14 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

«Որոշ «պանիկյորներ» ․․․ «Ամոթ է ուղղակի». Արցախի նախագահի խոսնակը՝ նախկին վարչապետին

Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Որոշ «պանիկյորներ», իրենց կողմից նախորդ խուճապները արդարացնելու համար, նոր խուճապներ են տարածում։

ՄԻ ՀԱՎԱՏԱՑԵ՛Ք!
Շուշիից չեն կարող գրոհել Ստեփանակերտը, քանի որ Շուշին մեր հսկողության տակ է»։

Գրառմանն արձագանքել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը.

«Չգիտեմ, որտեղից եք գրում, բայց այս ընթացքում գոնե մեկ անգամ Արցախում Ձեզ չտեսանք։ Որակումներ տալուց առաջ Ստեփանակերտ եկեք, խոստանում եմ Ձեզ Շուշի կճանապարհենք, որ այնտեղից ավելի համարձակ գրառումներ անեք։ Ամոթ է ուղղակի»։

Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում մասնավորապես գրել էր.

«Վաղ առավոտյան այցելել եմ Ստեփանակերտը պաշտպանող մարտական դիրքեր, տեղում զրուցել Պաշտպանության բանակի մարտիկների ու աշխարհազորայինների հետ, ովքեր ավելի քան մեկ օր է, ինչ ետ են մղում մայրաքաղաքի վրա Շուշիից գրոհող թշնամու հրոսակախմբերին»։

 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ