«Հասցեական անդրադառնալ այն կողմին, որը խուսափում է հրադադարի պահպանման ռեժիմից». ՊՆ կոչը՝ միջազգային հանրությանն ու ԵԱՀԿ Մինսկի խմբին
ՀՀ պաշտպանության նախարարությունը կրկին վերահաստատում է, որ ՀՀ ԶՈՒ և Արցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումները պատրաստ են պահպանել հոկտեմբերի 10-ին Մոսկվայում ստորագրված հումանիտար հրադադարի պայմանները, ինչպես նաև կիրառել հրադադարի ռեժիմի դիտարկման համաձայնեցված կարգավորումները, հայտնում է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։ «Այս առումով հորդորում ենք միջազգային հանրությանը, մասնավորապես՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, իրենց հայտարարություններում և կոչերում հասցեական […]





































