15 Մայիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Փոխգնդապետին շպիոն են անվանել ու մեղադրել. մանրամասներ /տեսանյութ/

«Կոնգրես-ՀժԿ» դաշինքի ցուցակով ապրիլի 2-ի ընտրություններին որպես պատգամավորության թեկնածու առաջադրված , «Միջազգային խաղաղապահներ» կազմակերպության փոխգնդապետ Անուշ Զուրաբյանը Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ իր անունով կեղծ տեղեկություններ են տարածվել և արդյունքում ինքը հայտնվել է բավականին աննախանձելի իրավիճակում:

Անուշ Զուրաբյանը նշեց, որ իրեն մեղադրում են եզդիներին վիրավորելու մեջ, բայց այս դեպքից առաջ էլ իր նկարը հայտնվել է ադրբեջանական կայքում՝ ադրբեջանցու անուն ազգանունով:

«Բնակվում եմ եզդիների փողոցում և երևի եզդիների փողոցի միակ հայն եմ ու շատ նորմալ հարաբերությունների մեջ եմ եզդի հարևանների հետ: Ինչ վերաբերվում է եզդիների հասցեին իմ էջում դրված թշնամական խոսքերին, ապա ասեմ, որ դա ես չեմ գրել»,-ասաց Անուշ Զուրաբյաբը հավելելով, որ իր էջում ընդամենը գրառել է, որ իր էջից հեռանան այն մարդիկ, ովքեր իրեն շպիոն են համարում:

Նշենք, որ Անուշ Զուրաբյանի ֆեյսբուքյան էջում տեղադրվել են այսպիսի  գրառումներ .«Դուք իմ համար թուրքից վատն եք, եզդի տավարներ», «Դռուգներիս մեջ, եթե կա եզդի, սաղդ ռադ եղեք մոտիցս, դուք իմ համար թուրքից բեթար եք »:

Եզդի համայնքը այս առնչությամբ հայտարարություն է տարածել, որտեղ նշվել է. «Անուշ Զուրաբյանն այս գրառումներով վիրավորում է եզդի ժողովրդի արժանապատվությունը, տարածում է ատելության կոչեր՝ սեպ խրելով հայ և եզդի ժողովուրդների բարեկամության մեջ։ Պատգամավորության թեկնածուն, լինելով հանրային դեմք, տարածում է այլատյացություն՝ իր գրառումներով կասկածի տակ դնելով եզդի ժողովրդի ՀՀ լիիրավ քաղաքացի լինելու հանգամանքը» :

 Մանրամասները՝ տեսանյութում:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ