11 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Հայ ժողովրդի վերքերը կարող է ապաքինել միայն Թուրքիայի խորհրդարանը. Կարո Փայլան

Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը Twitter-ում կատարած գրառմամբ անդրադարձել է ԱՄՆ-ի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Միացյալ Նահանգների Սենատը միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև։ Քանի որ այս տարածաշրջանում գործված մեծ հանցանքը հենց այս տարածաշրջանում չի քննարկվում և այստեղ չի վերահաստատվում արդարությունը, դրա համար էլ այն դառնում է այլ երկրների խորհրդարանների քննարկման առարկա։ Հայ ժողովրդի […]

Փաշինյանի առջև այդ առաջադրանքը դրել են «հեղափոխության» պատվիրատուները

«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը գրել է․ «Ոչ մի կերպ չեմ կարողանում հասկանալ ԱԳ նախարար Զոհրապ Մնացականյանի հասցեին հնչող քննադատությունների ու մեղադրանքների պատճառն ու իմաստը։ Եթե տեղի ունեցածին նայենք խորաթափանց և սթափ հայացքով, ապա պարզ կդառնա, որ դա շատ խնամքով մշակված սադրանք էր, որի նպատակն էր հասարակության աչքերում վարկաբեկել և «փչացնել» ԱԳ նախարարին։ Մնացականյանը պրոֆեսիոնալ դիվանագետ […]

Նիկոլն իր «հմուտ» խորհրդականների օգնությամբ միջազգային հանրությանը Ադրբեջանին մեկ անգամ ևս սանձազերծելու հնարավորություն է տալիս․ Արթուր Դանիելյան

«Ադեկվատ» միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ նշելով, որ Փաշինյանն իր համաձայնությունը տվել ու լեգիտիմացրել է բանակցություններին այսպես կոչված «Արցախի ադրբեջանական համայնքի» ներգրավումը։ Գրառումը ներկայացնում ենք ստորև․ «Ու նորից այն մասին, թե ինչ ունենք. հաստատված բանակցություններ, որոնց, ի հեճուկս Փաշինյանի խոստման, Արցախը չի մասնակցում: Արցախի մասնակցության դիմաց նույն Փաշինյանը համաձայնություն է […]

Սպառնալիքի լեզուն չի գործելու․ ԱԳՆ խոսնակը՝ Մամեդյարովին /տեսանյութ/

Հայաստանի դիրքորոշումը ԼՂՀ հարցում հստակ ներկայացվել է, այն է՝ Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հիմքը Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումն էԻնքնորոշման իրավունքը պետք է իրացվի առանց սահմանափակման և հարկադրման։ Առանց սահմանափակման ասելով նկատի ունենք, որ Արցախի ժողովուրդը կարող է որոշել ինքնորոշման ցանկացած տարբերակ. այն է` Արցախի ժողովուրդն իրավունք ունի պահպանել և սահմանել իր կարգավիճակը՝ Ադրբեջանի ինքնիշխանությունից, իրավասությունից […]

Բաց նամակ

Բաց նամակ ՀՀ Նախագահ Սերժ Ազատի Սարգսյանին Մեծարգո պրն. Նախագահ Քանի որ պետական մակարդակով Մամեդյարովի հայտարարություններին ոչ մեկ չի պատասխանում՝ հայրենասիրությունը չի բավականացնում, իսկ ԱԺ «ընդդիմադիր» թևը զբաղված է ԱՄՆ-ին շնորհակալություն հայտնելով, ապա թույլ տվեք հանդգնել և ասել հետևյալը. Պրն. Նախագա՛հ, ազգը պառակտվում է: Ստեղծվել է մի իրավիճակ, երբ դե յուրե հանձնում են Արցախը և […]

Թուրքիայի քաղաքականությունը սպառնում է ՀՀ անվտանգությանը, ձեռք է բերվել աննախադեպ ծավալի սպառազինություն. Փաշինյան (Տեսանյութ)

Թուրքիայի ժխտողական քաղաքականությունը շարունակում է սպառնալիք լինել հայ ժողովրդի և Հայաստանի Հանրապետության համար, ՊՆ 2020 թվականի բյուջետային հատկացումների վերաբերյալ խորհրդակցության ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Թուրքիան շուրջ 30 տարի շարունակում է փակ պահել հայ-թուրքական սահմանը։ Թուրքիան ապակառուցողական և ագրեսիվ քաղաքականություն է վարում տարածաշրջանում։ Միջազգային հանրությունը պետք է հստակ դիրքորոշում արտահայտի այդ երկրի գործողությունների կապակցությամբ […]

Վերջապես լուծվեց Պոլսի հայոց պատրիարքի ընտրության թնջուկը

Ազգային ներկայացուցչական ժողովը դեկտեմբերի 11-ին ընտրեց Պոլսի հայոց պատրիարք։ 12 տարի փաստացի ղեկավար չունենալուց հետո Պոլսի հայ համայնքը երկարատեւ ինտրիգներից հետո վերջապես պատրիարք ունեցավ։ Պոլսո 85-րդ պատրիարք ընտրվեց Սահակ եպիսկոպոս Մաշալյանը։ Հիշեցնենք, պատրիարքի ընտրությունների չափանիշները թուրքական իշխանությունները սահմանել էին այնպես, որ մասնակցելու հնարավորություն ունեին միայն Թուրքիայում գործող եպիսկոպոսները։ Ըստ այդմ՝ Պոլսի պատրիարքի աթոռի համար երկու […]

Բանակցությունների այն ձևաչափը, որը ժառանգել էր Նիկոլ Փաշինյանը, իր հագով չէ: Ինքը ցանկանում է վերադարձնել այն ֆորմատը, որը ձևավորվել էր Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ. 168 Ժամ

ՀՀ իշխանություններն առայժմ ղարաբաղյան հակամարտության կարգավորման որևէ տեսլական չեն ներկայացրել»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը՝ անդրադառնալով ՀՀ իշխանությունների վարած քաղաքականությանը ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում: Նրա խոսքով՝ մենք պետք է հասկանանք, որ բանակցությունները Ղարաբաղի խնդրի շուրջ բաժանվում են հարցերի երկու կատեգորիայի, դրանցից մեկը, ըստ նրա՝ վստահության կառուցման խնդիրն է, որ կողմերն ավելի […]

«Ի՞նչ ադրբեջանական համայնք, այ ընկեր». Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ի՞նչ ադրբեջանական համայնք, այ ընկեր Երբ 1.5 տարի առաջ պնդում էի, որ Նիկոլ Փաշինյանի դեմքով Հայաստանում իշխանության են եկել Լևոն Տեր-Պետրոսյանի միակողմանի փուլային զիջումների կողմնակիցները, շատերը չէին հավատում: Այսօր արդեն, ՀԱԿ-ի ներկայացուցիչները ուղիղ հայտարարում են, թե Փաշինյանը ցանկանում է վերադարձնել տեր-պետրոսյանական ֆորմատը, իսկ Իմ քայլի պատգամավորներից […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի