28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Բաքուն հույսը դրել է Փաշինյանի իշխանության վրա

Ադրբեջանի ԱԳՆ Էլմար Մամեդյարովը Коммерсантъ-ին տված հարցազրույցում անդրաձարձել է ՀՀ իշխանություններից ունեցած ակնկալիքներից՝ նշելով, որ իրենք հույսեր են կապում ՀՀ ղեկավարության ողջամտության հետ, «այն հանգամանքի հետ, որ նրանք կհասկանան, որ առանց Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորելու, առանց տարածաշրջանային լայնամասշտաբ համագործակությանը ինտեգրվելու` Հայաստանին հնարավոր չէ հանել այն փակուղուց, որի մեջ երկիրն ինքն իրեն է գցել»։

Արձագանքելով այն դիտարկմանը, որ կարծիք կա, որ նախ պետք է վերականգնել վստահության մթնոլորտը, այնուհետև քննարկել տարածքների վերադարձի, Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակի և փախստականների վերադարձի հարցերը՝ Մամեդյարովը նշել է․

«Իմ կարծիքով՝ հակառակն է: Ինչպե՞ս կարող ենք վերականգնել փոխադարձ վստահությունը իրենց քաղաքներից և գյուղերից վտարված այդքան անձանց առկայության դեպքում: Մենք պետք է գործենք հենց  քայլ առ քայլ կարգավորման ուղղությամբ, որի սկիզբը պետք է լինի Ադրբեջանի տարածքներից օկուպացիոն ուժերի դուրս բերումը… Հենց դա կլինի  վստահության կառուցման համար պայմանը»:

Անդրադառնալով ՀՀ ԱԳՆ Զոհրաբ Մնացականյանի հայտարարությանը, որ ԼՂ վերադարձը բանակցային գործընթացին անհրաժեշտություն է, քանի որ Արցախը չի ենթարկվում Երևանին, Մամեդյարովը ասել է․

«Իսկ դուք հարցրե՞լ եք Երևանին` որտե՞ղ են իրեն ծառայությունն անցնում ՀՀ բարձրագույն քաղաքական ղեկավարության որոշ ներկայացուցիչների որդիները: Ո՞ւր ենք այդքան հաճախ  մեկնում ներկայիս նախագահը և վարչապետը: Հիմնականում ո՞ր հարկ վճարողների հաշվին է  ձևավորվում ձեր կողմից հիշատակված խամաճիկային միավորման  բյուջեն»:

Արձագանքելով ՀՀ վարչապետի հայտարարությանն այն մասին, որ ինքը մտադիր չէ ձգձգել կամ արգելակել բանակցությունները՝  Մամեդյարովը պատասխանել է. «Մենք կարող ենք միայն աջակցել նման մոտեցմանը: Ադրբեջանը կողմ է, որը միանշանակ հետաքրքրված է հակամարտության շուտափույթ կարգավորմամբ»:

 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ