05 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Արարատի մարզում դպրոցի տնօրեններն ընտրվում են «վերեւների» կողմից. զանգ ԿԳՆ-ից, ցուցումներ մարզպետարանից /տեսանյութ/

Արարատի մարզի Մրգավետ համայնքի դպրոցում տեղի է ունեցել տնօրենի մրցույթ, որի ընթացքում ընտրվել է մարզպետ Գարիկ Սարգսյանի թեկնածուն: Դպրոցի կառավարման խորհրդի նախագահ Լուսինե Արշակյանը ներկայացնում է իր խոսքով՝ ապօրինի ընտրության ընթացքը, որն ուղեկցվել է ԿԳ նախարարության ցուցումներով, մարզպետարանի միջամտությամբ: Լուսինե Արշակյանը լրագրողներին պատմեց, որ մարզում դպրոցների տնօրենների ընտրությունները տեղի են ունենում կոպիտ խախտումներով եւ օրինակ՝ Ավշար գյուղի դպրոցի տնօրենը, ըստ գյուղում տարածված խոսակցությունների՝ կդառնա մարզպետ Գարիկ Սարգսյանի քեռու կինը: 

https://www.youtube.com/watch?v=g1cYefpP92s&fbclid=IwAR2bf4AUISwh_HqqdhKhpS0O7AQWzu7iw_4CxFUZXUXM1JEj_aOBp7DOvzY

Մանրամասները՝ տեսանյութում: 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ