20 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

«Ադրբեջանական քարոզչամիջոցների տարածած «տեղեկատվությունը», որ «Հայրենիք» զորախումբը իբր ոչնչացվել է, բացահայտ կեղծիք է»

Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Որպես «Հայրենիք» կուսակցության հանրային կապերի հարցերով պատասխանատու, պաշտոնապես տեղեկացնում եմ, որ ադրբեջանական քարոզչամիջոցների տարածած «տեղեկատվությունն» առ այն, որ «Հայրենիք» զորախումբը իբր ոչնչացվել է, բացահայտ կեղծիք է և իրականության հետ որևէ աղերս չունի։ Զորախումբը, գեներալ Արթուր Վանեցյանի հրամատարությամբ և առանց մարդկային կորուստների, շարունակում է առաջնագծում հաջողությամբ իրականացնել բոլոր մարտական առաջադրանքները։ #մահ_թշնամուն»։

Թուրքական հետախուզությունը մասնակցում է Լեռնային Ղարաբաղի իրադարձություններին. Նարիշկին

Թուրքական հետախուզությունը ներգրավված է Լեռնային Ղարաբաղի իրադարձություններում, հայտարարել է ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը РИА Новости-ն տված հարցազրույցում: «Մենք զգում ենք Թուրքիայի հետախուզական ծառայության աշխատանքը, տեսնում ենք այդ աշխատանքի որոշակի տարրեր», – ասել է Նարիշկինը:

Ստեփանակերտը հրթիռակոծվում է կասետային ռումբերով: Զոհեր կան

Ստեփանակերտը հրթիռակոծվում է կասետային ռումբերով, հայտնում են Արցախի ԱԻՊԾ-ից: Թշնամու թիրախում քաղաքն է` բնակելի շենքերով, քաղաքացիական ու հանրային ենթակառուցվածքներով։ Տուժածների վերաբերյալ տվյալներ առայժմ չկան։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Ստեփանակերտում հրթիռակոծության հետևանքով սպանվել է 3 քաղաքացիական անձ:

Դժոխքի ձոր։ Բերձորի հարակից անտառներում թշնամու ուժերի ոչնչացումը /տեսանյութ/

Ներկայացվող կադրերում երևում է Բերձորի հարակից անտառներում հայկական կողմի գործողությունների արդյունքում ոչնչացված շուրջ 10 միավոր տեխնիկան, այդ թվում նաև ՀՄՄ-ներ և իսրայելական Sandcat հետևակի մեքենաներ։

Թշնամական ուժերը ոչ թիրախային հրթիռներ են թափում Ստեփանակերտի ուղղությամբ

Թշնամական ուժերը ոչ թիրախային հրթիռներ են թափում Ստեփանակերտի ուղղությամբ։ Այս մասին հայտնում է ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։ «Պարբերաբար հրթիռակոծվում է Ստեփանակերտը։ Թշնամական ուժերը ոչ թիրախային հրթիռներ են թափում Ստեփանակերտի ուղղությամբ։ Միայն վերջին մեկ ժամվա ընթացքում մայրաքաղաքում երեք անգամ հնչել է օդային տագնապի ազդանշանը։ Առաժմ տուժածների մասին տվյալներ չկան»,- հայտնում է ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական […]

Ո՞վ և որտեղի՞ց է բերել Ալիևի մատնանշած մեծաքանակ զենքը․ Pressmedia.am

Չնայած Արցախում դեռևս շարունակվում են թեժ ու արյունալի մարտերը, տեղեկատվական ճակատում դրանք նույնպես պակաս առաջնային չեն և հաճախ դառնում են տարբեր ապատեղեկատվությունների և հանրությանն իրականությունից շեղելու թիվ մեկ գործիքը։ Օրերս իր հարցազրույցներից մեկում Իլհամ Ալիևն իր ակնհայտ զարմանքն էր հայտնել և նշել, թե զարմանալի է այն փաստը, որ հայկական զինուժն այս ծավալի զենք ու զինամթերք […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի