08 Ապրիլի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Սարգսյան-Քոչարյան «կռվացնել» չի լինում, անցնում են Ծառուկյանին․ Արմեն Աշոտյան

Նախկին նախագահներ Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի միջև նախկինում, գուցե այսօր էլ կան ծրագրային տարաձայնություններ, բայց դրանք զրո նշանակություն ունեն՝ ի համեմատ այն կարևորության, որ ունի ՀՀ-ի ապագան մեր բոլորի աչքերում։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ արձագանքելով դիտարկմանը, թե տպավորություն կա, որ երկու նախկին նախագահների միջև հակասությունները շարունակվում են։ […]

Իշխանության հետ որևէ համաձայնություն չկա և չի կարող լինել. Երվանդ Խուդկարյան

Գործող Սահմանադրությամբ էականորեն փոփոխվել է ՍԴ կազմը համալրելու ընթացակարգը, այդ ընթացակարգի համաձայն ՍԴ-ն պետք է ունենա դատավորներ, որոնք առաջադրվում են Դատավորների ընդհանուր ժողովի կողմից: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՍԴ դատավորի թեկնածու Երվանդ Խուդկարյանը: Նա անդրադարձավ նաև այն լուրերին, որ իր թեկնածությունը պայմանավորվածությունների արդյունք է:

Խոսքի իրավունք – Արմեն Աշոտյան

«Խոսքի իրավունք»-ից օգտվում է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը: Շավարշ Գևորգյանի հետ քննարկում են՝ Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան գրառումը առ այն, որ «Նիկոլ Փաշինյանը ծանր է տանում Հանրապետականի առաջ քաշած Հայաստանն առանց Նիկոլի և Հայաստանը Նիկոլից հետո թեզերը»: Ո՞վ է այսօր ընդդիմադիր դաշտում եղանակ ստեղծողը, օրակարգ թելադրողը, խաղի կանոն թելադրողը: Ինչո՞ւ 2018 դեկտեմբերին, խորհրդարանական ընտրությունների արդյունքները չվիճարկվեցին […]

Կառավարությունում հայտարարի չենք եկել. ցուցարար

Մեզ կառավարությունում հստակ պատասխան չեն տվել, ասել են, որ կպատասխանե: Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիայի ժամանակ ասաց ցուցարարներից մեկը: «Մենք մինչև երկուշաբթի խնդրել ենք վերջնական պատասխան: Չի կարելի է մեկ տարով վերցնել չափանիշ, որովհետև մեկ տարի հետ մենք նորից պետք է խնդրի առաջ կանգնենք: Եթե պետք է մեկ տարի հետո երկրում դեռ լինի այս ճգնաժամը՝ […]

Հագուստ և կոշիկ ներկրողները դարձյալ կառավարության մոտ են․ ուղիղ

Կառավարության դիմաց տեղի են ունենում միաժամանակ մի քանի ակցիաներ։ Բողոքի ակցիա իրականացնողներից են նաև հագուստ և կոշիկ ներկրողները, որոնք բողոքում են մաքսաոտուրքի ավելացումից և պահանջում են աշխատել նախկին պայմաններով։ Ակցիաներն առաջարկում  ենք դիտել ուղիղ հեռարձակմամբ։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի