19 Հունիսի, Հինգշաբթի, 2025
KFC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Սրանք քարտեզներ են, որոնք իրենց մոտ հատուկ գրքույկներում ունենում են ադրբեջանցի զինվորականները

Սրանք քարտեզներ են, որոնք իրենց մոտ հատուկ գրքույկներում ունենում են ադրբեջանցի զինվորականները: Այս քարտեզներում Հայաստանի Հանրապետության զգալի մասը ներկայացվում է՝ որպես Ադրբեջանի պատմական տարածք: Դրանք Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն արձանագրել է մշտադիտարկումների ընթացքում: Այդ քարտեզներին ուղեկցում են իրականությանն ակնհայտորեն չհամապատասխանող տեքստեր, որոնք անմիջականորեն դրված են ադրբեջանական իշխանության մարմինների կազմակերպված հայատյացության ու թշնամանքի քարոզի թեզերի […]

Փախուստ պատասխանատվությունից․ Փաստ

Արցախում ի սկզբանե շատ վատ արձագանք ստացավ ԱԽ քարտուղար Սամվել Բաբայանի հրաժարականը, սակայն ոչ թե այն պատճառով, որ նրանով Արցախում հիացած են, այլ որովհետեւ հրաժարականն ընդունվեց որպես փախուստ պատասխանատվությունից։ Թերթի տեղեկություններով, Արայիկ Հարությունյանի շրջապատում խոսում են, որ Բաբայանն ամբողջությամբ պատասխանատվություն է կրում ստեղծված իրավիճակի համար, նույնիսկ ավելի շատ, քան Արայիկ Հարությունյանը, որովհետեւ մեծ թվով հարցեր […]

Արայիկ Հարությունյանը գնդակը գցեց Փաշինյանի դաշտ /տեսանյութ/

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ դուրս է գալու քաղաքականությունից Նա խմբագրել է իր հայտարարության տեքստը՝ ավելացնելով. «Առաջին իսկ հնարավորության պահին վայր եմ դնելու նախագահական լիազորություններս և ողջամիտ ժամկետում Արցախում կազմակերպվելու են արտահերթ համապետական ընտրություններ, որի ժամանակ ես չեմ առաջադրվելու և դուրս եմ գալու քաղաքականությունից»։

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի ուղերձը՝ ստեղծված վիճակի վերաբերյալ

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հանդես է եկել ուղերձով՝ ստեղծված իրավիճակի, սպասվող զարգացումների եւ ապագայի հանդեպ մեր ունեցած տեսլականի վերաբերյալ։ Ստորեւ ներկայացնում ենք ուղերձն ամբողջությամբ. Սիրելի՛ հայրենակիցներ Քանի որ ուղերձի տեսանյութի հետ կապված տեխնիկական խնդիրներ են առաջացել, իսկ այս իրավիճակում ժամանակը շատ կարևոր է, այդ պատճառով նախքան տեսանյութի տեխնիկական խնդիրների կարգավորումը հրապարակում եմ իմ ուղերձի ամբողջական […]

Ադրբեջանը պատրաստվում է Արցախն ամբողջությամբ գրավելուն․ փորձագետ

Ադրբեջանը պատրաստվում է Արցախն ամբողջությամբ գրավելուն։ Այդ արհեստածին պետությունն արդեն քանի անգամ մեզ հետ ուղիղ մտավ մարտի, ինչը կարող էր առիթ դառնալ և հետ շպրտել ու Հադրութի ազատագրումով զբաղվել, բայց մենք անգամ 45 օր տղերքի պահածը չպահեցինք, գոնե թեթև օգնություն ուղարկելով։ Այսօր, ամեն ժամ ու ամեն րոպե արդեն մենք ենք դավաճանում։ Այսքան բան․․․  Գրում է […]

Նախկինների ազատագրած ու շենացրած հողում ապրեցի, ներկաները տունս ու հայրենիքս հանձնեցին․ քարվաճառցի /տեսանյութ/

Զոհված ազատամարտիկի քույրը պնդում է, որ Նիկոլ Փաշինյանն իրավունք չունի իր «պիղծ ու հակահայ» ոտքը դնել սրբավայր հանդիսացող Եռաբլուր։ Հերոսի քրոջ խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը մարդ է, ով մեծացրել է Եռաբլուրն ու թշնամուն հանձնել հայրենիքը։

Մենք հաղթել ենք Քոչարյանին ու Սարգսյանին, Փաշինյանը ոչ մեկ է, մարդ, որ գիտելիք ու փորձ չունի․ Իլհամ Ալիեւ /տեսանյութ/

«Ես ասում եմ՝ Փաշինյանը ոչ մեկ է, մարդ, որ գիտելիք ու փորձ չունի, չի հասկանում միջազգային հարաբերություններից, չգիտի ինչպես ղեկավարել երկիրը, մարդ, ով իր կյանքում մի փոքր կոլխոզ չի ղեկավարել, նա մեզ սադրեց։ Արեց անընդունելի բաներ ու պատժվեց դրա համար»,-ասում է Ադրբեջանի նախագահը: Սա իսկապես ցավալի իրողություն է, որովհետև անկախ ամեն ինչից, Նիկոլ Փաշինյանը դեռ […]

Քանի Նիկոլը կա, պատերազմը կանգ չի առնելու

  Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը գրում է․   Անցած երեսուն օրերին ստի կայսրությունը համոզում էր ժողովրդին, թե Նիկոլը կանգնեցրել է պատերազմը, իսկ փողոց դուրս եկած մարդիկ ուզում են, որպեսզի նորից պատերազմ սկսվի։ Այս թեզը չնայած բացարձած կեղծ լինելուն՝ շատերին ստիպում էր իրենց վրդովմունքն արտահայտել լուռ՝ առանց փողոց դուրս գալու, քանի որ մարդիկ […]

Ալիևը սկսեց «պասերով» խաղալ Փաշինյանի հետ․ Հայելի

Նախօրեին Ալիևը Բաքվում ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկին, Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Ստեֆան Վիսկոնտինին, ամերիկացի Էնդրյու Շոֆերին և Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Բոչարնիկովին: Ադրբեջանի նախագահի պահվածքը առավել քան ցինիկ էր: Նա մեղադրել է ԵԱՀԿ Մինսկի խմբին ղարաբաղյան համակարտության կարգավորման գործում դերակատարում չունենալու մեջ։ Հանդիպման ժամանակ, տեսախցիկների առջև Ալիևը շեշտել է, որ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի