններում․ 168 Ժամ

«168 Ժամ»-ը գրում է․ ««Ենթադրաբար ՀՀ ԱԳ նախարարը նկատի ունի մարդասի­րական ծրագրեր իրականացնելու հարցում կողմերի ձեռք բերած պայմանավորվածությունները, որոնք ևս ժամանակ պահանջեցին, քանի որ «Բոլորը՝ բոլորի դիմաց» սկզբունքը միանշանակ չընդունվեց: Սա իրավիճակային և ժամանակա­վոր լուծում է պահպանելու համար կողմերի միջև շփումնե­րը, որոնք սկսվել էին ամիսներ առաջ որոշակի ուռճացված ակնկալիքների և նախկինում արված անհեռատես հայտարարությունների ֆոնին»,- «168 […]

Ոչնչացնել Նիկոլ Փաշինյանին և Դավիթ Տոնոյանին, եթե վերջիններս հայտնվեն Արցախում.ադրբեջանցի պատգամավոր

Ադրբեջանցի պատգամավորը Փաշինյանին ոչնչացնելու կոչով է հանդես եկել. Ադրբեջանի քաղաքական վերնախավում շիզոիդալ երևույթներն ավելի սուր բնույթ են ստանում… Ադրբեջանի Միլլի Մեջլիսի գարնանայնին նստաշրջանի վերջին նիստի ժամանակ պատգամավոր Այդըն Միրզազադեն կոչ է արել ազերի դիպուկահարներին ոչնչացնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին, եթե վերջիններս հայտնվեն Արցախում… Այսպիսի բուռն կերպով է ազերի երեսփոխանն արձագանքել […]

Ադրբեջանն ու Թուրքիան Նախիջևանում համատեղ զորավարժություններ կանցկացնեն

Ադրբեջանն ու Թուրքիան ռազմական համագործակցության մասին համաձայնագրին համապատասխան հունիսի 7-11-ը Նախիջևանում «Անխախտ եղբայրություն 2019» խորագրով համատեղ զորավարժություններ կանցկացնեն, գրում է haqqin.az-ը՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությանը հղումով: Զորավարժությունների նախապատրաստական աշխատանքների շրջանակում նախօրեին Ումիդ կամրջի վրա տեղի է ունեցել երկու երկրների պետական դրոշների փոխանակման հանդիսավոր արարողությունը: Հիշեցնենք, որ Ադրբեջանի և Թուրքիայի միջև ստորագրված ռազմական համագործակցության մասին […]

Վիտալի Բալասանյանը «Հանուն Արցախի» համազգային շարժում է նախաձեռնում

Արցախի ազգային անվտանգության քարտուղար Վիտալի Բալասանյանը հայտարարել է «Հանուն Արցախի» համազգային շարժման մեկնարկի մասին։ Հայտարարության մեջ Արցախի ԱԽ քարտուղարը նշում է․ «Այսօր աշխարհասփյուռ հայության համար ժամանակի հրամայական է դարձել ՀԱՅԱՍՏԱՆ – ԱՐՑԱԽ – ՍՓՅՈւՌՔ եռամիասնության ներդաշնակ գործունեության անհրաժեշտությունը, որի առկայության պայմաններում է միայն հնարավոր դիմակայել մեր ժողովրդի առաջ ծառացած մարտահրավերներին, հետամուտ լինել Միացյալ եւ հզոր […]

Ադրբեջանի ջանքերով համանախագահները կիրառում են արդեն «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ղեկավար» արտահայտությունը. Կարեն Բեքարյան

Քաղաքագետ Կարեն Բեքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես եկան հայտարարությամբ:   Ուշագրավ է հետևյալ հատվածը. «…Մայիսի 28-ին համանախագահները հանդիպել են Լեռնային Ղարաբաղի փաստացի իշխանությունների հետ, այնուհետև Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ղեկավարի հետ…»: Փաստենք, մենք չենք կարողացել Արցախին լիարժեք ձևով վերադարձնել բանակցային գործընթաց, փոխարենը՝ Ադրբեջանի ջանքերով համանախագահները կիրառում են արդեն «Լեռնային […]

Արցախում Ռազմական խորհրդի նիստ է տեղի ունեցել

Մայիսի 30-ին Արցախի Հանրապետության ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանի նախագահությամբ անց է կացվել ռազմական խորհրդի նիստ` նվիրված ՊԲ-ի միավորումների և զորամասերի կազմակերպչական հաստիքային կառուցվածքի, զորահավաքային ռեսուրսների վիճակին և զորքերի պատրաստության համապատասխանությանը` առաջադրված խնդիրներին, ինչպես նաև ուսումնանյութական բազայի վիճակին, նշված ոլորտներում առկա խնդիրներին և դրանց լուծման ուղիներին: Ռազմական խորհրդի նիստին մասնակցում էին բանակի հրամանատարի տեղակալները, […]

Բանդաներ Արցախում չկան. Դավիթ Բաբայան

Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանն արձագանքել է Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի գրասենյակի տարածած հայտարարությանը։ «Բանդաներ Արցախում չկան, չի կարող լինի Արցախում բանդա: Բայց Սևանի մայրուղու Սևան-Մարտունի ճանապարհահատվածին Սամվել Բաբայանի համակիրների և զինակից ընկերների ճանապարհը փակելու և հրազենից կրակահերթ արձակելու կապակցությամբ պիտի ուսումնասիրվի այդ ամենը, որպեսզի պաշտոնապես, բոլորի համար պարզ լինի, եթե […]

Ինչո՞ւ Արցախի ղեկավարությունը չմասնակցեց մայիսի 28-ին. կառավարության արձագանքը

Հայաստանի Հանրապետության վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանն անդրադարձել է հարցին, թե ինչո՞ւ Արցախի ղեկավարները չեն մասնակցել  մայիսի 28-ին Սարդարապատում Հանրապետության տոնին նվիրված միջոցառումներին: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ վարչապետի մամուլի խոսնակը իր տարակուսանքը հայտնեց հարցից. «Երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 9-ին մեկնում է Ստեփանակերտ և մասնակցում եռատոնին նվիրված միջոցառումներին, երբևէ այդ միջոցառումներին մասնակցելու հրավեր չի ստանում և […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի