25 Մայիսի, Կիրակի, 2025
KFC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Թշնամին ունի կենդանի ուժի մեծ կորուստներ։ Թեժ մարտեր է մղվում Ասկերանի շրջանի Ավետարանոց, Սղնախ և Ակնաղբյուր հատվածում

Ռազմական գործողություններն առաջնագծի տարբեր ուղղություններով ինտենսիվ կերպով շարունակվում են։  Տեղեկությունը հայտնում է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը։ «Պաշտպանության բանակը հատկապես թեժ մարտեր է մղում Ասկերանի շրջանի Ավետարանոց, Սղնախ և Ակնաղբյուր հատվածում։ Թշնամին ունի կենդանի ուժի մեծ կորուստներ»։ 

Արցախի սահման են տեղափոխվում նեոֆաշիստական «Գորշ գայլերի» զինյալները, ահաբեկչության օջախ Պակիստանի գրոհայինները․ Փաստ

Միջազգային ահաբեկչությունը չարիք է, որը սահմաններ չի ճանաչում և իրենից գլոբալ սպառնալիք է ներկայացնում։ Այս տեսանկյունից Արցախյան հակամարտության գոտում Թուրքիայի և Ադրբեջանի կողմից ահաբեկիչ գրոհայինների տեղակայումը վտանգավոր է ինչպես տարածաշրջանի երկրների, այնպես էլ տարածաշրջանից դուրս գտնվող պետությունների համար։ Դրանով է պայմանավորված, որ Ֆրանսիան, Ռուսաստանը, Իրանը և այլ երկրներ իրենց անհանգստությունն են հայտնել հակամարտության գոտում Սիրիայից […]

Կեսգիշերից հետո «Սմերչ» համալիրներից հրթիռակոծության են ենթարկվել Ստեփանակերտը, Շուշին և հարակից խաղաղ բնակավայրերը

Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում կայուն-լարված օպերատիվ իրադրությունն էական փոփոխությունների չի ենթարկվել: Տեղեկությունը հայտնում է Արցախի պաշտպանության նախարարությունը։ Կեսգիշերից հետո և վաղ առավոտյան հակառակորդը վերսկսել է Արցախի Հանրապետության խաղաղ բնակավայրերի թիրախավորումը: Մասնավորապես թշնամական ուժերի կողմից համազարկային կրակի «Սմերչ» համալիրներից հրթիռակոծության են ենթարկվել Ստեփանակերտը, Շուշին և հարակից խաղաղ բնակավայրերը: Քիչ առաջ ՊԲ-ի հակաօդային պաշտպանության ուժերի կողմից ոչնչացվել […]

Արդբեջանի զինված ուժերը առաջնագծի որոշ ուղղություններում ստեղծում են ահաբեկչական խմբավորումների բազաներ

Ռադիոհետախուզական տվյալների համաձայն թուրք-ադրբեջանական վարձկանների, ահաբեկիչների մարտավարությունն ու հեռախոսազրույցները վերլուծելով և հետախուզական փաստերը համադրելով, ակնհայտ է դարձել, որ վերջին օրերին հայկական ստորաբաժանումների կողմից առաջնագծի որոշ ուղղություններում մարտավարական նպատակներով հետ քաշվելու արդյունքում, տվյալ հատվածներում Արդբեջանի զինված ուժերը ջանադրաբար ստեղծում են ահաբեկչական խմբավորումների բազաներ, որոնց գործողությունները կարող են ավելի սրել և ապակայունացնել իրավիճակը ոչ միայն Հայաստանի և […]

Ղարաբաղյան հակամարտությունը մոտենում է ամենավտանգավոր փուլին․ փորձագետ

Լեռնային Ղարաբաղի շուրջ լարված մարտերը արագորեն մոտենում են իրենց ամենավտանգավոր փուլին: Ադրբեջանի ռազմական առաջխաղացումը խոչընդոտում է հրադադարի ռեժիմի վերականգնմանը, News.am-ի հաղորդմամբ՝ Financial Times-ի իր հոդվածում գրում է ԵԱՀԿ ՄԽ նախկին ամերիկացի համանախագահ Քերի Քավանոն: «Եթե Ռուսաստանը, ԱՄՆ-ը եւ Ֆրանսիան, որոնք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներ են, չխթանեն իրենց դիվանագիտական ջանքերը բանակցությունների հաջորդ փուլում՝ հոկտեմբերի 29-ին, […]

Թուրքական Բայրաքթարները Հայաստանի սահմանին մոտ ամեն օր հետախուզական թռիչքների են դուրս գալիս /տեսանյութ/

Թուրքական Բայրաքթարները Հայաստանի սահմանին մոտ ամեն օր հետախուզական թռիչքների են դուրս գալիս: Թռչող սարքերի այսպիսի ակտիվություն հայաէրոնավիգացիայում նկատել են սեպտեմբերի 27-ից:

Արցախի նախկին ոչ բարով արտաքին գործերի նախարարը «մեծաբերան» ու «լափառոշ» հայտարարություններ է անում . Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայրենիքը պատերազմական իրավիճակի մեջ է, ընդդիմությունը եւ մասնավորապես Հանրապետականը իր ողջ ռեսուրսը դրել է բանակին ու պետությանն օժանդակելու համար, իսկ Արցախի նախկին ոչ բարով արտաքին գործերի նախարարը «մեծաբերան» ու «լափառոշ» հայտարարություններ է անում թե 2016-ին է սկսվել տարածքների կորսման գործընթացը։ Երեւի նման «անհայրենիք ու փոքր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

Ամենաընթերցված