01 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Բժիշկները երբեք այսպես արհամարհված չեն եղել, ինչպես այժմ. բողոքի ակցիա կառավարության դիմաց /տեսանյութ/

ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի աշխատակիցները բողոքի ակցիա են անում ՀՀ կառավարության դիմաց։ Նրանց բողոքի պատճառել է դարձել ԱՆ որոշումը, որով նախատեսվում է «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ը միավորել «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց ՓԲԸ-ին։

Բուժաշխատողները վրդովված են երեկ ԱԺ-ում առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի դիտարկումներից, ինչը, նրանց խոսքով՝ ապատեղեկատվություն է եւ սուտ: Կենտրոնի աշխատակիցները նկատում են, որ նման արհամարհական վերաբերմունքի՝ երբ որոշումներ են կայացվում առանց մասնագետների կարծիքը հաշվի առնելու, երբեւիցե մեր երկրում չեն հանդիպել: Ակցիայի մասնակիցները պնդում են, թե իրենց մասին շահարկումները, որով փորձ է արվում բողոքը կապել ինչ-որ ուժի հետ, քաղաքականացնել, չի համապատասխանում իրականությանը:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ