23 Հունվարի, Հինգշաբթի, 2025
KFC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Պրոթուրքական խմբավորումները գնդակահարում են քուրդ գերիներին, զտում բնակչությանը

 ԵՊՀ Հայագիտության հետազոտությունների ինստիտուտի հայ-քրդական առնչությունների բաժնի գիտաշխատող Սարգիս Գրիգորյանն այսօր՝ հոկտեմբերի 14-ին, ադրադարձել թուրքական զինուժի կողմից Սիրիայում սանձազերծած զինված հարձակմաը: Փորձագետի խոսքով՝ նման դեպքեր եղել են, երբ թուրքական զինուժը ներխուժել է սահմանակից սիրիական տարածք, որի ժամանակ քրդերը չեն պայմանավորվել Դամասկոսի հետ եւ արդյունքում տուժել են, ինչպես ասենք՝ Քամիշլոյում: Այս պահին, սակայն Գրիգորյանի խոսքով՝ Դամասկոս-քրդեր […]

Արցախում թույլ չի տրվելու որևէ նոր վայրագություն. ԱԳՆ խոսնակն անդրադարձել է Ալիևի հայտարարությանը

Հայաստանը ղարաբաղյան հիմնախնդրում հստակ ներկայացրել է իր մոտեցումներն ու առաջնահերթությունները: Ըստ այդմ՝ հիմնախնդիրների խաղաղ կարգավորումը և ժողովուրդներին խաղաղության նախապատրաստումը պարզապես այլընտրանք չունի: Այս մասին ճեպազրույցի ժամանակ նշեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն՝ անդրադառնալով Վալդայի համաժողովում Ադրբեջանի նախագահի այն հայտարարությանը, թե Արցախում ժողովուրդ չկա, այնտեղ բնակիչներ են: «Մեր առաջնահերթություններն են Արցախի ժողովրդի անվտանգությունը և կարգավիճակը: […]

Դուք մեզ հե՞տ եք, թե՞ ահաբեկիչների. Էրդողանը ՆԱՏՕ-ին ընտրության առաջ է կանգնեցրել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն չի աջակցում Թուրքիային Սիրիայում ռազմական գործողությունների հարցում, հետևաբար կանգնած է դժվար ընտրության առաջ՝ կա՛մ լինել Անկարայի հետ, կա՛մ «միանալ ահաբեկիչներին», գրում է «Անադոլու» գործակալությունը: «Մենք ՆԱՏՕ-ի անդամ ենք, և դաշինքի կանոնադրության մեջ կա 5-րդ հոդվածը, որը կոչ է անում արձագանքել անդամ երկրներից ցանկացածին, որը հարձակման վտանգի […]

Ծաղրել են Մեհրիբան Ալիեւային /տեսաշար/

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընտանիքի հետ հանգստի է մեկնել Շամախի: Ադրբեջանի առաջին տիկին, առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևան Ինստագրամի իր էջում հանգստից լուսանկարներ է հրապարակել: Օգտատերերը Մեհրիբան Ալիևային շփոթել են նրա որդու հետ՝ հեգնելով վերջինիս. «Նախագահի որդին ինչքան է նիհարել ծառայությունից հետո»,-գրել է օգտատերերից մեկը»: «Ես էլ մտածում էի Ալիևի տղան է»: Նկատենք, որ Մեհրիբան Ալիեւայի […]

Արցախի Ազգային ժողովի նախագահն ընդունել է Եվրախորհրդարանի նախկին պատգամավոր Էլենի Թեոխարուսին

Հոկտեմբերի 14-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը ընդունել է Եվրախորհրդարանի նախկին պատգամավոր Էլենի Թեոխարուսին, ՀՅԴ Կիպրոսի Հայ դատի հանձնախմբի նախագահ Հակոբ Գազանճեանին: Ողջունելով հյուրերին՝ խորհրդարանի ղեկավարը նշել է, որ Կիպրոսի հետ կապերը արժեքավոր տեղ են զբաղեցնում Արցախի արտաքին քաղաքական հարաբերությունների մեջ և ընդգծել, որ առկա է փոխադարձ շահագրգռվածություն այն ավելի զարգացնելու առումով: Հանդիպման […]

Մենք Սիրիայի հողերի վրա աչք չունենք. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, մեկնաբանելով Սիրիայի հյուսիսում անցկացվող ռազմական գործողությունները, հայտարարել է, որ Թուրքիան աչք չունի Սիրիայի հողերի վրա և հանդես է գալիս Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանման օգտին: Այս մասին տեղեկացնում է Sabah պարբերականը:   «Մենք աչք չունենք Սիրիայի հողերի վրա: Մենք խոչընդոտում ենք բոլոր նրանց, ովքեր ուզում են բաժանել և մասնատել Սիրիան»,-ասել է Թուրքիայի […]

ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Ամարասի վանական համալիր

Ամարասի վանական համալիրը վերականգնվում է: Որ հուշարձանը վտանգված է՝ մասնագետները բազմիցս են ահազանգել: Ժամանակի հետ՝ դա նկատելի էր դառնում նաև ոչ մասնագետներին: Խնդիրը, կարծես, լուծման ճանապարհին է: Նախորդ այցեկության ժամանակ համալիրի անմխիթար վիճակը գրավել էր նաև ՀՀ 3-րդ նախագահ, ‹‹Լույս›› հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանի ուշադրությունը: Շատ չանցած՝ հիմնադրամը ստանձնեց Ամարասի համալիրի վերականգնման ծրագրի […]

Բակո Սահակյանը հանդիպել է Կոնստանտին Զատուլինի հետ

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 12-ին հանդիպում է ունեցել ՌԴ Պետդումայի պատգամավոր, ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինի հետ: Այս մասին հայտնում է ԱՀ Նախագահի աշխատակազմը։ Քննարկվել են Արցախ-Ռուսաստան կապերին և տարածաշրջանային գործընթացներին վերաբերող մի շարք հարցեր: Նախագահ Սահակյանը Կոնստանտին Զատուլինին է հանձնել «Գրիգոր Լուսավորիչ» շքանշան, որին նա արժանացել է Արցախի Հանրապետության և նրա […]

Գիրքը հոյակապ վերնագիր ունի. Փաշինյանը բացել է փակագծերը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՌԴ նախագահին նվիրած գրքին։ «Քանի որ քննարկման նյութ է դարձել՝ պարզաբանեմ. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին նվիրել եմ ԵԱՀԿ ՄԽ ռուսաստանյան նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովի «Խաղաղություն Ղարաբաղին» գիրքը: Գիրքը «պրոհայկական» չէ: Պարզապես Կազիմիրովը 1992-1996 թվականներին զբաղվել է Ղարաբաղի հարցով, մեծ ջանք է գործադրել 1994 թվականի հրադադարի համաձայնագրի ստորագրման համար եւ իր […]

Խիղճը, խաղաղությունն ու արդարությունը ձեր կողմից են. Կոնստանտին Զատուլինն Արցախում է

Չնայած բոլոր զոհաբերությունների, տառապանքի՝ Արցախի ժողովուրդը ցուցադրում է խաղաղ կյանքում հսկայական ձեռքբերումներ, Ստեփանակերտում ընթացող Արցախի բարեկամների համաժողովին «Իրավունքի» փոխանցմամբ՝ ասել է ՌԴ Պետդումայի ներկայացուցիչ Կոնստանտին Զատուլինը։ «Արցախում մարդիկ ապրում են լիարժեք կյանքով՝ դիմակայելով ցանկացած մաքառման, եթե այն պարտադրվի նրանց։ Ինչ վերաբերում է Արցախի ճանաչմանը, ապա վստահ եմ, որ ողջամտությունը, բանականությունը և բարի կամքը կհաղթեն, և […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի