27 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2025
KFC

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Հույս չունենաք /վիդեո/

«Շատ հնարավոր է, որ այս նախընտրական շրջանում  Կարեն Կարապետյանի  դերակատարությունը լինի զրո: Նա կողքի կանգնած նայի՝ ում ուզում եք ընտրեք, Ազգային ժողովն ինձ վարչապետ կընտրի՝ կմնամ, չի ընտրի՝ չեմ մնա»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանy պատասխանելով հարցին, թե Կարեն Կարապետյանը ինչ դերակատարում կունենա առաջիկա ԱԺ ընտրություններում, ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը: Սոցիոլոգը սովետական մտածելակերպի հետևանք է համարում […]

«Ես իմ ոլորտն ունեմ, զբաղվում եմ, հետ գալն ինձ համար բացառում եմ». Ծառուկյանը ասել է /վիդեո/

«Իշխանության գործունակության վարկանիշով առաջին տեղը ՏԻՄ ղեկավարն է, որովհետև երբ որ մարդը պրոբլեմ է ունենում, վազում է համայնքի ղեկավարի մոտ՝ դեղի փող չունեմ, երեխաս դուրս է մնում, վարձավճար չկա, սերմացու չունեմ, կովս սատկել է, երեխեն սոված է։ Դու օգնում ես, մյուս օրը կգաս կասես՝ պիտի ձայնը տաս Հանրապետականին։ Ես ո՞ւմ լսեմ, քե՞զ թե ուրիշ կուսակցության, […]

Գյումրիում արտակարգ իրավիճակ է. փոխրաձգություն է եղել /վիդեո/

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Գյումրու Ալեք Մանուկյան փողոցում: Թե ինչ է իրականում կատարվել` դեռևս պարզ չէ, հայտնի է, որ փողոցը երկու կողմից հիմա փակ է, տեղում աշխատում են ոստիկանները: Հայտնաբերվել են փամփուշտներ։ Ժամը 14.50-ի սահմաններում Ալեք Մանուկյան փողոցում իրար են բախվել երկու մեքենաներ, որին հետեւել է փոխհրաձգությունը:  

Ամպագորգոռ հայտարարությունները օդի մեջ մնացին. սոցիոլոգ /վիդեո/

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեց  ՏԻՄ ընտրությունների արդյունքները և խոսեց դրանց հնարավոր ազդեցությունների մասին ԱԺ առաջիկա ընտրությունների վրա: Մանրամասնելով ասելիքը սոցիոլոգը նկատեց. «Քաղաքական դաշտում վերջին տարիներին տեսանք, թե ինչպիսի վերաձևումներ եղան, ինչի ժամանակ ԲՀԿ-ն տրոհվեց, ՕԵԿ-ը կոալիցիայից դուրս եկավ ու վերակազմավորվեց, ՀՅԴ-ն վերադարձավ կոալիցիա: Իշխանական կյանքը վերաձևավորման փուլում է այժմ: Առաջ […]

«Համբույրը քաղաքագիտական կատեգորիա չէ» (վիդեո)

«Համբույրը քաղաքագիտական կատեգորիա չէ»,- այսօր ասուլիսին ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լևոն Մարտիրոսյանն` անդրադառնալով Վանաձորի քաղաքապետի ընտրությունների արդյուքնների հրապարակումից հետո նորընտիր քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի ու ՕԵԿ խմբակցության ղեկավար, «Հայկական վերածնունդ» կուսակցության ներկայացուցիչ Հեղինե Բիշարյանի ողջագուրմանը: Մանրամասները` տեսանյութում:

Քաղաքականության հերն անիծեցիր, ե՞րբ ես տեսել` իշխանությունը թողնի ու գնա (վիդեո)

Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը վստահ է` չնայած ՏԻՄ ընտրություններին ընդդիմության արձանագրած արդյունքներին, իշխանության տարած կեղտոտ խաղին, պետք է շարունակել աշխատել ու ակտիվ մասնակցություն ունենալ խորհրդարանական ընտրություններին: «Մենք տեսել ենք արցախյան պատերազմ, նրանից հետո չպատրաստվե՞ինք, ունեցել ենք ապրիլյան պատերազմ, սխալներ ենք ունեցել, չշարուանկե՞ինք»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա: Հարցին, թե ինչը պիտի շտկվի, […]

Տանկեր, սամալյոտ սաղ հանեցիք Վանաձորում. պատգամավորների բանավեճը (վիդեո)

«Փաստորեն ոչ Գյումրիում, ոչ էլ Վանաձորում մնացած հետհաշվարկային խնդիրներն ու գործընթացները, որ պիտի ընտրված մարդիկ գան, մեկ սենյակում նստեն ու ամրագրեն այն, ինչ հասարակությունը ցանկացել է, այդտեղ ունենք արդեն ներքին խնդիրներ: Ինչը նշանակում է, որ իշխող համակարգը ապրում է վախերի մեջ, չնայած հայտարարում է  նորերի մասին, բարեփոխումների մասին»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության […]

Աստիճանը պոկվել է ու ընկել 4 տարեկան երեխայի վրա. դաժան իրականության պատկերը/վիդեո/

Արցախի փողոցի 4-րդ նրբանցքի 10-րդ շենքը 4-րդ կարգի  վթարային է ճանաչվել դեռևս 2009 թվականին: Բնակիչները փաստում են, որ նման որոշում է կայացվել , սակայն իրենց այդպես էլ չեն վերաբնակեցրել: «Շենքը փլուզվում է, տակը լրիվ ջուր է լցված, տանիքը քանդվում  է մարդկանց գլխին: 28 քառակուսի մետր տներում ապրող մարդիկ անձրևի ժամանակ չգիտեն որտեղ պառկացնեն երեխաներին»,-Henaran.am-ի թղթակցի […]

«Դեռ պիտի տեսնենք» (վիդեո)

«Լուսավոր Հայաստանը» երիտասարդ կուսակցություն է, և մենք դեռ պիտի տեսնենք իրենց գործունեությունը: Այս կարծիքը Henaran.am_ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը պատասխանելով մեր հարցին, թե արդյոք Վանաձորում ընդդիմության պարտությունը ընդդիմությունից հասարակության համար հիասթափվելու նոր պատճառ չէր: Ըստ նրա`  ոչինչ այս ընտրություններում չէր կարող այս ուժին վարկաբեկել, վարկաբերկված են այն ուժերը, ովքեր «ծախվել են» ու քվեարկել […]

Մեկ ամսվա ընթացքում կհստակեցվի էլեկտրաէներգիայի և գազի սակագների նվազման հարցը.նախարար /վիդեո/

«Սոցիալապես անապահով խավի համար էլեկտրաէներգիայի և գազի սակագների նվազեցման ուղղությամբ աշխատանքները շարունակվում են, և մեկ ամսվա ընթացքում կլինեն հստակեցված մոտեցումներ»,- այս մասին հոկտեմբերի 13-ի կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում  հայտնեց  ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարԱրտեմ Ասատրյանը: Նախարարը նշեց , որ, որպես սոցիալական անապահովներ, հանրապետությունում հաշվառված է 130 հազարից ավելի մարդ: Մանրամասները՝ տեսանյութում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

Ամենաընթերցված