26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

«Ինձ համար հսկայական նշանակություն ունի հիվանդության կանխումը» (վիդեո)

Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը վստահեցնում է՝ ապօրինի հարստացումը քրեականացնող օրենքը քաղաքական դիվիդենտներ հավաքելու միջոց չէ. «Կարծում եմ՝ բերվել է այն ժամանակ, երբ այդ ուղղությամբ աշխատանքները արդեն նախագծին տվել են վերջնական տեսք: Նախագիծը չի ներկայացվում ինքնին միայն որպես քաղաքական դիվիդենտ հավաքելու գործիք: Նախագիծը ներկայացվում է համակարգային փոփոխությունների մեջ»,- այսօր Ազգային ժոովում լրագրողների հետ զրույցում ասաց նա:

Ըստ նրա՝ երկրում կա որոշակի իրավիճակ և կոռուպցիոն հանցագործություններ: «Բավարարո՞ւմ է արդյոք կոռուպցիոն հանցագործության բացահայտման մեխանիմզը, կարող է որոշ մարդիկ ասեն՝ այո, որոշ մարդիկ ասեն՝ ոչ: Ես համարում եմ, որ ապօրինի հարստացումը, որպես կանխող գործիք, բավականին լուրջ նշանակություն ունի: Մենք բոլորս ակնկալում ենք տեսարանային երևույթների, որ կոռուպցիայի դեմ պայքարը նշանակում է ինչ-որ մեկի կախաղան հանել, կտրել, թափել և այլն: Դա նորալ է, դա պիտի լինի, բայց ինձ համար հսկայական նշանակություն ունի հիվանդության կանխումը: Ինչ անել, որ մի փոքր կանխենք, ես չեմ ասում հարյուր տոկոսվ, այդպիսի բան հանկարծ չմտածեք: Ես ասում եմ մի փոքր, որ յոթանասուն տոկոս, հիսուն տոկոս նվազեցնի: Ապօրինի հարստացումը անելու է այդ գործը, անկասկած այո»,- ընդգծեց Հովհաննիսյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ