28 Մարտի, Saturday, 2026
KFC

ՄԱՐԶԵՐ

Իշխանությունը կոշտ ձեւով հաշիվները կմաքրի. Ժողովուրդ

Իշխանությունները որոշել են կոշտ ձեւով ու ճնշումներով հաշիվներ մաքրել Գյումրու ընտրություններում ամենաշատ ձայներ հավաքած «Բալասանյան» դաշինքի հետ: Թեեւ այդ դաշինքը ՔՊ-ի հետ կոալիցիոն հուշագրով իշխում էր Գյումրիում, սակայն օրեր առաջ ՔՊ-ն հայտարարեց, որ Գյումրիում միակողմանի խզում է կոալիցիան «Բալասանյան» դաշինքի հետ։ Ըստ նրանց՝ պատճառը ստվերային կառավարումն է ու պայմանավորվածությունների խախտումը: Թե ինչ ստվերային կառավարում է […]

Ձյուն եւ բուք, ճանապարհներին՝ մերկասառույց

Հայաստանի Հանրապետության տարածքում դեկտեմբերի 25-ի գիշերը շրջանների մեծ մասում տեղացել են տեղումներ, լեռնային շրջաններում եղել է ձյուն և բուք, ճանապարհներին նաև մերկասառույց։ Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 25-26-ի ցերեկը կբարձրանա 4-6 աստիճանով։ Երևան քաղաքում դեկտեմբերի 25-ի գիշերը եղել են տեղումներ, քաղաքի բարձրադիր գոտում՝ թաց ձյուն, ցածրադիր գոտում՝ ձնախառն անձրև։ Դեկտեմբերի 25-ի ցերեկը, 26-29-ին սպասվում է առանց տեղումների […]

Հերթը հասավ Առուշ Առուշանյանին

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով ծանուցագիր է ստացել` հրավիրվելով դատախազություն: Այս մասին տեղեկացնում է аzdarar.am-ը ։ Մամուլում գրվել էր, որ Ալավերդիից, Գյումրիից հետո հերթական գրոհ է սպասվում Գորիսի համայնքապետարան: Կառավարությունում որոշել են ձերբազատվել ընդդիմադիր բոլոր համայնքապետերից: Հիշեցնենք, շաբաթներ առաջ ՔՊ-ն Ալավերդիում պաշտոնանկ արեց համայնքապետին, որը ներկայացնում էր «Ապրելու երկիր» կուսակցությունը:

«Ինչխոր սաղ Արցախը տվավ, մե օրմ էլ Շիրակի մարզի սահմանամերձ գյուղերը կհանձնե ու կըսե, որ դժգույն ու դժբախտ գյուղեր էին». OragirNews

Շիրակի մարզի սահմանամերձ գյուղերի բնակիչները ահազանգում են, որ մտավախություն ունեն, որ գործող իշխանությունը իր գործողություններով դատարկում է գյուղերը։ Գյուղացիները անհանգստանում են իշխանության կողմից հրամցված օպտիմալացում բառից։ Այս դեպքում խոսքը վերաբերվում է կառավարության հերթական որոշմանը, ըստ որի՝ մինչև 100 աշակերտ ունեցող դպրոցները հարևան համայնքների դպրոցների հետ են միավորվելու։ «Մեր գյուղը` Գետքը, շատ լավ դպրոց ունի, 70 […]

Ինչո՞ւ չեն բացահայտվում բանկային տերմինալների վրա հարձակումները. Հրապարակ

Բանկային համակարգին մոտ կանգնած աղբյուրներն ասում են, որ վերջին շաբաթներին աննախադեպ չափերի են հասել բանկային տերմինալների վրա հարձակումները, կեղծ գործարքները: Երեւանի եւ մարզերի ամենատարբեր անկյուններում տեղակայված այդ սարքերի դեմ իրականացվող գործողություններին, սակայն, կարծես ոստիկանությունը պատշաճ ուշադրություն չի դարձնում: Բանկերում տարակուսում են, թե ինչու բացահայտումներ չկան` չէ՞ որ բազմաթիվ տեսանկարահանող սարքեր կան տեղակայված տերմինալների մերձակայքում, ինչո՞ւ […]

Երբեմնի հարուստ ջրային պաշարներով Հայաստանը խնդրի առաջ է կանգնած. Ժողովուրդ

Հայաստանի Հանրապետությունը հարուստ է ջրային պաշարներով եւ ունի տարածաշրջանում քաղցրահամ ջրի ամենամեծ պաշարները, այդուհանդերձ, անհրաժեշտ է ջուրն օգտագործել խելամիտ։ Արցախը թշնամուն «նվիրելուց» հետո Հայաստանը կորցրեց նաեւ Մեծ եւ Փոքր Ալ լճերը, որոնք համարվում էին Հայաստանի բնական ջրային ամենամեծ աղբյուրները։ Ստացվում է, որ Հայաստանը զրկվեց խոշոր եւ առատ ջրային աղբյուրներից։ Կորցնելով ջրային աղբյուրներից խոշորագույնը՝ Հայաստանում 2022 […]

Ալավերդիում կրքերը չեն հանդարտվում. ՔՊ-ի՝ «վերբովկայի» փորձերն անարդյունք են․ Փաստ

Նիկոլ Փաշինյանի ՔՊ-ի կողմից բռնի իշխանազավթումից հետո Ալավերդիում նոր «պրոցեսներ» են ընթանում: Մեր աղբյուրների փոխանցմամբ, համայնքապետ կարգված Դավիթ Ղումաշյանը փորձում է Ալավերդու արդեն նախկին համայնքապետ Արկադի Թամազյանի թիմակիցներին իր կողմը բերել՝ տարբեր առաջարկներ անելով։ Սակայն, «Փաստ» թերթի տեղեկություններով, ոչ միայն Արկադի Թամազյանի թիմակիցները, այլ նաև համայնքապետարանի բազմաթիվ աշխատակիցներ չեն պատրաստվում համագործակցել, ինչպես քաղաքապետարանում են ասում, […]

Իշխանությունն ընտրությունների շեմին որոշել է բարձրացնել ձայն բերողների աշխատավարձերը. Հրապարակ

Երեկ կեսօրից հետո ՔՊ վարչության փոխնախագահներ Վահագն Ալեքսանյանն ու Գեւորգ Պապոյանը ՔՊ կենտրոնական գրասենյակում ընդունել են համայնքների ՔՊ-ական ղեկավարներին: Հանդիպմանը ներկա են եղել գրեթե բոլորը, հանդիպման նպատակը համայնքի ղեկավարների աշխատավարձերի բարձրացման թեման է եղել։ Իշխանությունը որոշել է ընտրությունների շեմին բարելավել պոտենցիալ ձայն բերողների սոցիալական վիճակը: Գրասենյակում 2 ժամից ավելի քննարկել են աշխատավարձերի բարձրացման հարցը, ասվել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի