Այդ դեպքում կստացվի՝ մենք տաքսի ընկերություններին «մատաղ ենք արել». տաքսի ծառայությունների ղեկավարները՝ վարչապետին
Հայաստանի տաքսի ծառայությունների ճյուղային միության նախագահ Վահագն Սահակյանը «Հենարան» մամուլի ակումբում անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ անհատ տաքսիների վարորդները կազատվեն բոլոր տեսակի հարկերից, ասաց` թեև իրենք ողջունում են վարչապետի այս քայլը, բայց ամեն դեպքում պետք է որոշակի վերապահումներ արվեն: Սահակյանը գտնում է, որ նախ պետք է հասկանալ, թե ովքեր են համարվում անհատ տաքսու վարորդներ: […]





































