08 Փետրվարի, Saturday, 2025
KFC

Բաց նամակ

Բաց նամակ ՀՀ Նախագահ Սերժ Ազատի Սարգսյանին

Մեծարգո պրն. Նախագահ

Քանի որ պետական մակարդակով Մամեդյարովի հայտարարություններին ոչ մեկ չի պատասխանում՝ հայրենասիրությունը չի բավականացնում, իսկ ԱԺ «ընդդիմադիր» թևը զբաղված է ԱՄՆ-ին շնորհակալություն հայտնելով, ապա թույլ տվեք հանդգնել և ասել հետևյալը.

Պրն. Նախագա՛հ, ազգը պառակտվում է: Ստեղծվել է մի իրավիճակ, երբ դե յուրե հանձնում են Արցախը և բազում հարցեր են առաջացել քաղաքացիների մոտ: Ես պատասպանատու կերպով հայտարարում եմ, որ միակ մարդը ով կարող է ինչ-որ չափով «հանգստացնել» մարդկանց դա՝ Դուք եք:

Ամեն անգամ, երբ հայտարարում եք, որ Արցախը երբե՛ք չի լինելու Ադրբեջանի կազմում, ես և ինձ նման հազարավոր քաղաքացիների մոտ, եթե ոչ ճնշող մեծամասնության մոտ, ինչ որ կերպ կամ ինչ որ չափով, մեր ներսում տիրող պայքարը ժամանակավորապես հանդարտվում է:

Ներկայիս վարչակազմը կորցրել է իրականության զգացումը և չի հասկանում, թե ինչ կործանարար ճանապարհով է տանում մեր երկու Հանրապետությունները: Կեղծ օրակարգերով, շինծու քրեական գործերով՝ նրանք փորձում են շեղել մեր ուշադրությունը, իրական ազգային օրակարգից՝ Արցախից:

Շատ լավ իմանալով և գիտակցելով մեղադրանքերի և կեղծ լուրերի չափաբաժինը, որը ուղված է Ձեր հասցեին, այնուամենայնիվ վստահ եմ, որ դուք ամուր կանգնած եք ձեր ոտքերի վրա և ամեն գնով, ցանկացած եղանակով կպաշտպանեք և՛ հայ ժողովրդին, և՛ մեր երկու պետությունները:

Պրն. Նախագա՛հ, ձեր ամեն մի խոսքը այս պահին շատ օրհասական նշանակություն ունի:

Սա չեմ ասում, որպես՝ ՀՀԿ անդամ, այլ ասում եմ որպես՝ ՀՀ քաղաքացի:

Տիգրան Վարդանյան

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ