«Ապրիլի երկուսին մենք լուրջ քննություն ենք հանձնելու» /տեսանյութ/
Քիչ առաջ առաջ ավարտվեց ՀՀԿ ԳՄ նիստը: Լրագրողների հետ ճեպազրույցը ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն սկսեց գեղեցիբ սեռին ուղղված ջերմ շնորհավորանքներով:
Այնուհետև ՀՀԿ խոսնակը տեղեկացրեց՝ տեղի է ունեցել ՀՀԿ ԳՄ և նախընտրական շտաբի համատեղ նիստը:
Լրագրողները Շարմազանովին հարց ուղղեցին ՀՀԿ-ի՝ նախընտրական քարոզարշավին առնչվող՝ «Ռեինկարնացիա» խմբի տեսահոլովային, որը վերջին օրերին քննարկման թեմա էր դարձել:
«Նման ուշադրության արժանանալը խոսում է այդ տեսահոլովակի հաջողության մասին: Եթե հանրությունն այդ մասին խոսում է, ուրեմն տեսահոլովակն իրրականացրել է իր քարոզչական նպատակը», – նշեց Շարմազանովը :
Լրագրողների հարցին՝ ո՞ր քաղաքական ուժին է ՀՀԿ-ն մրցակից համարում, ՀՀԿ խոսնակը պատասխանեց՝ իրենց կուսակցությունը չի թերագնահատում ոչ մի քաղաքական ուժի:
Անդրադառնալով սոցհարցումների արդյունքերն, ըստ որոնց՝ առաջատարը «Ծառուկյան դաշինքն» է , Շարմազանովը պատասխանեց՝ դեռ ժամանակ կա և դեռ ՀՀԿ-ն իր գաղափարների ու ծրագրորի մասին կիրազեկի հանրությանը և ապրիլի երկուսին միայն պարզ կդառնա ամեն բան:
Շարմազանովը հիշեցրեց՝ յուրաքանչյուր երկիր հեղափոխությունից հետո ավելի շատ տուժել է, քան շահել. դա պատմությունն է ցույց տալիս: Հաշվի առնոլով այս փաստը՝ ՀՀԿ-ն գնում է ռադիկալ փոփոխությունների ճանավարպով՝ առաջնորդվելով նախագահ Սարգսյանի՝ ծրագրային ելությթից բխող դրույթներով:
«Ապրիլի երկուսին մենք լուրջ քննություն ունենք հանձնելու», – նշեց Շարմազանովը:
Անդրադառնալով լրագրողներից մեկի դիտարկմանը, թե վարչապետ Կարեն Կարապետյանը խուսափում է լրագրողներից, Շարմազանովը պատասխանեց՝ վարչապետն այժմ ավելի շատ զբաղված է ժողովրդի հետ ինտերակտիվ հանդիպումներ ունենալով, ապա հավելեց՝ ՀՀԿ-ն բաց է բոլոր հարցերին պատասխան տալու հարցում, այնուհետև հիշեցրեց՝ մեր քաղաքական դաշտում ՀՀԿ-ից զատ՝ չկա որևէ ուժ, որը կուսակցական նիստերից, հավաքներից հետո հանդիպում է լրագրողների հետ ու պատրաստակամորեն պատասխանում ԶԼՄ ներկայացուցիչների բոլոր հարցերին: