06 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Սրտանոթային հիվանդությունները երիտասարդացել են. սրտաբան /տեսանյութ/

«Սեզոնային փոփոխությունների ժամանակ հատկապես գարնան սկզբին սրվում են սրտանոթային հիվանդությունները: Ցավոք սրտի Հայաստանում մահերի մոտ կեսը բաժին է ընկնում հենց սրտանոթային հիվանդություններին: Այս հիվանդությունների ոչ միայն մահացությունն է բարձր, այլ նաև մահացությունը»,-այսօր՝ մարտի 10-ին «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԱՆ գլխավոր սրտաբան Համլետ Հայրապետյանը: Սրտաբանի փոխանցմամբ՝ վերջին տարիներին լուրջ միջոցառումներ են ձեռնարկվել […]

Անուղղակի կերպով այս պահին ընտրում ենք վարչապետ. Բաբկեն Պիպոյան/տեսանյութ/

« Հիմնական անհանգստությունը, որը կա մեր սպառողների`  ընտրողների մոտ դա ռեյտինգային ընտրակարգն է»,-այսօր՝ մարտի 10-ին «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանը: Պիպոյանը խոսեց  «ընտրակարգի իրազեկվածության բացակայությունը որպես ընտրողի իրավունքի ոտնահարում և  խնդրից բխող հետևանքները» թեմայի շուրջ: «Ռեյտինգայինը ընդամենը շանս է, որ կարող ենք ընտրել […]

«Մաֆիայի ներսում թույլատրվում է, որ շեֆը իրեն շեֆ զգա» /տեսանյութ/

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը չի բացառում, որ նախընտրական փուլում մասնավորապես ռեյտինգային ընտրակարգով առաջադրված օդիոզ դեմքերի միջեւ բախումներ կլինեն, որոնք անգամ կբերեն քաոսային իրավիճակի: «Ամեն ինչ հնարավոր է, բայց որ դա կապենք մաֆիայի ներսում եղած գզվռտոցի հետ, այդքան էլ տեղին չէ: Մաֆիայի ներսում թույլատրվում է, որ շեֆն իրեն շաֆ զգա»,-նկատեց Հայրիկյանը: Մանրամասները՝ տեսանյութում:

Ի՞նչ է ակնկալում ՀՅԴ-ն /տեսանյութ/

Կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողները Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանից հետաքրքրվեցին , թե ՀՅԴ-ն ի՞նչ ակնկալիքներ ունի առաջիկա խորհրդարանական ընտրություններից: «Այդ հարցին թույլ տվեք այստեղ չպատասխանեմ, որովհետև ես գտնվում եմ Կառավարության շենքում, պետական մարմնի շենքում:Երկուշաբթի օրվանից ես ամբողջությամբ արձակուրդում եմ և մեծ սիրով կպատասխանեմ Ձեր բոլոր հարցերին»,-նշեց նախարարը:   Մանրամասները` տեսանյութում:

Լավ է, որ այդպես է /տեսանյութ/

«Մեզ համար կարևոր նշանակություն ունի էկոքաղաքականության ընդհանուր մոտեցումը»,-այսօր՝ մարտի 9-ին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Բանապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը: Նախարարը ընդգծեց, որ բոլոր տիպի նախաձեռնությունները , ծրագրերը պետք է հաշվի առնվեն կայուն զարգացման երեք հիմնարար սկզբունքների վրա հիմնված՝ տնտեսական, սոցիալական և էկոլոգիական: «Բնապահպանական խնդիրները միշտ քաղաքականացված են եղել և ճիշտ է, որ այդպես […]

«Բա ո՞ւր էիք այն ժամանակ, հիմա դարձել եք ազգի փրկիչներ» (տեսանյութ)

«Չկա հզոր, լուրջ, ճիշտ ընդդիմություն, կամ ճիշտ ընդդիմություններ, խմբեր, փոքր կուսակցություններ»,-այսօր «Հենարան» ակումբում ասուլիսի ժամանակ ասաց ԱԻՄ անդամ Գագիկ Սարուխանյանը: Ապա նա հերթով անդրադարձավ քաղաքական ուժերին: ՕՐՕ դաշինքի մասին ասաց, որ իրենց ուժը որոշել էր միանալ, սակայն հետո հասկացան` գզվռտոցներ են սկսվել այս դաշինքում: «ՕՐՕ է, ի՞նչ է, բա ուր է հիմա, Ամերիկայո՞ւմ է…անհասկանալի կռիվեր, պայմաններ դնել: […]

Այս ընտրությունները լեգիտիմ չեն. Գ. Սարուխանյանը փոխանցեց Վ. Ավետիսյանի կոչը (տեսանյութ)

Ի պաշտպանություն Վոլոդյա Ավետիսյանի խմբի համակարգող Գագիկ Սարուխանյանն այսօր  «Հենարան» ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ ներկայացրեց Վոլոդյա Ավետիսյանի կոչը հայ ազգին: Նախ Գագիկ Սարուխանյանն ասաց, որ Վ. Ավետիսյանի ցանկությունն էր, որ իրեն հանդիպեին Սարուխանյանն ու պատգամավոր Զարոհի Փոստանջյանը: Հենց այդ հանդիպման ժամանակ էլ կոչը փոխանցվել է: Վ. Ավետիսյանը կոչ է արել ընտրությունների ժամանակ չընտրել ՀՀԿ-ին, ապա […]

Ընտրությունների հիմնական ինտրիգն այն է, թե ՀՀԿ-ն ի վիճակի կլինի միանձնյա վերցնել 54%, թե ՀՅԴ-ի հետ կլինի. քաղաքագետ (տեսանյութ)

«Այս  ընտրությունների գլխավոր ինտրիգն այն է, թե արդյոք Հանրապետկան կուսակցությունը կկարողանա միանձնյա վերցնել 54 տոկոս, թե ինքը դա  կանի ինչ-որ երկրորդ քաղաքական ուժի հետ, հավանական է Դաշնակցության»,-այսօր «Հենարան» ակումբում ասուլիսին ասաց քաղաքագետ Սերգեյ Մինասյանը: Բնականաբար լինելուէ  մի ընտրազանգված, որը կաշառք չ վեցնելու ու իր մոտցումներն արտահայտելու է`  ելնելով գաղափարից կամ էմոցիաներից, բայց մարզերում ադմինիստրատիվ ռեսուրսը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի