13 Փետրվարի, Ուրբաթ, 2026
KFC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Առաջին ձնծաղիկները Բաքվից. հրճված են Փաշինյանի ելույթից

Ադրբեջանական Minval.az պարբերականը հոդված է հրապարակել` անդրադառնալով Հայաստանում տեղի ունեցած իրադարձություններին և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` դատական համակարգի փոփոխության մասին ելույթին: Ծավալուն հոդվածի մի հատված վերաբերում է «Արցախում պատերազմի նպատակով դավադրության մասին» Փաշինյանի խոսքերին: «Կյանքի իրավունք ունի վարկածը, որ «ղարաբաղցիներն» իսկապես կարող են շփման գծում «թեժ սցենար» սադրել, իսկ քանի որ ուժերի դասավորությունը Հայաստանի օգտին […]

Բակո Սահակյանն ընդունել է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի գլխավորած պատվիրակությանը

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մայիսի 24-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին եւ նրա գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը քննարկվել են դատական ոլորտում հայկական երկու հանրապետությունների համագործակցությանն առնչվող հարցեր:  

Պատերազմը դեռ ավարտված չէ, ահա թե ինչու է մեր որդին ծառայում ԼՂ-ի բանակում. Աննա Հակոբյանի պատասխանը՝ ադրբեջանցի լրագրողին /տեսանյութ/

Հայաստանի Հանրապետության վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Ալմաթիում Եվրասիական մեդիա ֆորումի շրջանակներում պատասխանել է ԼՂ հակամարտության վերաբերյալ ադրբեջանցի լրագրողի հարցին՝ շեշտելով, որ որպես մայր և կին իր ուղերձն այն է, որ հակամարտությունը կարգավորվի բանակցությունների, այլ ոչ թե պատերազմի միջոցով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ադրբեջանցի լրագրողը նշեց, որ ՀՀ վարչապետի որդին զինվորական ծառայություն է անցնում Լեռնային Ղարաբաղում այն դեպքում, […]

Արցախի նախագահը տեղյակ չէ, Հայաստանի պաշտպանության նախարարն էլ բացառում է: Ով է վարչապետին դրդում. Ազգ

Չգիտեմ ով, բայց վարչապետին զեկուցել են, թե Հայաստանում եւ Արցախում նախկին ռեժիմի մրուրային զանգվածներ կան, որոնք իրենց մթագնած ուղեղներում փայլեցրել են ազգադավ մի ծրագիր: Այն էՙ դավադիր պատերազմ հրահրել Ադրբեջանի հետ, որոշ հողեր հանձնել թշնամուն եւ հողատվության մեղքը բարդել Հայաստանի մաքրամաքուր իշխանության վրա, որը, ինչպես Լենին պապիկը, չի ուտում, չի քնում եւ գիշերուզօր հայ ժողովրդի […]

Նիկոլը ոչ միայն հանցագործ է, այլեւ սպառնում է Հայոց պետականությանը. փաստաբան

«Հերթական ոչ պաշտոնական ապտակը։ Քանի դեռ պաշտոնապես չեք ապտակվել, սթափվե՛ք՝ ձեզ ուղղված ապտակները հասցվում են, իրականում, պետության ողնաշարին։ Սահմանադրական կարգը տապալելով՝ վարչապետը նաև արդեն բացահայտ ու փաստացի ընձեռեց Ալիևին լեգիտիմ պատերազմի հնարավորություն, ու եթե չի ցանկանում իր իսկ «դավադիր ուժ» պիտակավորումն ինքը կրի, պետք է անհապաղ, առանց ենթադրությունների ու միայն փաստացի բացահայտի դավադիր ուժերին, որոնք […]

Ադրբեջանում միկրոավտոբուս է կողաշրջվել. 2 զոհ, մեծ թվով վիրավորներ կան

Ադրբեջանում միկրոավտոբուս է կողաշրջվել: 2 մարդ մահացել է, եւս 23-ը վնասվածքներ ստացել «Մերսեդես» մակնիշի միկրոավտոբուսի վթարի հետեւանքով: Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ վթարը տեղի է ունեցել Հալդան բնակավայրի մոտ՝ Եվլախ-Հալդան խճուղում՝ Բաքվից 290 կմ արեւմուտք: Երկու մարդ տեղում մահացել է, 23-ին հոսպիտալացրել են: Տուժածներից երկուսը վերակենդանացման բաժանմունքում են, նրանց վիճակը ծանր է:

Պաշտոնական Բաքվի ու Երևանի թիրախը նույնն է՝ «դավադիր» Արցախը

Ինչպես հայտնի է, Երևանից պաշտոնապես հնչեց մեղադրանք, որ Արցախում կան դավադիր ուժեր, որոնք կարող են պատերազմ հրահրել ու տարածքներ հանձնել, որպեսզի վնասեն «ժողովրդի կառավարությանը»։ Սա փաստացի «Վերելակային» դիվանագիտության ու «ժողովուրդներին խաղաղության պատրաստելու» ծրագրի շրջանակներում հնչեցրած խոսք էր։ Պաշտոնական Երևանն այդպիսով Բաքվին լեգիտիմ հնարավորություն տվեց, հղում անելով ՀՀ վարչապետի հայտարարությանը, շփման գծում ցանկացած լարվածության ու եռանախագահողների […]

Անցկացվել է հայ-ադրբեջանական սահմանագոտու հերթական դիտարկումը

Մայիսի 22-ին ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կողմից, ՀՀ Տավուշի մարզում Բաղանիս գյուղի ուղղությամբ, անցկացվել է հայ-ադրբեջանական սահմանագոտու հերթական դիտարկումը: Հայկական կողմից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպրչիկի դաշտային օգնականներ Գենադի Պետրիկան և Օգնեն Յովիչը: Դիտարկման ընթացքում կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել: Սահմանային դիտարկման շրջանակում Տավուշի մարզպետարանում ԵԱՀԿ պաշտոնյաներին է […]

Այսօրվա կառավարությունը ընդհանրապես տեղյա՞կ է՝ մենք 30 տարի առաջ ինչ պայքար ենք ունեցել /տեսանյութ/

«Եկեք նայենք թե այս մեկ տարվա մեջ երկրի ղեկավարը ինչ է արել, բացի թվացյալ կոռուպցիոն շղթաները բացահայտելուց, բացի մարդկանց ձերբակալելուց և հաթաթա տալուց, բացի ազգային ազատագրական պայքարի հերոսներին վարկաբեկելուց, բացի հայաստանցի և արցախցի բաժանելուց»,-«Հենարան» մամուլի ակումբում լարգրողների հետ հանդիպմանն ասաց Արցախյան պատերազմի մասնակից, ռազմական և քաղաքական գործիչ Գևորգ Գևորգյանը: »Այսօրվա կառավարությունը ընդհանրապես տեղյա՞կ է՝ մենք 30 […]

Վարչապետը պետք է հասկանա, որ Ադրբեջանին է պետք կապիտուլացնել, ոչ թե սեփական ժողովրդին /տեսանյութ/

«Երկրի առաջին դեմքի թիվ մեկ պատասխանատուի հայտարարությունը նման անպատասխանատու ձևով անընդունելի է»,-«Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց  Արցախյան պատերազմի մասնակից, ռազմական և քաղաքական գործիչ Գևորգ Գևորգյանը անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ կան պատերազմ հրահրող ուժեր: «Ովքեր են այդ մարդիկ: Եթե վարչապետը գիտի և չի հայտարարում դա արդեն լուրջ խնդիր է»,-ասաց Գևորգյանը: Մանրամասները՝ տեսանյութում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի