Հիտլերը պայքարում էր համաշխարհային հրեության դեմ, Ալիեւը մերժում է համաշխարհային հայկականությունը՝ որպես գոյություն ունենալու անարժան միավոր /տեսանյութ/

Ցեղասպանագետ Սուրեն Մանուկյանը Հենարան ակումբում լրագրողների հետ հանդիպմանը նկատեց, որ այս պատերազմում ոչ թե տարածքների հարց է դրված, այլ հայկական բնակչության վերացման, ինչը ձեւակերպվում է մեկ տերմինով՝ ցեղասպանություն։ Իսկ այս ոճրագործությունից մեր հարեւանները՝ փորձագետի խոսքով, հեռու չեն։ Տարիներ շարունակ այս պետություններում փառաբանվել է Ռամիլ Սաֆարովը, ով կացնահարել է հայ քնած սպային, թուրքական հասարակությունը կերակրվել է […]
Պատերազմը բոլորիս կյանքը փոխեց ու դեռ փոխելու է, մեզ էլ է փոխելու։ Չգիտեմ` ինչպես ենք ապրելու, որ արժանի լինենք բոլոր նրանց, ովքեր մեր պետականության համար բառիս բուն իմաստով կյանք են տալիս։ Գրում է Արցախի նախագահի նախկին խորհրդականը՝ Տիգրան Աբրահամյանը։
«Ես ոչ մի կասկած չունեմ, որ պատերազմը սկսվել է Ադրբեջանի նախաձեռնությամբ: Անիմաստ է մտածել, որ հայերին հանկարծ պետք է եկել որևէ բարձունք կամ տարածք գրավել Ադրբեջանից: Ավելին, այս պատերազմը պետք էր հենց Իլհամ Ալիևին, որպեսզի իր ժողովրդին ասելիք ունենար՝ ցանկանալով ապացուցել, թե կարող է ուժով վերցնել այն տարածքները, որոնք 90-ականներին զիջել էին»,- օրաթերթի հետ զրույցում […]
Հայաստանում ռուսասիրության ալիք է բարձրացել՝ երբեմնի ռուսատյացները սկսել են մեր ռազմավարական դաշնակցի անունով երդվել, պաշտոնական քարոզչությունը եւս ռուսամետության գծի մեջ է։ «Փաստորեն, պահանջվեց պատերազմ, որպեսզի շատերի համար առարկայական մակարդակում ընկալելի դառնա Ռուսաստանի՝ մեր ազգային անվտանգության ապահովման գործում ունեցած առանցքային դերակատարումը…»,- գրել է վարչապետի կողմից ՍԴ դատավորի թեկնածու առաջադրված, ապա ինքնաբացարկ հայտարարած Վահրամ Ավետիսյանը։ Ինչո՞ւ մեկ […]
Պաշտպանության բանակից հայտնում են, որ գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում պահպանվել է հարաբերական կայուն լարվածությունը: Առանձին հատվածներում տարբեր ինտենսիվությամբ շարունակվել են հրետանային մենամարտերը: Առավոտյան հարավային, հարավ-արևելյան, հյուսիսային և հյուսիս-արևելյան ուղղություններով հակառակորդը, խախտելով հումանիտար հրադադարը, վերսկսել է հրթիռահրետանային հրետակոծությունները՝ հատկապես ինտենսիվ կրակ վարելով հարավ-արևելյան, հյուսիսային և հյուսիս-արևելյան հատվածներում: ՊԲ ստորաբաժանումները հակառակորդի նախահարձակ ակտիվությունը կասեցնելու համար ճակատային […]
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Reuters գործակալությանը, որի մասին հոդվածը ներկայացնում ենք ստորև. «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեքշաբթի ասաց, որ միայն Լեռնային Ղարաբաղի հարցում Թուրքիայի դիրքորոշման փոփոխությունը կարող է դրդել Ադրբեջանին դադարեցնել ռազմական գործողությունները: Բայց Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ շաբաթ օրը Մոսկվայում ձեռք բերված հրադադարի մասին համաձայնությունից հետո կայացած իր առաջին հարցազրույցում նա չնշեց […]
««Փաստ» թերթն արդեն անդրադարձել է այն փաստին, որ Արցախում ընթացող պատերազմում ընդգրկված վարձկան-ահաբեկիչներին Ադրբեջանն օգտագործում է պատերազմի ամենաթեժ հատվածներում, որտեղ ողջ մնալու հավանականությունը գրեթե զրոյական է։ Նշել էինք նաև, որ ադրբեջանական իշխանությունները մտադիր են ամեն ինչ անել, որ վարձկան-ահաբեկիչների հետքերը առավելագույնս վերանան՝ հետագայում ավելորդ գլխացավանքից խուսափելու համար։ Այս թեմայով ավելի ու ավելի նոր մանրամասներ են […]
Այսօր հյուսիսային ուղղությամբ ընթացել են շատ ծանր մարտեր, այս պատերազմի թերևս ամենածանր մարտերից մեկը, որի ընթացքում Հայոց բանակը ապացուցել է, որ անկաոտրում է։ Այսօր հայ զինվորը, պահեստազորն ու աշխարհազորը ցուցադրել են հրաշքներ։ Այս մասին ասուլիսին ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի և ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի ներհիվանդանոցային վարակների համաճարակաբանության բաժնի պետ Ռոմելլա Աբովյանի ասուլիսը: