Ոչ թե խաղաղապահներ, այլ դիտորդներ։ Սերգեյ Լավրովը մատնանշեց ղարաբաղյան հակամարտության լուծման տեսլականը /Ուղիղ/
Հակառակորդը, կոպտորեն խախտելով հումանիտար հրադադարի պահանջները, հյուսիս-արևելյան ուղղությամբ կիրառել է ռազմական ավիացիա, հաղորդում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։ ՊԲ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների կողմից խոցվել է հակառակորդի 1 միավոր ՍՈւ-25 գրոհիչ:
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությանյանն առաջիկա ժամերին իր ֆեյսբուքյան էջով հանդես կգա տեսաուղերձով։ Այս մասին հաղորդում է Հարությունյանի խոսնակ Վահրամ Պողոսյանը։
ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 14-ին ադրբեջանական զինուժը թիրախավորել է ՀՀ տարածքում, Քարվաճառի հետ սահմանակից գոտում մարտական հերթապահություն իրականացնող մարտական տեխնիկան։ «Ադրբեջանը նման քայլի է գնացել ընդամենը ենթադրությունների հիման վրա, թե, իբր, այդ տեխնիկան պատրաստ է եղել հարվածել Ադրբեջանի խաղաղ բնակավայրերին։ Ավելորդ է նշել, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարության այդ պնդումը չի […]
Ցեղասպանագետ Սուրեն Մանուկյանը Հենարան ակումբում լրագրողների հետ հանդիպմանը նկատեց, որ այս պատերազմում ոչ թե տարածքների հարց է դրված, այլ հայկական բնակչության վերացման, ինչը ձեւակերպվում է մեկ տերմինով՝ ցեղասպանություն։ Իսկ այս ոճրագործությունից մեր հարեւանները՝ փորձագետի խոսքով, հեռու չեն։ Տարիներ շարունակ այս պետություններում փառաբանվել է Ռամիլ Սաֆարովը, ով կացնահարել է հայ քնած սպային, թուրքական հասարակությունը կերակրվել է […]
Պատերազմը բոլորիս կյանքը փոխեց ու դեռ փոխելու է, մեզ էլ է փոխելու։ Չգիտեմ` ինչպես ենք ապրելու, որ արժանի լինենք բոլոր նրանց, ովքեր մեր պետականության համար բառիս բուն իմաստով կյանք են տալիս։ Գրում է Արցախի նախագահի նախկին խորհրդականը՝ Տիգրան Աբրահամյանը։
«Ես ոչ մի կասկած չունեմ, որ պատերազմը սկսվել է Ադրբեջանի նախաձեռնությամբ: Անիմաստ է մտածել, որ հայերին հանկարծ պետք է եկել որևէ բարձունք կամ տարածք գրավել Ադրբեջանից: Ավելին, այս պատերազմը պետք էր հենց Իլհամ Ալիևին, որպեսզի իր ժողովրդին ասելիք ունենար՝ ցանկանալով ապացուցել, թե կարող է ուժով վերցնել այն տարածքները, որոնք 90-ականներին զիջել էին»,- օրաթերթի հետ զրույցում […]
Հայաստանում ռուսասիրության ալիք է բարձրացել՝ երբեմնի ռուսատյացները սկսել են մեր ռազմավարական դաշնակցի անունով երդվել, պաշտոնական քարոզչությունը եւս ռուսամետության գծի մեջ է։ «Փաստորեն, պահանջվեց պատերազմ, որպեսզի շատերի համար առարկայական մակարդակում ընկալելի դառնա Ռուսաստանի՝ մեր ազգային անվտանգության ապահովման գործում ունեցած առանցքային դերակատարումը…»,- գրել է վարչապետի կողմից ՍԴ դատավորի թեկնածու առաջադրված, ապա ինքնաբացարկ հայտարարած Վահրամ Ավետիսյանը։ Ինչո՞ւ մեկ […]
Պաշտպանության բանակից հայտնում են, որ գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում պահպանվել է հարաբերական կայուն լարվածությունը: Առանձին հատվածներում տարբեր ինտենսիվությամբ շարունակվել են հրետանային մենամարտերը: Առավոտյան հարավային, հարավ-արևելյան, հյուսիսային և հյուսիս-արևելյան ուղղություններով հակառակորդը, խախտելով հումանիտար հրադադարը, վերսկսել է հրթիռահրետանային հրետակոծությունները՝ հատկապես ինտենսիվ կրակ վարելով հարավ-արևելյան, հյուսիսային և հյուսիս-արևելյան հատվածներում: ՊԲ ստորաբաժանումները հակառակորդի նախահարձակ ակտիվությունը կասեցնելու համար ճակատային […]




























