ՀՀԿ առաջատար եռյակը (տեսանյութ)
« Հիմնական անհանգստությունը, որը կա մեր սպառողների` ընտրողների մոտ դա ռեյտինգային ընտրակարգն է»,-այսօր՝ մարտի 10-ին «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանը: Պիպոյանը խոսեց «ընտրակարգի իրազեկվածության բացակայությունը որպես ընտրողի իրավունքի ոտնահարում և խնդրից բխող հետևանքները» թեմայի շուրջ: «Ռեյտինգայինը ընդամենը շանս է, որ կարող ենք ընտրել […]
ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը չի բացառում, որ նախընտրական փուլում մասնավորապես ռեյտինգային ընտրակարգով առաջադրված օդիոզ դեմքերի միջեւ բախումներ կլինեն, որոնք անգամ կբերեն քաոսային իրավիճակի: «Ամեն ինչ հնարավոր է, բայց որ դա կապենք մաֆիայի ներսում եղած գզվռտոցի հետ, այդքան էլ տեղին չէ: Մաֆիայի ներսում թույլատրվում է, որ շեֆն իրեն շաֆ զգա»,-նկատեց Հայրիկյանը: Մանրամասները՝ տեսանյութում:
Կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողները Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանից հետաքրքրվեցին , թե ՀՅԴ-ն ի՞նչ ակնկալիքներ ունի առաջիկա խորհրդարանական ընտրություններից: «Այդ հարցին թույլ տվեք այստեղ չպատասխանեմ, որովհետև ես գտնվում եմ Կառավարության շենքում, պետական մարմնի շենքում:Երկուշաբթի օրվանից ես ամբողջությամբ արձակուրդում եմ և մեծ սիրով կպատասխանեմ Ձեր բոլոր հարցերին»,-նշեց նախարարը: Մանրամասները` տեսանյութում:
«Մեզ համար կարևոր նշանակություն ունի էկոքաղաքականության ընդհանուր մոտեցումը»,-այսօր՝ մարտի 9-ին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Բանապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը: Նախարարը ընդգծեց, որ բոլոր տիպի նախաձեռնությունները , ծրագրերը պետք է հաշվի առնվեն կայուն զարգացման երեք հիմնարար սկզբունքների վրա հիմնված՝ տնտեսական, սոցիալական և էկոլոգիական: «Բնապահպանական խնդիրները միշտ քաղաքականացված են եղել և ճիշտ է, որ այդպես […]
«Չկա հզոր, լուրջ, ճիշտ ընդդիմություն, կամ ճիշտ ընդդիմություններ, խմբեր, փոքր կուսակցություններ»,-այսօր «Հենարան» ակումբում ասուլիսի ժամանակ ասաց ԱԻՄ անդամ Գագիկ Սարուխանյանը: Ապա նա հերթով անդրադարձավ քաղաքական ուժերին: ՕՐՕ դաշինքի մասին ասաց, որ իրենց ուժը որոշել էր միանալ, սակայն հետո հասկացան` գզվռտոցներ են սկսվել այս դաշինքում: «ՕՐՕ է, ի՞նչ է, բա ուր է հիմա, Ամերիկայո՞ւմ է…անհասկանալի կռիվեր, պայմաններ դնել: […]
Ի պաշտպանություն Վոլոդյա Ավետիսյանի խմբի համակարգող Գագիկ Սարուխանյանն այսօր «Հենարան» ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ ներկայացրեց Վոլոդյա Ավետիսյանի կոչը հայ ազգին: Նախ Գագիկ Սարուխանյանն ասաց, որ Վ. Ավետիսյանի ցանկությունն էր, որ իրեն հանդիպեին Սարուխանյանն ու պատգամավոր Զարոհի Փոստանջյանը: Հենց այդ հանդիպման ժամանակ էլ կոչը փոխանցվել է: Վ. Ավետիսյանը կոչ է արել ընտրությունների ժամանակ չընտրել ՀՀԿ-ին, ապա […]
«Այս ընտրությունների գլխավոր ինտրիգն այն է, թե արդյոք Հանրապետկան կուսակցությունը կկարողանա միանձնյա վերցնել 54 տոկոս, թե ինքը դա կանի ինչ-որ երկրորդ քաղաքական ուժի հետ, հավանական է Դաշնակցության»,-այսօր «Հենարան» ակումբում ասուլիսին ասաց քաղաքագետ Սերգեյ Մինասյանը: Բնականաբար լինելուէ մի ընտրազանգված, որը կաշառք չ վեցնելու ու իր մոտցումներն արտահայտելու է` ելնելով գաղափարից կամ էմոցիաներից, բայց մարզերում ադմինիստրատիվ ռեսուրսը […]
«Ամենուրեք փող են բաժանում: Մարդիկ ասում են՝ մեզ փող են տալիս: Խոսքը երկու ուժի մասին է: Կան դեպքեր, որ ասում են՝ արդեն փողը ստացել ենք, մարդիկ էլ կան, ասում են՝ փողը խոստացել են: Այս սխեման արդեն պարզ է: Տեղամասերում ինչ կլինի, դեռ դժվար է ասել: Դժբախտաբար, ժողովրդի մեծ տոկոսը հակված է փող վերցնելու տարբերակին: Գյուղերի […]





























