08 Մարտի, Կիրակի, 2026
KFC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Վիրավորվել է Վարդան Օնանյանը

«Երկիր Մեդիա» հեռուստաընկերության լրագրող, «Երկիրը՝ երկիր է» հաղորդաշարի հեղինակ Վարդան Օնանյանը բեկորային վնասվածքներ է ստացել Արցախում: Այս մասին հայտնում է aravot.am-ը:  «Երկիր մեդիա» հեռուստաընկերության լրատվական եւ հասարակական-քաղաքական հաղորդումների տնօրեն Գեղամ Մանուկյանը Aravot.am-ին պատմեց, որ Վարդանը վիրավորվել է  ՀՅԴ «Կամավորական շարժում»  ջոկատների կազմում Արցախի Հանրապետության սահմանների հյուսիսային ուղղությամբ Վարանգաթաղ (Լուլասազ) կոչվող բարձունքը հետ վերցնելու ժամանակ:  

Նախկիններին արգելվել է։ Վերադարձել են Հայաստան․ Հրապարակ

Նախկիններին ուղղված լուտանքները, թե ինչի եք գնացել Արցախ, իր դերը խաղացել է․ նախօրեին Արցախից վերադարձել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, ով Արցախ էր մեկնել հոկտեմբերի 3-ին: Նրա գրասենյակը հաղորդել էր, որ Արցախ գնալու նպատակը «բարդագույն իրավիճակում պատերազմի վարման բոլորի հմտությունները, փորձը, անձնական ջանքերը մեկտեղելն է՝ հանուն հաղթանակի»։ Մեկ օր առաջ էլ երկրորդ նախագահ Ռոբերտ […]

«Չեմ կարա ասեմ ․․․ »․ կրտսեր սերժանտը հրաժարվել է պատասխանել Փաշինյանի կեսգիշերային հարցերին /տեսանյութ/

Օգտվելով տեխնիկական հնարավորություններից՝ կեսգիշերն անց զանգահարում եմ առաջնագծի տարբեր տեղամասեր, զրուցում հրամանատարների, զինվորների հետ։ Այս մասին ֆեյսբուքյան հանրագրում պատմեկ է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ տեսանյութ հրապարակել: «Զանգել եմ ասել, որ հպարտանում եմ ձեզանով, սիրում եմ ձեզ, խոնարհվում եմ ձեր առջեւ: Գիտեմ, որ շատ դժվար է, բայց ուզում եմ ասեմ, որ էն ծառայությունը, որ դուք […]

Սկզբում վախենում ես, հետո վախն անցնում ա, հետո ընկերոջդ ես տեսնում՝ կյանքի հեղուկի մեջ շաղախված․․․ Ցնցող նամակ առաջնագծից

Մորս Մենակ 45 րոպե պետք եկավ, որ հասկանամ` ինչից սկսեմ. տենց էլ չհասկացա։ Բարև, Մա´մ, վերջին 10 օրվա մեջ առաջին անգամ սկսել եմ մտածել, վերջին 10 օրվա մեջ առաջին անգամ դադար ա, մինչև էս պահը ուղղակի ժամանակ չկար մտածելու։ 45 րոպե գնաց մտածելու վրա, թե ոնց չցավացնեմ քեզ, ոնց դուխ տամ, վերջը որոշեցի ուղղակի անկեղծ […]

Փաշինյանը մատնանշել է, թե որն է վերջնական հաղթանակի հիմքը

Եթե հաշվի առնենք այն ինֆորմացիան, որ ստացվում է վաղ առավոտվանից, մենք կարող ենք ասել, որ ղարաբաղյան զորահրամանատարների հղացումն աշխատել է․ նրանք հարավում մարտավարական քայլերի են դիմել՝ թողնելով միջանցք և այնտեղ ներքաշելով Ադրբեջանի ռազմական կորպուսը։ Բառացիորեն այս վայրկյաններին այդ կորպուսը կրում է ջախջախիչ հարվածներ։ Ես կարծում եմ, որ սա կլինի օպերացիայի ամենաառանցքային պահը։ Իմ տեղեկություններով՝ այս […]

Վիգենը 25 տարեկան էր։ Զոհվել է Պռոշյանի նախկին գյուղապետի եղբորորդին

Արցախում  ՀՅԴ «Կամավորական շարժում» ՀԿ ջոկատի մարտական առաջադրանքը կատարելիս զոհվել է ազատամարտիկ, Պռոշյանի նախկին գյուղապետ Հրաչ Մուրադյանի եղբորորդին՝ Վիգեն Մուրադյանը։ Վիգենը 25 տարեկան էր, ՀՅԴ Պռոշյանի «Դրո Կանայան» կոմիտեության անդամ։ Նա Արցախ էր մեկնել ՀՅԴ կամավորական առաջին վաշտի հետ՝ պատերազմի առաջին օրը։ Ավելի վաղ ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացրել էր, որ երեկ՝ հոկտեմբերի 6–ին,  […]

Հերոսաբար ընկել են «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանակիր Արթուր Աղասյանը և նրա ժամկետային ծառայող եղբայրը

Ցավով տեղեկացնում ենք,որ հայրենիքի սրբազան պաշտպանության գործում հերոսաբար անմահացել են մեր մարտական ընկեր, «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանակիր Արթուր Աղասյանը և նրա ժամկետային ծառայող եղբայրը՝ Արսենը, ծնված 2000թ.։ Հիշատակներդ հավերժ, շարունակելու ենք սխրանքներիդ ուղին մեր ընկերներ, գրում է orer.am-ը։   

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի