Ցավալի է, որ ԲՀԿ-ի պես ուժը անցել է խորհրդարան. ԱԱԿ /տեսանյութ/
«Ազգային առաջընթաց» կուսակցության մամուլի խոսնակ Հայկ Գրիգորյանը ուրախ է, որ «Իմ քայլ»-ը դաշինքը մեծամասնություն է կազմելու խորհրդարանում: Բայց նրանց համար ցավալի է ԲՀԿ-ի ու ԼՀԿ-ի անցումը խորհրդարան:
«Ընտրություններին քաղաքացիներն ընտրեցին «Իմ քայլ»-ին ՀՀԿ-ից հրաժարվելու համար»,- նման կարծիք հայտնեց «Ազգային առաջընթաց» կուսակցության մամուլի խոսնակ Հայկ Գրիգորյանը:
Կուսակցության համար գերխնդիր էր քաղաքականություն մտնելը: Ինչը, ըստ նրա՝ ստացվել է: «Կարծում են, որ սկսնակ կուսակցության համար 0, 33 % հավաքելը վատ արդյունք չէ»,-նշեց Գրիգորյանը:
Կուսակցության ներկայացուցիչ Հայկ Փայտյանի կարծիքով էլ քարոզարշավին մարդկանց հետ հանդիպումների ժամանակ շատ քաղաքացիներ են իրենց ուղջունել: Համեմատության համար նշում են.
«10 մարդուց առնվազն երկուսը մեզ ճանաչում էին: Մարդիկ մեզ համակրում էին, բայց միևնույն ժամանակ ասում էին, որ պետք է ընտրեն պարոն Փաշինյանին, որպեսզի հանկարծ ՀՀԿ-ն չանցնի»,-ասաց նա: