02 Փետրվարի, Երկուշաբթի, 2026
KFC

Բոլոր հարցերը՝ Ծառուկյանից հետո (վիդեո)

ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը ողջունում է ընդդիմադիր դաշինքներն ու ընտրություններին համախմբամբ հանդես գալը: Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց պատգամավորն՝ անդրադառնալով «Համախմբում» կուսակցության նախագահ, պատգամավոր Վարդան Օսկանյանի երեկ արած հայտարարությանը, թե չի բացառվում, որ իր կուսակցությունը համագործակցի ու դաշինք կազմի «Ժառանգության» ու Սեյրան Օհանյանի հետ:

Ինչ վերաբերում է ԲՀԿ-ին, ապա Ն. Զոհրաբյանն ընդգծեց, որ այս պահին որևէ քաղաքական ուժի հետ դաշինք կազմելու հարց չեն քննարկում, իսկ  ԲՀԿ-ի հետ կապված բոլոր հարցերի պատասխանները կլինեն Գ. Ծառուկյանի հայտարարությունից հետո:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ