08 Մարտի, Կիրակի, 2026
KFC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Շատ լավ հասկանում են, թե ինչ դաժան հարցեր են իրենց առաջ դրվելու․ Հրապարակ

«Հրապարակի» զրուցակիցը Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանն է։ – Տիկին Սեյրանյան, Արցախում իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնող լրագրողներին հակառակորդի կողմից թիրախավորելու դեպքերի վերաբերյալ Ժուռնալիստների միությունը դիմե՞լ է միջազգային կառույցներին։ – Մենք քանի օր շարունակ կոչեր ենք հրապարակում տարբեր լեզուներով, որոնք տեղադրված են նաեւ Հայաստանի ժուռնալիստների միության ֆեյսբուքյան էջում, եւ տրամադրել ենք լրատվամիջոցներին։ Դրանք ուղղված են հիմնականում միջազգային […]

Կենաց-մահու կռվում ՝ քաղաքական հաշվարկներով, անձնական սիմպատիայով ․ Հայելի

Պատերազմի առաջին իսկ օրերից Հայաստանից Արցախ շտապեցին պատերազմի երբեմնի հրամանատարներ, գեներալներ, պատերազմի բովով անցած, հաղթանակած նախկին ղեկավաներ եւ այլք իրենց գիտելիքներով, հմտությունով եւ փորձով աջակցելու մեր ընդհանուր հայրենիքին: Սակայն նույնիսկ պատերազմի օրերին Նիկոլ Փաշինյանը մի կողմ չի դրել նախկինների նկատմամբ իր վրիժառությունը եւ Արայիկ Հարությունյանին սպառնացել է՝ որեւէ մեկին թույլ չտալ խառնվել ռազմը վարելու գործընթացին: […]

Հյուսիսային և հարավային ուղղություններում վերսկսվել են մարտական գործողությունները. ՊԲ

Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում իրադրությունը եղել է կայուն-լարված: Այս մասին հայտնում են Արցախի Պաշտպանության բանակից։ Օպերատիվ-մարտավարական իրադրությունն էական փոփոխությունների չի ենթարկվել: Առանձին հատվածներում շարունակվել են փոխհրաձգություններ, հրթիռա-հրետանային հարվածներ: Ներկա պահին հյուսիսային և հարավային ուղղություններում վերսկսվել են մարտական գործողությունները: ՊԲ ստորաբաժանումները շարունակում են վստահորեն տիրապետել իրադրությանը և իրենց հմուտ գործողություններով ճնշում հակառակորդի ակտիվությունը:

Գիշերվա ընթացքում թշնամին շարունակել է հրթիռակոծել Ստեփանակերտը

Գիշերվա ընթացքում թշնամին շարունակել է հրթիռակոծել Ստեփանակերտը, տեղեկանում ենք Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնից։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի