ԱԺ ԲՀԿ խմբակցության նախագիծը, որով առաջարկվում էր 18 տարեկաններին առաջնագծում զինծառայությունից ազատել, թեժ կրքեր է հրահրել Ազգային ժողովում: Նախագծին դեմ է «Իմ Քայլը»:
Ազգային ժողովում Իմ քայլը խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանի ելույթի ժամանակ քիչ առաջ միջադեպ տեղի ունեցավ իշխանական պատգամավորի և ԼՀԿ-ական պատգամավորներ Էդմոն Մարուքյանի և Գևորգ Գորգիսյանի միջև: Մխիթարյանի ելույթի ժամանակ ԼՀԿ-ական Գորգիսյանը խոսեց տեղից, Մխիթար Հայրապետյանը վերջինիս հորդորեց լուռ լսել՝ «Իյա, պարոն Գորգիսյան լռեք»: Բանավեճին ստիպված եղավ միջամտել ԱԺ նախագահը՝ հորդորելով հանդարտվել: «Պարոն Գորգիսյան, փոխեք ձեր […]





























