07 Մարտի, Saturday, 2026
KFC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Սա քուչի կռիվ չի, ստեղ մի հատ խփում են ու չկաս ․․․ Ռուստամ Գասպարյան /տեսանյութ/

Ազատամարտիկ Գասպարյանը նախօրեին հերոսաբար կնքեց մահկանացուն։ Նա որդու հետ միասին էր մեկնել ճակատ, որտեղից հայր եւ որդի չվերադարձան։ Հավերժ փառք եւ խոնարհում մեր հերոսների հիշատակին։ 

Քննարկել ենք Արցախի հետ կապված խնդիրներ. Շարմազանովը վարչապետի հետ փակ հանդիպումից այլ մանրամասներ չհայտնեց

Քննարկել ենք Արցախի հետ կապված խնդիրներ, փակ հանդիպում է եղել, ես լիազորված չեմ մանրամասներ ներկայացնել, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ քարտուղար Էդուարդ Շարմազանովը: «Եթե կառավարությունը հարկ համարի, պաշտոնապես կտեղեկացնի, փակագծեր կբացի: Եղել է փակ hանդիպում, ավելացնելու բան չունեմ», – ասաց նա:

Մեր դիմումի հասցեատերը կառավարությունն է և վարչապետը, և մենք այլ կողմերից պատասխաններ չենք էլ ակնկալում». Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը կառավարությունում արտախորհրդարանական ուժերի և վարչապետի հանդիպումից առաջ լրագրողներին ասաց, որ հրավերը կառավարության կողմից է եղել, իսկ հանդիպման օրակարգում Արցախի հարցն է և ռազմական գործողությունները: Հարցին՝ կուսակցությունների առաջարկը շատերը համարում են հակասահմանադրական, արդյոք վարչապետին դիմելուց առաջ ուսումնասիրե՞լ են՝ սահմանադրությանը հակասո՞ւմ է, թե՞ ոչ, նա պատասխանեց. «Հիմա ներքաղաքական խժդժությունների ժամանակը չէ: Մեղադրողները […]

Հոկտեմբերի 17-ին Մարտունիում հրթիռակոծության հետևանքով մեկ քաղաքացի է սպանվել. ՄԻՊ

Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից ճշտված տեղեկություններով` հոկտեմբերի 17-ին Ադրբեջանի կողմից Մարտունի քաղաքի հրթիռակոծության հետևանքով սպանվել է 65-ամյա Վլադիմիր Միրզոյանը։ ԱՀ ՄԻՊ-ից հայտնում են, որ 42-ամյա Գևորգ Վարդանյանը ստացել է մարմնական վնասվածքներ: Ադրբեջանի կողմից քաղաքացիական բնակավայրերի թիրախավորման արդյունքում սպանվել է ընդհանուր 37 խաղաղ բնակիչ, մարմնական վնասվածքներ ստացել ընդհանուր առմամբ 116 մարդ։

Արցախի ՊԲ–ն հրապարակել է նահատակված 19 զինծառայողների անունները

Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված զինծառայողները Աբրահամյան Թաթուլ Գագիկի, ծնվ. 2001թ. Բաբայան Ռաֆիկ Արմենի, ծնվ. 2001թ. Սարգսյան Մայիս Կոլյայի, ծնվ. 1991թ. Պահեստազորային Պողոսյան Արտեմ Հենրիկի, ծնվ. 1982թ. Պահեստազորային Հակոբյան Արեգ Աշոտի, ծնվ. 1977թ. Պահեստազորային Անտոնյան Արտյոմ Վլադիմիրի, ծնվ. 1978թ. Մելիքյան Նարեկ Սարգսի, ծնվ. 1995թ. Նազարյան Տիգրան Սամվելի, ծնվ. 2001թ. Մարուքյան Էդուարդ Գևորգի, ծնվ. 2001թ. […]

Հրադադարի ռեժիմի նկատմամբ վերահսկողական մեխանիզմ ձևավորելու ուղղությամբ ակտիվ աշխատում ենք ՌԴ ՊՆ մակարդակով․ Լավրով

«Մոսկվայի հանդիպումից հետո  հույսերը մեր չեն արդարացել»,- այս մասին քիչ առաջ Մոսկվայում  ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի հետ բանակցությունների արդյունքներով տրվող մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը` անդրադառնալով հարցին, թե արդյո՞ք քննարկվել է հանդիպմանը Արցախյան հակամարտության գոտում տիրող իրավիճակը։ Սերգեյ Լավրովն ասաց, որ տեղեկացրել է ԵԽ քարտուղարության իր գործընկերներին, թե ինչպես […]

Կեղծ արժեքներով մեր գլուխները հարդուկողները այլևս երբե՛ք մեր վստահությունը չեն վայելելու, երբե՛ք. Ռուբեն Մելիքյան

ՄԱԿ-ի գրասենյակի, ԱՄՆ դեսպանատան մոտ հայ ժողովուրդը ցույց է տալիս, որ կեղծ արժեքներով մեր գլուխները հարդուկողները այլևս երբե՛ք մեր վստահությունը չեն վայելելու։ Երբե՛ք։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Իրավական ուղի» ՀԿ-ի համահիմնադիր, Արցախի նախկին օմբուդսմեն Ռուբեն Մելիքյանը: ՄԱԿ-ի գրասենյակի, ԱՄՆ դեսպանատան մոտ հայ ժողովուրդը ցույց է տալիս, որ կեղծ արժեքներով մեր գլուխները հարդուկողները […]

Իրանի նկատմամբ ցանկացած ոտնձգություն, նույնիսկ եթե սխալմամբ լինի, պատասխանի է արժանանալու. ԻԻՀ ԱԳՆ

Իրանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Սաիդ Խաթիբզադեն մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է Իրանի տարածք արկեր ընկնելու միջադեպերին: «Իր քաղաքացիների անվտանգությունն Իրանի կարմիր գիծն է։ Զինված ուժերն անհրաժեշտ նախազգուշացումները տվել են, մյուս կողմի բացատրությունները լսել են։ Ասել ենք, որ Իրանի նկատմամբ ցանկացած ոտնձգություն, նույնիսկ եթե սխալմամբ լինի, պատասխանի է արժանանալու»,- ասել է Խաթիբզադեն։ Հայտնի է, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի