19 Հոկտեմբերի, Կիրակի, 2025
KFC

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

«Հիմա որ իմ եղբորորդին չլիներ, ես Տարոն Մարգարյանին չէի աջակցելո՞ւ» /տեսանյութ/

«Շաքարավազը թանկացել ա՞»,-լրագրողների հետ զրույցում անկեղծ զարմացավ ԱԺ  ՀՀԿ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը: Լրագրողի հարցին, թե արդյոք Տարոն Մարգարյանին աջակցում է նրա համար, որովհետեւ իր եղբորորդուն նշանակել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար, Սամվել Ալեքսանյանը պատասխանեց. «Հիմա որ իմ եղբորորդին չլիներ, ես Տարոն Մարգարյանին չէի աջակցելո՞ւ»: Հիշեցնենք, որ մայիսի 14-ին տեղի է ունենալու Երեւանի քաղաքապետի ընտրությունները:  

Ջրառատում տեղի ունեցած դեպքերով այժմ նախաքննություն է ընթանում. փոխոստիկանապետ (տեսանյութ)

ՀՀ փոխոստիկանապետ Լյովա Երանոսյանն այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում չպատասխանեց Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում տեղի ունեցած դանակահարության ելքով վիճաբանության հետ իր եւ եղբոր կապի վերաբերյալ հարցին: Նրա փոխարեն հարցերին պատասխանում էր փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը: Վերջինս նշեց, որ Ջրառատում տեղի ունեցած դեպքերով այժմ նախաքննություն է ընթանում, եւ դրա ավարտից հետո ամեն ինչ պարզ կլինի:

Պետք է ուժեղ լինես, որ պարտադրես. Արամ Մանուկյան /տեսանյութ/

Այսօր՝ ապրիլի 24-ին,   Ցեղասպանության  զոհերի հուշահամալիրում՝ ՀԱԿ խմբակցության նախկին պատգամավոր Արամ Մանուկյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ մեր ազգը ունի արդարության , արդար վճռի ու սխալները ուղղելու հնարավորություն:  «Եթե չեն ճանաչել ցեղասպանությունը, ուրեմն մեր սերունդները չեն կարողացել ճանաչել տալ: Այստեղ մի լուծում կա. միայն ուժեղ  Հայաստանը կարող է լինել  Ցեղասպանության ճանաչման երաշխավորը, այլ լուծում չկա: Դու պիտի ուժեղ […]

Ի վերջո, ո՞վ է սթրեսի մեջ /տեսանյութ/

Ծիծեռնակաբերդում լրագրողների հետ զրույցում «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը նշեց, որ այսօր հայ ժողովրդի ապագայի պայքարի օրն է։ «Մենք պետք է պայմաններ ու հնարավորություններ ստեղծենք, որ ամբողջ աշխարհում սփռված մեր հայրենակիցները վերադառնան Հայաստան: Դա ամենամեծ հարգանքի տուրքը կլինի», – ասաց Գ. Ծառուկյանը: Պատասխանելով լրագրողի հարցին, թե իր թիմակիցներն անհանգստացած են և սթրեսի մեջ են, քանի որ չգիտեն՝ […]

«Հեծանիվ քշելով ու բարձրախոսով գոռալով քաղաք չեն կառավարում».Դավիթ Օհանյան/տեսանյութ/

Երևանի գործող  քաղաքապետի տեղակալ, Երևանի ավագանու ՀՀԿ թեկնածու Դավիթ Օհանյանը նշում է, որ հարկավոր է գնահատել անցած տարիները  ու նայել առաջ: Մալաթիա-Սեբաստիա համայնքում կայացած հանդիպման ժամանակ Դավիթ Օհանյանը նկատեց.«Հեծանիվ քշելով ու բարձրախոսով գոռալով քաղաք չեն կառավարում: Հույս ունեմ, որ ընտրություն անելով երեք թեկնածուների միջև Ձեր ձայնը տալու եք՝ հանուն Երևանի, այսինքն Տարոն Մարգարյանին ու նրա […]

Ո՞ւմ է սատարելու «Դաշնակցությունը» (տեսանյութ)

«Եթե իմ նախասիրությանն է մնում, ապա միանշանակ է, որ ես համարում եմ սա այն ոլորտը, որ պիտի դառնա երկրի կայուն զարգացման հենասյուներից մեկը: Այդ տեսանկյունից համարում եմ, որ գործադիրում այս դիրքը կարող է շատ ավելի օգտակար լինել երկրի համար, քան պառլամենտում գտնվելը: Չնայած ես կարոտում եմ, սիրում եմ պառլամենտական աշխատանքը, և, բնականաբար, պետք է քեզ […]

«Շուկաներում մարդ են վաճառում» /տեսանյութ/

Հայաստանում բնակվող եզդիական համայնքը Աշխարհի եզդիների միության առաջնորդ Ազիզ Թամոյանի գլխավորությամբ, Ծիծեռնակաբերդում է։ Վերջիններս եկել են՝ հարգանքի տուրք մատուցելու իրենց եղբայր հայ ժողովրդի նահատակ սրբերի հիշատակին։ Հենարանի հետ զրույցում Ազիզ Թամոյանը նշեց, որ եզիական համայնքը խստորեն դատապարտում է Թուրքիայի ժխտողական քաղաքականությունը։ Վերջինս միջազգային կազմակերպություններին եւ հատկապես՝ ՄԱԿ-ին կոչ արեց հիշել ու դատապարտել աշխարհում եղած բոլոր […]

Թուրքիան հեռանում է Եվրոպայից (տեսանյութ)

Էրդողանի մերժողական քաղաքականությունը նշանակում է, որ Թուրքիան Եվրոպայից հեռանում է։ Այդ մասին այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը: Նա նշեց, որ Թուրքիան գնում է բռնապետություն, եւ սահմանադրական այս հանրաքվեն հենց այդ վերջին քայլն էր։ «Էրդողանի մերժողական քաղաքականությունը նշանակում է, որ այդ երկիրը հեռանում է Եվրոպայից, գնում է դեպի բռնապետություն: Եվ […]

Դրա տեղն ու ժամանակը չէ (տեսանյութ)

Մենք պետք է այնքան հզոր պետություն ունենանք, որ երբեւիցե նման դեպքեր այլեւս չկրկնվեն։ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասաց Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը։  Հարցին, թե քաղաքապետի «Ելքի» թեկնածու Նիկոլ Փաշինյանն իրեն բանավեճի է հրավիրել, արդյոք կընդունի՞ հրավերը, նա պատասխանեց․ «Ներողություն եմ խնդրում, բայց հիմա դրա տեղն ու ժամանակը չէ։ Դուք որ ակտիվ լինեք եւ մասնակցեք […]

Շատ հեշտ է ասել` ինչու՞ չի ստացվել, ո՞վ է մեղավոր, լավ անելը դժվար բան է. Ռուբեն Վարդանյան (տեսանյութ)

«Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի համահիմնադիր, գործարար, բարերար Ռուբեն Վարդանյանը հավատում է, որ հայը որպես ազգ, միայն աշխատելով ու հաջողություններով կարող է հաղթել բոլոր դժվարությունները: «Հաջողության համար մենք պիտի միանանք՝ և՛ Սփյուռքը, և՛ Հայաստանը: Ու, իհարկե, գործ անենք, որ Հայաստանը դառնա չքնաղ երկիր»,-այսօր Ծիծեռկանաբերդում լրագրողների հետ զրույցում ասաց նա: «Զարգացումով և մեր հաջողությամբ պետք է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

Ամենաընթերցված