20 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Վաղն, ինձ թվում է, կավարտվի ճակատամարտը Շուշիի համար. Արծրուն Հովհաննիսյան

Վաղն, ինձ թվում է, կավարտվի ճակատամարտը Շուշիի համար, «Առաջին» ալիքի եթերում ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն՝ ընդգծելով, որ վաղը վերջնական պարզ կլինի: Նրա խոսքով՝ Ալիևը շտապել է հայտարարելով, որ Շուշին ադրբեջանական ԶՈՒ վերահսկողության տակ է: «Հիմա կողմերից ոչ ոք վերահսկողություն չունի», – ասաց Արծրուն Հովհաննիսյանը:

Թշնամին հրետակոծել է Տիգրանակերտի հնագիտական ճամբարը

Ադրբեջանի զինված ուժերը հրետակոծել են Տիգրանակերտի հնագիտական ճամբարը։ Այդ մասին հայտնել է հնագետ, Տիգրանակերտի արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանը, ով նաեւ լուսանկարներ է տեղադրել: Նա ահազանգել է Արցախում մշակութային ցեղասպանության մասին։ Արցախի Տիգրանակերտում պեղումներն իրականացվում են 2006 թվականից: Դեռևս 2020-ի օգոստոսին հնագետներն այնտեղ արժեքավոր գտածոներ էին պեղել։ Ուսումնասիրության հարուստ նյութ էր հայտնաբերվել վաղ քրիստոնեական հրապարակում և […]

Հատուկջոկատայինները Նախիջևանից քաղաքացիական ուղևորատար օդանավով տեղափոխվում են «մայրցամաքային» Ադրբեջան

Ֆեյսբուքում ադրբեջանցի օգտատերերի տարածած այս լուսանկարում Նախիջևանից «մայրցամաքային» Ադրբեջան մեկնող հատուկջոկատայինների ստորաբաժանում է՝ «Ադրբեջանական ավիաուղիների» Airbus քաղաքացիական (!!!) ուղևորական ինքնաթիռում: Լուսանկարները հրապարակել է «Ռազմինֆոն»: «Լուսանկարում երևացող անձը գնդապետ Թեհրան Մենսիմովն է, նա Նախիջևանում համակարգում է հատուկջոկատայիններին, ավելին 2020թ. ամռանը Նախիջևանում անցկացված թուրք-ադրբեջանական զորավարժությանը ադրբեջանական կողմից նա էր համակարգում շտաբի աշխատանքը: Արձանագրենք այն փաստը, որ Ադրբեջանը […]

Արցախում ընթացող մարտերում հերոսաբար զոհվել է ծանրամարտի Հայաստանի չեմպիոն, Հայաստանի հավաքականի անդամ Արեն Չատինյանը

Արցախում ընթացող մարտերում հերոսաբար զոհվել է ծանրամարտի Հայաստանի չեմպիոն, Հայաստանի հավաքականի անդամ Արեն Չատինյանը: 20-ամյա մարզիկը Ստեփանավանից էր: Երեւանի Օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի սան էր, հանդես էր գալիս 61 կգ քաշային կարգում: Եղել է 2015-2016 թթ. պատանիների Հայաստանի չեմպիոն, 2017-2018թթ. երիտասարդների Հայաստանի չեմպիոն եւ 2019 թվականի մեծահասակների Հայաստանի չեմպիոն: 2019 թվականին ընդգրկվել է ազգային […]

Մինչ մենք «մտածում» ենք, ադրբեջանցիները արդեն պրոադրբեջանական բանաձև մտցրեցին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեա. Տարոն Սիմոնյան

Մինչ մենք «մտածում» ենք միջազգային կառույցներին, միջազգային իրավունքի օգնությանը ԴԻՄԵԼ – ՉԴԻՄԵԼՈՒ շուրջ, ադրբեջանցիները արդեն պրոադրբեջանական բանաձև մտցրեցին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեա։ Այս մասին նշել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը: «Լավ, ինչքա՞ն պիտի ասենք, էլ ո՞նց պիտի ասենք, որ ինչքան դիվանագիտությունն ու իրավունքը ցածր ու անվստահ են խոսում, այդքան հրանոթներն են բարձր հնչում»,-հավելել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի