Զրպարտության համար հայց ենք ներկայացնում ընդդեմ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի, որ դիմենք դատարան, որովհետև իր կողմից հնչել են գնահատականներ, մտքեր, որոնք իրականության հետ որևէ աղերս չունեն: Այս մասին հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց Ավշարի համայնքապետ Սուրիկ Գրիգորյանի փաստաբան Սամվել Սիմոնյանը:
«Հատակն է, երբ Մարտի 1-ի զոհերի հարազատներին բերում են դատարան, որ էմոցիոնալ ֆոնին հասարակական կարծիք ստեղծեն», – ասում է ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հայկ Մամիջանյանը։ Նրա խոսքով, մարդը, որը այդ ժամանակ եղել է առաջնորդ, որը քարերով ու փայտերով զինվելու կոչեր է արել, այսօր փորձում է քաղաքական դիվիդենտներ շահել Մարտի 1-ից։ ԹՎ 5 հ/ը
Երեւանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի բնակիչ Քրիստինե Ստեփանյանը բողոքում է, որ իր էլեկտրաէներգիայի հաշվիչի ցուցմունքը արդեն 6-7 ամիս այլ թիվ է արձանագրում, իրեն ստիպում են վճարել ավելի գումար: Բորբոքված քաղաքացին Henaran.am-ի խմբագրության միջոցով դիմում է պատկան մարմիններին՝ նշելով, որ անձամբ հայտնաբերել է բազմաթիվ չարաշահումներ, սակայն չի կարողանում լուծել խնդիրը: Մանրամասները՝ տեսանյութում:
Շավարշ Գևորգյանի հյուրը ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն է: Հաղորդման ընթացքում քննարկում են ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի դատավարության ժամանակ բողոքի ինքնաբուխ ակցիան, Նիկոլ Փաշինյանի հնչեցրած անպատասխանատու հայտարարությունները, պարտվողական քաղաքականությունը, Արցախում կայանալիք ընտրությունները, Արցախի հերոսների հանդեպ հետապնդումները, Մյունխենի տապալված հանդիպումը: հ2 հ/ը
«Մենք» հաղորդաշարի հյուրը Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանն է: Մեկ տարի առաջ՝ 2019 փետրվարին ամերիկյան Միջազգային խաղաղության Քարնեգի հիմնադրամը հրապարակեց ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության խորհրդատու Ռեյ Ջենիգսի հոդվածը՝ հետհեղափոխական Հայաստանին ԱՄՆ աջակցության ավելացման անհրաժեշտության վերաբերյալ: Հեղինակը ներդրումների դաշտ ձևավորելու համար առաջարկում էր նախ կարգավորել ղարաբաղյան հակամարտությունը, նշելով. «Առաջին հերթին պետք է հեռացնել ուժայիններին՝ Արցախում […]































