04 Հոկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական հեռախոսազրույցն է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Վարչապետ Փաշինյանը շնորհավորել է նախագահ Պուտինին ծննդյան տարեդարձի կապակցությամբ: Նա ջերմ բարեմաղթանքներ է հղել այդ առթիվ՝ հաջողություն ցանկանալով նրան պետության ղեկավարի բարձր առաքելությունն իրականացնելու գործում: Կողմերը նաև քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում՝ կարևորելով ռազմական գործողությունների շուտափույթ դադարեցումը:

ԼՂ հակամարտությունը պատերազմի միջոցով չի լուծվի. Իրանի նախագահի աշխատակազմի ղեկավար

Իրանի նախագահի աշխատակազմի ղեկավար Մահմուդ Վաեզին, անդրադառնալով ԼՂ հակամարտությանը, հայտարարել է, որ այս խնդիրը պատերազմի միջոցով չի լուծվի: Այս մասին տեղեկացնում է ISNA-ն: Աշխատակազմի ղեկավարը տեղեկացրել է, որ նախագահն այս հարցի շուրջ զրուցել է Հայաստանի և Ադրբեջանի պաշտոնյաների հետ, և որոշվել է, որ հոկտեմբերի 7-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ևս կզրուցի: Մահմուդ Վաեզին նաև […]

Վլադիմիր Պուտինը եւ Իլհամ Ալիեւը առաջին անգամ քննարկել են Լեռնային Ղարաբաղի շփման գծում առկա իրավիճակը

Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահներ Իլհամ Ալիևը և Վլադիմիր Պուտինը չորեքշաբթի հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Լեռնային Ղարաբաղի շփման գծում առկա իրավիճակը,հայտնում է ria.ru-ն: Ադրբեջանի նախագահը շնորհավորել է Ռուսաստանի նախագահին ծննդյան օրվա առթիվ: «Հեռախոսազրույցի ընթացքում պետությունների ղեկավարները քննարկել են հայ-ադրբեջանական ղարաբաղյան հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակը: Նախագահ Իլհամ Ալիևը և նախագահ Վլադիմիր Պուտինը մտքեր են փոխանակել ադրբեջանա-ռուսական հարաբերությունների […]

Զոհվել է Միքայել Հաջյանի որդին՝ Երվանդը. Ապրիլյան պատերազմին էլ զոհվել էր Երվանդի եղբայրը

Արցախում զոհվել է Արցախի հանրային ռադիոյի քաղաքական վերլուծաբան, լրագրող Միքայել Հաջյանի որդին՝ Երվանդ Հաջյանը։ Այս մասին տեղեկացանք գրող, հրապարակախոս Սպարտակ Ղարաբաղցյանի ֆեյսբուքյան հանրագրից։ «Քիչ առաջ սև լուր ստացա. Զոհվել է Միքայել Հաջյանի որդին՝ Երվանդը. Ապրիլյան պատերազմին էլ զոհվել էր Երվանդի եղբայրը»,–գրել է Ղարաբաղցյանը։  

Նիկոլ Փաշինյանի պայմանը․TIME

Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել TIME հանդեսին՝ ասելով, որ Հայաստանն ու Ղարաբաղը դարձել են քաղաքակրթական առաջնագիծ։ Հարցին, թե չի կարծում արդյոք, որ հակամարտության նախաշեմին իր կատարած գործողություններով նա սադրեց Ադրբեջանին, Փաշինյանը պատասխանել է, որ իշխանության գալուն պես նա պատմական կոչ արեց` առաջարկելով հակամարտության լուծման նոր բանաձև, որը պետք է բավարարեր ինչպես ադրբեջանցիներին, այնպես էլ հայերին: […]

#Արցախ_քեզ_հետ_ենք։ 100 մլն․ դրամ Ստեփանակերտ եւ Շուշի քաղաքների ավերված հասարակական նշանակության կառույցների վերականգնման համար

ԵՊՀ շրջանավարտների միավորումը հայտարարությամբ է հանդես եկել, որում մասնավորապես ասված է. «Սիրելի հայրենակիցներ, ամուր կանգնած լինելով հայրենիքի եւ մեր հաղթական բանակի թիկունքին՝ ԵՊՀ շրջանավարտների միավորումը հայտնում է իր հանձնառությունը, Արցախյան պատերազմի հաղթական ավարտից անմիջապես հետո, կատարելու Ստեփանակերտ եւ Շուշի քաղաքների ավերված հասարակական նշանակության կառույցների վերականգնողական աշխատանքներ` 100 միլիոն ՀՀ դրամի չափով»: #Արցախ_քեզ_հետ_ենք #Artsakh_weare_with_you  

Բոլորն այս պահին ուզում են առաջնագիծ շտապել, հաղթանակի բերկրանքը միասին վայելելու համար․ Վահրամ Պողոսյան

Ինչին և սպասում էինք. Բոլորն այս պահին ուզում են առաջնագիծ շտապել, հաղթանակի բերկրանքը միասին վայելելու համար։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը։ «Բայց դրա կարիքն ընդհանրապես չկա։ Տղերքի երազանքն ավելի ուշ կկատարվի։ Հազար փա ՛ ռք, հերոսական մեր ժողովրդին։ Այ այսպես ենք հաղթում»,նշել է նա։  

Վլադիմիր Պուտինն առաջին անգամ մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը

Ռուսաստանի դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը առաջին անգամ մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակը։ կոչ է անում որքան հնարավոր է շուտ դադարեցնել կրակը Ղարաբաղում։  Այս մասին տեղեկացնում է tass.ru-ն ։ «Ղարաբաղյան իրադարձությունները ողբերգություն են, մենք շատ ենք մտահոգված, որովհետև և՛ Ադրբեջանում, և՛ Հայաստանում, և՛ Լեռնային Ղարաբաղում զոհվում են մարդիկ, որոնք մեզ օտար չեն, սրանք տարածքներ են, որտեղ ապրում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի