25 Մայիսի, Կիրակի, 2025
KFC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Թշնամին վերսկսել է Ստեփանակերտի հրթիռակոծումը

Ադրբեջանը վերսկսել է Ստեփանակերտի հրթիռակոծումը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, միացվել էր օդային տագնապի ազդանշանը, որից հետո Արցախի մայրաքաղաքը կրկին հայտնվել է հակառակորդի հավածների տակ:                    

Ղարաբաղյան հակամարտության ռիսկերն անվերահսկելի են դառնում, կորուստները ժամ առ ժամ են աճում․ Մարտին Շյուպ

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) Ժնևում Եվրասիայի տարածաշրջանային ղեկավար Մարտին Շյուպը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է․ «Հազարավոր քաղաքացիական անձանց հետ ԿԽՄԿ-ն այսօր ևս ականատես է եղել առաջնագծի երկու կողմում ծանր գնդակոծությունների, որոնք հանգեցրել են մահերի, ավերածությունների, վիրավորումների և  ծանրագույն վշտի։ Այս ամենն անընդունելի է։ Դժբախտաբար, գնդակոծության հետևանքով այսօր զոհվել է նաև մեր կամավորներից […]

Այստեղ կրկին նոր կյանքեր են ծնվելու. Սամվել Կարապետյանը կվերականգնի Ստեփանակերտի ծննդատունը

«Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր Սամվել Կարապետյանը հայտարարել է, որ կվերականգնի Ստեփանակերտի հիվանդանոցի ծննդատունը, որը ռմբակոծվել էր երեկ ադրբեջանական զինուժի կողմից, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։ «Ուզում եմ Արցախի բնակիչներին վստահեցնել, որ անպայման Ստեփանակերտում նոր ժամանակակից ծննդատուն ենք նորից կառուցելու: Այստեղ կրկին նոր կյանքեր են ծնվելու», – հայտարարել է Սամվել Կարապետյանը։  

Արտաքին գործերի նախարարները Վաշինգտոն էլ գնացին, սակայն ի՞նչ արեցին, վերադարձան և կրկին սկսեցին սպանել իրար․ Ժողովուրդ

Այսօր Ժնևում կկայանա Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը Մինսկի խմբի համանախագահների հետ: Հանդիպման պայմանավորվածությունը ձեռք էր բերվել Վաշինգտոնում հանդիպումներից հետո, որտեղ Մինսկի խմբի համանախագահները հայտարարել էին, որ իրենք և Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները համաձայնել են կրկին հանդիպել հոկտեմբերի 29-ին Ժնևում՝ քննարկելու, համաձայնեցնելու և դեռևս հաստատվելիք ժամանակացույցի համաձայն սկսելու իրագործել բոլոր անհրաժեշտ քայլերը, որպեսզի, […]

Ո՞վ է խանգարում։ Թշնամին հասել է Սյունիքի դարպասներին, սակայն ռազմական ստրատեգներին լիովին չեն ներգրավում ռազմական շտաբի աշխատանքներում․ Հրապարակ

Թեեւ թշնամին հասել է Սյունիքի դարպասների մոտ, եւ մի քանի օր է՝ ռազմական գործողություններ են սկսվել նաեւ Հայաստանի սահմանագծին, սակայն Արցախի  հերոսներին, մարդկանց, ովքեր ռազմական ստրատեգներ են եւ կարող են բեկում առաջացնել պատերազմում, լիովին չեն ներգրավում ռազմական շտաբի  աշխատանքներում։ Խոսքը Վիտալի Բալասանյանի, Արշավիր Ղարամյանի, Լեւոն Մնացականյանի եւ մյուսների մասին է։ Նրանք այս ընթացքում լոկալ մարտեր […]

Էրդողանի վիճակը բարդանում է․ Փաստ

Շատ փորձագետների կարծիքով՝ Թուրքիայի նախագահ Էրդողանի՝ վերջին շրջանում առավել հիստերիկ ու ամբարտավան կեցվածքի պատճառներից մեկն էլ ներքին չափազանց անկայուն վիճակն է, որն օրեցօր ավելի է բարդանում: Նախ՝ թուրքական լրատվամիջոցների տարբեր տեղեկություններից պարզ է դառնում, որ այստեղ լուրջ ներքաղաքական բախումներ են սկսվել, որոնք սպառնում են առավել խորանալ. ինչպես ասում են՝ քաղաքական ուժերը պարզապես իրար «միս են […]

Երեւանը երբեք չի համաձայնի, որ Անկարան ինչ-որ դեր խաղա կարգավորման գործում

Լեռնային Ղարաբաղում հրադադարի պահպանման գործում Ռուսաստանի դերն առանցքային է լինելու, հայտարարել է Հայաստանի վարչապետի գլխավոր խորհրդական, երկրի պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը: Ավելի վաղ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել   էր, որ ղարաբաղյան հակամարտության գոտում ռուս խաղաղապահների  տեղակայումը    կարող էր Ելք դառնալ ստեղծված իրավիճակից եւ    կոչ էր արել   ԱՄՆ-ին եւ Ֆրանսիային աջակցել Ղարաբաղում  Ռուսաստանի  խաղաղապահ  ջանքերին: «Ռուսաստանը անվտանգության եւ կայունության երաշխավորն է։ Իսկ Թուրքիան այդ դեպքում ապակառուցողական ուժ է։ Երեւանը  երբեք չի համաձայնի, որ  Անկարան ինչ-որ դեր խաղա կարգավորման գործում։ Նրա համար  կարևոր չէ նույնիսկ  Ադրբեջանը,  Թուրքիային հետաքրքրում է միայն Օսմանյան կայսրության վերստեղծումը»,- «Sputnik Արմենիային» տված հարցազրույցում ասել է Հարությունյանը։ Նա հայտարարել է, որ  պատմականորեն այնպես է ստացվել, որ հենց  Ռուսաստանն է ապահովել  խաղաղություն  տարածաշրջանում.  «Հենց որ գալիս էր  Թուրքիան, ապա  այստեղ արյուն էր թափվում»:  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի