12 Փետրվարի, Հինգշաբթի, 2026
KFC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Միլիարդավոր գումարներ մսխեցիք․ Վիտալի Բալասանյանը՝ վարչապետին

Արցախի ԱԽ նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի գրասենյակը հաղորդագրություն է տարածել, որում նշել է․ «Արցախի «Արդարություն» կուսակցության համագումարը խիստ անհանգստացրել, եթե ոչ վախեցրել է «Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահին և նրա մամուլի խոսնակին, ամենևին դա զարմանալի չէ, սակայն զարմանալի է, որ փորձում են դիմացինի փաստարկված հայտարարությունները նենգափոխել՝ դրանով ցանկանալով կոծկել, մեղմ ասած, սեփական սխալները: Պարզվում է՝ չնայած […]

Լավրովը մեկնում է Բաքու: Կքննարկվի Ղարաբաղի կարգավորման հարցը

Ընթացիկ շաբաթվա ավարտին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կայցելի Բաքու։ Այստեղ նա կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարության խոսնակ Մարիա Զախարովան։ Լավրովի եւ Ադրբեջանի քաղաքական եւ դիվանագիտական ղեկավարության հետ տեղի ունենալիք հանդիպումների ընթացքում ի շարս երկկողմ հարցերի, քննարկվելու է նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման […]

ՀՀ քաղաքացիները մնացել են Ստամբուլի օդանավակայանում՝ չկարողանալով գալ Հայաստան

Ստամբուլ-Երևան-Ստամբուլ չվերթը սպասարկող միակ ավիաընկերությունը՝ Atlas Global-ը, հայտարարել է բոլոր ուղղություններով թռիչքները դադարեցնելու մասին: Տեղեկացնում է «Milliyet»-ը։: Չվերթները դադարեցվել են նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 21-ը: Պատճառը Թուրքիայում տնտեսական վայրիվերումների պատճառով ընկերության ֆինանսական խնդիրներն են։ Ավիաընկերությունն այս մասին տեղյակ չի պահել ավիատոմսեր վաճառող ընկերություններին, և շատ ուղևորներ, այդ թվում նաև ՀՀ քաղաքացիներ, մնացել են Ստամբուլի օդանավակայանում՝ չկարողանալով գալ Հայաստան։

Սրան ես հասնում, երբ խելքի փոխարեն դուխով ես առաջ գնում. Իրավունք

Այն, որ Իտալիայում, դրանից առաջ էլ Ֆրանսիայում ադրբեջանցի «բլոգերների» հետ վարչապետ Փաշինյանի սիրահոժար «բախումները» տպավորություն առաջ բերեցին, որ դրանք ավելի նման են «ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու» ծրագրված քայլերը, ներկայացնելու առիթ ունեցել ենք: Եվ ահա օրերս էլ ֆիքսվեց, որ «խաղաղության նախապատրաստման» քայլերն ամենեւին էլ միայն «բլոգերների» հետ «պատահական հանդիպումներով» չեն սահմանափակվում: «ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ» ԱՆԻՄԱՍՏ ՔԱՅԼԵՐ Այսպես, օրերս […]

Ի՞նչ գործ ունի վարչապետի կայքում Արցախի մասին այս ձեւակերպումը. քաղաքագետ

Հայաստանը, Արցախը, Սփյուռքը, հայկական լոբբին արդեն 30 տարի նստատեղը պատռում ա, որ աշխարհն ընդունի, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ոչ թե տարածքային վեճ է Հայաստանի ու Ադրբեջանի միջև, այլ ազգերի ինքնորոշման կենացմահու կռիվ է՝ ընդդեմ ագրեսոր հարևանի։ Ավելին՝ մենք ասել ենք՝ Հայաստանը թեմայի մեջ չէ, ընդամենն ապահովում է Արցախի հայրենակիցների անվտանգությունը։ Դեմ չեք, չէ՞, որ այդպես […]

Արցախում տրակտորը պայթել է ականի վրա. 22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է ստացել

Մարտակերտ քաղաքի հարակից տարածքի վրա «ԿԱՏ-428» մակնիշի տրակտորով ջրագծի անցկացման աշխատանքներ կատարելու ժամանակ տրակտորի հետևի աջ անիվը պայթել է ականի վրա: Ինչպես տեղեկացնում է Արցախի Ոստիկանությունը, 1997թ-ի ծնված քաղաքացի Վ. Ս.-ն մարմնական վնասվածք է ստացել: Դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 25-ի երեկոյան: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժինը:   […]

Տարուց ավելի է՝ սպասում եմ, բայց դեռևս լուր չունեմ․ Փաշինյանը՝ Ալիևի մասին

Ադրբեջանում լայնորեն տարածված է հայատյացության երևույթը, իսկ եվրոպական երկրները բավարար չափով տեղեկացված չեն այդ մասին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Corriere della Sera» թերթի հետ հարցազրույցում: «Օրինակ, Եվրոպայի Լիգայի եզրափակչին, որը տեղի ունեցավ անցյալ տարի գարնանը Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում, այն ժամանակ «Արսենալի», իսկ ներկայումս «Ռոմա» ակումբի խաղացող Հենրիխ Մխիթարյանը չկարողացավ մասնակցել: […]

Ալեն Սիմոնյանը դրա մասին չգիտի, քանի որ չի տեսել. Ադրբեջանի հարցերով փորձագետ

Ռուսական թերթը զրուցել է նաև Հայաստանի Ազգային ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի հետ, ով ասել է, թե հայկական կողմը պատրաստ է երկխոսության, շեշտելով․ «Հայաստանի Հանրապետության բնակչությունը ոգևորությամբ վստահում և հետևում է իր առաջնորդին: Եթե Նիկոլ Վովաևիչը վաղը ասի՝ «ա՛յ, տղերք, մենք հիմա բոլորս պատրաստվում ենք վերցնել Բաստիլի ամրոցը», բոլորը կթողնեն իրենց տները և կգնան»: Բաստիլի օրինակը […]

Վտանգավոր հավասարության նշան՝ բանակցային գործընթացում․ 168 Ժամ

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ծրագիրը պետք է ապահովի բոլոր տեղահանվածների, փախստականների՝ նախկին բնակության վայրեր վերադառնալու իրավունքը»,- նախօրեին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով այն հարցին, թե հնարավո՞ր է արդյոք ադրբեջանցի և հայ փախստականների վերադարձը Լեռնային Ղարաբաղի տարածք և նրանց համատեղ բնակությունը, ինչպես դա եղել է հակամարտությունից առաջ: Ըստ Զախարովայի՝ դրա […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի