07 Մարտի, Saturday, 2026
KFC

ՄԱՐԶԵՐ

Թեմա Նիկոլ Փաշինյանի հերթական փիլիսոփայելու համար

Նոյեմբերյան քաղաքում ոչ շատ մանր, նորմալ կարտոֆիլի կիլոգրամի գինը 80-90 դրամ է , իսկ Երևանի բանջարեղենի, մրգերի վաճառակետերում, խանութներում կարտոֆիլի կիլոգրամի նվազագույն գինը սկսվում է 200 դրամից։ Շուկայական բնականոն հարաբերությունների , ազատ մրցակցության դեպքում չպետք է գների այդքան մեծ տարբերություն լիներ 200 կիլոմետր հեռավորությամբ գտնվող երկու բնակավայրերում։ Ահա լավ թեմա Նիկոլ Փաշինյանի հերթական դասախոսության համար, […]

Սամվել Բալասանյանին ձերբակալելու որոշում է կայացվել /Տեսանյութ/

Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանին ձերբակալելու որոշում է կայացվել, հայտնում է «Լուրեր»-ը։ Բալասանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել «Սև Բերդ» պատմամշակութային ամրոցի հարակից հողերը հանցավոր ճանապարհով օտարելու համար։ Մեղադրյալների թվում է նաև նրա կրտսեր որդին՝ Խաչատուր Բալասանյանը։ Ավելին՝ տեսանյութում։  

Մտածում են միայն ընտրությունների մասին: Գործի են դրվել ստվերային ընտրակաշառքի բոլոր մեխանիզմները

«Հրապարակ»-ը գրում է․ «Մի քանի ամիս առաջ Նիկոլ Փաշինյանը կուսակցական շարքերին հորդորել է մտածել միայն առաջիկա ընտրությունների մասին, մնացածը՝ նկատի է ունեցել արտաքին զարգացումները, իր խնդիրն է։ Այդ նպատակով մարզպետներին, Երևանի վարչական շրջանների ՔՊ պատասխանատուներին հանձնարարել է՝ աշխատանքային խմբեր ձևավորել, ընդգրկելով թե՛ պատգամավորներին, թե՛ տվյալ համայնքի բնակիչ նախարարներին, թե՛ տարածքում եղանակ ստեղծող ակտիվ կուսակցականներին՝ բոլորին […]

Նոր Ուղի գյուղում վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ․ կա զոհ

Այսօր՝ հոկտեմբերի 16-ին, սպանություն է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 01։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Արարատի մարզային վարչությունում և ոստիկանության Արարատի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նոր Ուղի գյուղում տեղի է ունեցել դանակահարություն, ինչի հետևանքով կա մահացած քաղաքացի։ Shamshyan.com-ի տեղեկություններով, տեղում ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ մահացածը Արարատի մարզի բնակիչ 34-ամյա […]

Պաշտոնը պահելու համար. Սյունիքի մարզպետը վախենում է, որ իրեն էլ կհասնեն

«Փաստ»-ը գրում է. «Ազգային պոլիտեխնիկական համալսարանի Կապանի մասնաճյուղում ձերբակալել են ոչ միայն նախկին ռեկտոր Լեռնիկ Պետրոսյանին ու այլ աշխատակիցների, այլև երկու ուսանողների։ Նրանցից մեկը Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանի կրտսեր եղբայրն է, մյուսը՝ քպական պատգամավոր Դավիթ Դանիել յանի ընկերը։ Հեռակա բաժնում սովորող ուսանողներին արդեն ազատ են արձակել, քանի որ մեղադրանքը նույնիսկ Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցներին է անլուրջ […]

Ոսկեպարում գտնվող զորանոցը Ռուսաստանի զինուժը կքանդի

2021թվականի օգոստոսի սկզբից Նոյեմբերյան համայնքի սահմանամերձ Ոսկեպար գյուղում էին գտնվում ռուս զինվորականներ։ Նրանք չէին հայտնում իրենց գտնվելու նպատակը, ենթադրվում էր, որ նրանք մասնակցելու էին Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանազատման աշխատանքներին, սակայն այդ գործում նրանց միջնորդության կարիքը չզգացվեց։ 2021թվականից , մոտ մեկ տարի ռուս զինվորականները զբաղված էին Ոսկեպարում իրենց կեցավայրի՝ գյուղի չբնակեցված առանձնատներից մեկի բարեկարգմամբ։ 2022թվականին Ոսկեպարում, […]

Կրակոցներ գազալցակայանում․ կա վիրավոր

Հոկտեմբերի 3-ին ժամը 20-ին «Արարատի» Բ/Կ-ից ՀՀ ՆԳՆ ոստիկանություն հայտնել են, որ «ձախ սրունքի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել Սուրենավան գյուղի 43-ամյա բնակիչ։ Ոստիկանության Արարատի բաժնից մեկնած օպերատիվ խմբի ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նույն օրը ժամը 19.30-ի սահմաններում, Սուրենավան գյուղի Երևանյան խճուղու գազալցակայանի տարածքում, բուժօգնության դիմած տղամարդը և նույն գյուղի […]

Թալանում է

Մեծահարուստ Սամվել Ալեքսանյանը թալանում է գնորդներին, գրում է լրագրող Ոսկան Սարգսյանը: Մեծահարուստ,Դուբայում հարսանիք անող Սամվել Ալեքսանյանին պատկանող «Երևան սիթի» սուպերմարկետում շաքարավազի կիլոգրամը վաճառվում է 415, «Էկոնոմ» տեսակը` 395 դրամով,իսկ Երևանի «Էվրիկա» սուպերմարկետում շաքարավազի գինը 326 դրամ է։ Շաքարավազի բիզնեսում մեծ դեր ունեցող Սամվել Ալեքսանյանն այդքան թանկ է վաճառում շաքարավազը։  

«ՏաԹևեր» ճոպանուղին երրորդ անգամ ներառվել է «World Travel Awards» 2024-ի «Աշխարհի առաջատար ճոպանուղի» անվանակարգում

«ՏաԹևեր» ճոպանուղին երրորդ անգամ ներառվել է «World Travel Awards» 2024-ի «Աշխարհի առաջատար ճոպանուղի» անվանակարգում: Նախագիծն արդեն երկու անգամ հաղթել է այս անվանակարգը 2021 և 2023 թ․-ին

ԱԱԾ աշխատակիցը «Range Rover»-ով մխրճվել է տուն

Այսօր՝ սեպտեմբերի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:40-ի սահմաններում Երևանի բնակիչ 31-ամյա Հովհաննես Կարապետյանը իր վարած «Range Rover» մակնիշի «60 DO 088» համարանիշի ավտոմեքենայով Շահամիրյանների փողոցում բախվել է երկաթե պաշտպանիչ սյուներին, ապա գազախողովակներին, գազի հաշվիչին, առաջ ընթացել, բախվել թիվ 75 տան պատին ու երկաթե դարպասին, կոտրել դրանք ու մասամբ հայտնվել բնակչի տան […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի