25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

«Խաղը խաղացված է» (տեսանյութ)

«Կովկաս» ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի համար սպասելի էր, որ ՀՀԿ-ը կունենա մեծամասնություն, «Ծառուկյան» դաշինքը երկրորդ տեղում կլինի, իսկ «Ելքն» էլ կանցնի խորհրդարան, քանի որ լավ աշխատանք է տարել: Նրա համար անսպասելին այն էր, որ ՀՅԴ-ը մեկ տոկոս ավել է հավաքել, քանի ինքը նախապես ասել էր:

 «Սպասելի էր, որ 5-րդ ուժն էլ կանցնի խորհրդարան, սակայն դա չեղավ»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա: Վերջինիս խոսքով՝ ոչ միայն հայ հասարակության, այլև ընդհանրապես ամբողջ աշխարհում  այնպես է, որ կուսակցություններն ու դաշինքները, որոնք իդեալական չեն ներկայանում, ավելի գրավիչ են դառնում, իսկ նրանք, որոնք ամեն ինչ իդեալական են ներկայացնում, այդքան էլ գրավիչ չեն: Մարդիկ ընտրում են ոչ թե սրտով, այլ ստամոքսով:

Խաղը խաղացված է, և կարծում եմ, որ ՀՀԿ-ը 54 կստանա հավանաբար առանց կոալիցիայի, բայց կարոծում եմ,  ՀՅԴ-ի հետ կոալիցիա կկազմեն»,-նկատեց նա:

ՀՀԿ-ի մասին քաղաքագետը շեշտեց. «ՀՀԿ-ն ռեբրենդինգ արեց, ցուցակի առաջին համարները երիտասարդներն էին, հայտնվեց նաև Կարեն Կարապետյանի գործոնը: Այն դեմքերը, որոնց հասարակությունը տեսնում էր, նոր էին, իսկ դրա վրա էլ ազդեցություն ունեցավ ապրիլյան ու ամառվա իրադարձությունները»: Բայց դա, ըստ Ա. Իսկանդարյանի, ազդեցություն ունեցավ, սակայն գլխավոր դերը խաղաց կաշառքը, խոսքը ոչ միայն փողի մասին չէ, կարող է լինել նաև ասֆալտը, դպրոցի տնօրենը, ով կարող է խոսել իր աշխատակիցների հետ, այսինքն՝ այս կուսակցությունն ասում է, որ ոչ թե մենք ենք վաղը երջանկություն ստեղծելու, այլ դու ինչ-որ բան ես շահելու վաղը: 

Հարցին, թե արդյոք օդիոզ դեմքերը կվերադառնան, կհայտնվեն խորհրդարանում, թե կուսակցությունն իսկապես կմաքրի իր շարքերը, նա արձագանքեց. «Նրանք ոչ մի տեղ էլ չեն գնացել, բիզնեսի ներգրավվածությունը քաղաքականության մեջ մեծ տեղ ունի»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ