28 Նոյեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Հաճելի և պարտավորեցնող է. Արմեն Ամիրյանը պատրաստ է/տեսանյութ/

ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը «Հանրապետական» կուսակցության նախընտրական ցուցակում հինգերորդ տեղը զբաղեցնելը հաճելի և պարտավորեցնող է համարում: Այս մասին նա ասաց այսօր՝ փետրվարի 16-ին լրագրողների հետ զրույցում: Ամիրյանը ընդգծեց, որ  քարոզչությունն իրականացնելու է օրենքով սահմանաված կարգով: Հարցին, թե արձակուրդ գնալու է, նա պատասխանեց.«Օրենքով սահմանված կարգով, ինպես, որ օրենքն է թելադրում»: Ինչ վերաբերում է հետագա իր […]

Ի՞նչ վիճակում  է «Սասնա ծռերի» Վարուժան Ավետիսյանը. կինը մանրամասնում է /տեսանյութ/

«Ամուսնուս վերջին անգամ տեսել եմ  յոթ ու կես ամիս առաջ: Այսինքն՝ ՊՊԾ մտնելուց առաջ: Վերջին լուրը ստացել եմ տասը օր առաջ ու փաստաբանի միջոցով»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Վարուժան Ավետիսյանի կինը: Կնոջ փոխանցմամբ՝ ամուսինը ֆիզիկապես իրեն լավ է զգում.«Կարդում է ու գրում, զբաղվում է յոգայով»: Մանրամասները՝ տեսանյութում:

Մաքրեք /տեսանյութ/

Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը հանձնարարել է ընտրացուցակները վերջնական տեսքի բերել: Այսօր` փետրվարի 15-ին, Արարատի մարզում անցկացված խորհրդակցության ժամանակ Վլադիմիր Գասպարյանը պահանջել է անհապաղ սկսել աշխատանքն այդ ուղղությամբ: «Դուք հասկանո՞մ եք` մենք ինչքան խոցելի կդառնանք, եթե գեթ մի մեռած հոգի լինի ցուցակներում: Ցուցակները ձեր պատվախնդրության հարցն է: Մաքրեք ցուցակները, մաքուր ցուցակներ եմ ուզում»,- ասաց նա: Ծառայության […]

«Նոր սկիզբ, արդար Հայաստան» /տեսանյութ/

ՀՅԴ-ի նախընտրական կարգախոսն է «Նոր սկիզբ, արդար Հայաստան»: Այս մասին այսօր հայտարարեց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Վերջինս շեշտեց՝ առաջիկա խորհրդարանական ընտրությունները ՀՅԴ-ի համար չափազանց կարեւոր են՝ մեկնարկած գործընթացի համատեսքտում: «Ընտրությունները կարեւոր խթան են լինելու՝ ուղղված սկսած գործն ավարտին հասցնելուն: Դժգոհությունն անվերջ կլինի, եթե մենք այդ դժգոհության պատճառները չվերացնենք: «Նոր սկիզբ» ասելով մենք նկատի […]

ՀՅԴ համամասնական ցուցակը կգլխավորի Արմեն Ռուստամյանը (տեսանյութ)

Խորհրդարանական ընտրություններում  ՀՅԴ համապետական ընտրացուցակը գլխավորելու է ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:  Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտարարեց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: Ցուցակի երկրորդ հորիզոնականում ինքն է: Ցուցակի առաջին տասնյակն այսպիսին է. Արմեն Ռուստամյան, Աղվան Վարդանյան, Դավիթ Լոքյան (ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար), Արմենուհի Կյուրեղյան, Լեւոն […]

Ալավերդու ողբերգական դեպքի հետքերով /տեսանյութ/

Ալավերդու բժշկական կենտրոնում ողբերգական դեպք է գրանցվել: Ծննդաբերությունից ժամեր անց մահացել է Թեղուտ համայնքի բնակչուհի 33-ամյա Անժելա Ղազարյանը։ Կինը լույս աշխարհ է բերել 3 կգ 700 գրամ քաշով տղա երեխա: Երեխան ծնվել է պարանոցի պորտալարի փաթաթումով: «Ալավերդի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն Ստեփան Մոսինյանի խոսքով՝ ծննդաբերությունից հետո կնոջ մոտ սկսել է արյունահոսություն, ծննդկանի վիճակը կտրուկ վատացել […]

Ամուսնուս մահից հետո մի օր անգամ չէի բաժանվել որդուցս. Հովհաննեսի մայրը պատմեց/տեսանյութ/

«Սասնա ծռեր» խմբավորման անդամ Հովհաննես Հարությունյանի մայրը՝ Լաուրա Հարությունյանը որդու կարոտին՝ էլ չի դիմանում: Նա կարծում է, որ իր միակ որդին էլ կարոտից հիվանդացել է: Այս ամիսների ընթացքում մայրը՝ որդուն տեսել է միայն դատարանում: Այս մասին Տիկին Լաուրան ասաց Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում: «Ամեն օր գնում եմ Նուբարաշեն, որդիս վատ է ու չգիտեմ: Կարոտն ամենադաժան […]

Արտակարգ պատահար Արշակունյաց պողոտայում (Ֆոտո, տեսանյութ)

Քիչ առաջ արտակարգ դեպք է գրանցվել Արշակունյաց պողոտայում: Ականատեղը Henaran.am-ին է տրամադրել տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է մեքենան ամբողջությամբ այրվում: Թե որն է պատճառը, դեռևս հնարավոր չէ պարզել, քանի որ տեղում այդ պահին ԱԻՆ-ի կամ այլ ծառայության աշխատակիցներ չեն եղել: Մանրամասները՝ տեսանյութում:

13 տարեկան երեխա էր ու դեռ չգիտեր, որ իր մոտ չարորակ գոյացություն է/տեսանյութ/

«13 տարեկան երեխա էր ու դեռ չգիտեր, որ իր մոտ չարորակ գոյացություն է: Նա չէր ցանկանում խոսել հիվանդության լրջության մասին և ասում էր ,որ ամեն բան հասկանում է»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հոգեուռուցքաբանության հայկական ասոցիացիայի հոգեբան Ալիսա Քամալյանը: Մանրամասները՝ տեսանյութում:

Մհեր Սեդրակյանը չի լինելու ՀՀԿ ցուցակում. մանրամասներ ցուցակից (տեսանյութ)

«Նրանք, ովքեր ընդգրկված են տարածքային ցուցակներում, համամասնական ցուցակներում ընդգրկված չեն»,-այսօր ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Նա տեղեկացրեց, որ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանը չկա կուսակցության ցուցակում, ինչպես նաև Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը: «Մեր համամասնական ցուցակւոմ կլինեն նաև հասարակական կառույցների ներկայացուցիչներ՝ Ջավախք միությունը, Վիրահայերի միասնությունը, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի