30 Մարտի, Երկուշաբթի, 2026
KFC

ՄԱՐԶԵՐ

Ողբերգական պատահար Կոտայքում. ընտանիքից 2-ը մահացած են տեղափոխվել հիվանդանոց

Այսօր՝ փետրվարի 11-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 20:20-ի սահմաններում Աբովյան բժշկական կենտրոնից ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության հերթապահ խմբերը իրենց մոտ են տեղափոխել 4 քաղաքացու՝ 2-ը մահացած, 2-ը անգիտակից վիճակում: Ինչպես Կոտայքի մարզից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Կոտայքի մարզային վարչության օպերատիվ […]

Ես կհամարեմ, որ լրջագույն փոփոխություններ են եղել, երբ մեզ հաջողվի Հայաստանն ազատել աղբից. ՀՀ վարչապետ

ՀՀ կառավարությունն այս տարի նպատակադրվել է 10 միլիարդ դրամ հատկացնել սուբվենցիաներին (սուբվենցիաները համայնքի կողմից իրականացվող առանձին նպատակային ծրագրի կատարման համար անհատույց և անվերադարձ կարգով տրվող դրամական միջոցներն են): Այսօր համայնքապետերի հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նրա խոսքով` խնդիր կա սուբվենցիոն ծրագրերով իրականացնել հատկապես ենթակառուցվածքներին վերաբերող ծրագրեր: Վարչապետը  նշեց, որ Հայաստանի Հանրապետության […]

Կալանավորվել է Դիլիջանի սոցիալական աջակցության գործակալության պետը

ՀՀ քննչական կոմիտեն հայտնում է, որ Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում քննություն է տարվում ՝ Տավուշի մարզպետարանի աշխատակազմի Դիլիջանի սոցիալական աջակցության գործակալությունում կատարված առերևույթ  չարաշահումների դեպքերն ամբողջ ծավալով բացահայտելու ուղղությամբ: 1 անձ կալանավորվել է: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: Նշենք, որ Դիլիջանի սոցիալական աջակցության […]

Կոտայքում հանցագործությունների թիվն աճել է 23,4 տոկոսով

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ՀՀ Կոտայքի մարզի դատախազությունում իրավապահ մյուս մարմինների մարզային ստորաբաժանումների ղեկավարների, ՀՀ Կոտայքի մարզպետի մասնակցությամբ անցկացված խորհրդակցությամբ ամփոփել է 2018թ. մարզի դատախազության գործունեության արդյունքները: Մարզի դատախազ Ռաֆայել Խաչատրյանը զեկուցել է անցած տարվա ընթացքում մարզի տարածքում արձանագրված հանցավորության վիճակի, կառուցվածքի, ըստ հանցատեսակների դրանց քրեաիրավական շարժընթացի դինամիկան, քրեական գործերով հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ […]

7 ավագ դպրոց կհիմնանորոգվի

Այս տարի «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակում նախատեսվում է սկսել 7 ավագ դպրոցի հիմնանորոգման աշխատանքներ։ Արդյունքում՝ կբարձրանա դպրոցների սեյսմակայունության մակարդակը, կբարեկարգվեն տանիքները, ջրամատակարարման, կոյուղու, էլեկտրական մատակարարման, օդափոխության, հակահրդեհային ազդանշանման, անվտանգության և այլ համակարգերը, կհիմնանորոգվեն սպորտային հրապարակներն ու կստեղծվեն նորերը։ Նախատեսվում են նաև ներքին հարդարման աշխատանքներ։ Այս տարի կսկսվի հետևյալ ավագ դպրոցների հիմնանորոգումը` Երևանի Ա․ Ղարիբյանի անվան […]

Վարդենյաց լեռնանցքը մարդատար ավտոմեքենաների համար դժվարանցանելի է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը  տեղեկացնում է, որ փետրվարի 6-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Վարդենյաց  լեռնանցքը բքի պատճառով դժվարանցանելի է մարդատար մեքենաների համար, իսկ  ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց  են: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն

Արարատի մարզում դպրոցի տնօրեններն ընտրվում են «վերեւների» կողմից. զանգ ԿԳՆ-ից, ցուցումներ մարզպետարանից /տեսանյութ/

Արարատի մարզի Մրգավետ համայնքի դպրոցում տեղի է ունեցել տնօրենի մրցույթ, որի ընթացքում ընտրվել է մարզպետ Գարիկ Սարգսյանի թեկնածուն: Դպրոցի կառավարման խորհրդի նախագահ Լուսինե Արշակյանը ներկայացնում է իր խոսքով՝ ապօրինի ընտրության ընթացքը, որն ուղեկցվել է ԿԳ նախարարության ցուցումներով, մարզպետարանի միջամտությամբ: Լուսինե Արշակյանը լրագրողներին պատմեց, որ մարզում դպրոցների տնօրենների ընտրությունները տեղի են ունենում կոպիտ խախտումներով եւ օրինակ՝ Ավշար […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի