21 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Սամվել Բաբայանը սկսեց գործընթացը: Իշխանությունը մտահոգված է. Փաստ

Հաշվի առնելով, որ թեկնածության առաջադրման համար անհրաժեշտ տասը տարվա մշտական բնակության հետ կապված խնդիրներ կան, Սամվել Բաբայանը հայտարարել էր, որ նախատեսում է Ղարաբաղում այս տարվա մարտից ստորագրահավաք սկսել։ Գործընթացը ձգձգվեց:

Երեկ Բաբայանն արդեն սկսել է այդ ստորագրահավաքը, որպեսզի Սահմանադրության մեջ կատարվեն անհրաժեշտ փոփոխություններ, ինչը հնարավորություն կտա ՀՀ-ում հաշվառված քաղաքացիներին Արցախում առաջադրվել նախագահական ու խորհրդարանական ընտրություններին:

Բացի նրանից, որ հայաստանյան իշխանությունները բավականին վատ են վերաբերվում Սամվել Բաբայանի քաղաքական ակտիվացմանը, թերթի տեղեկություններով, այս մասով էլ մտահոգություն ունեն, քանի որ անհանգստանում են, թե դրանով հիմքեր կստեղծվեն ոչ միայն Սամվել Բաբայանի, այլեւ ընդհանրապես ՀՀ-ից այլ առաջադրումների առումով:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ