08 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

Ներիր ինձ Հայաստան, քանզի նրանք չգիտակցեցին հպարտ լինելու մեղքը /տեսանյութ/

 «Ներիր ինձ, Հայաստան» նախաձեռնությունը հետաքրքիր ձեւով փորձում է նկարագրել երկուսուկես տարում տեղի ունեցած իրադարձությունները։ Երկու տարի առաջ իշխանափոխությամբ ոգեւորված  գյումրեցի երիտասարդները, որ ակտիվորեն  մասնակցում էին Փաշինյանի հանրահավաքներին,  այսօր հիասթափված են։ Վերագնահատելով սեփական վարքագիծը՝ նրանք ներողություն են խնդրում այն ամենի համար, ինչի արդյունքում այսօր ձեւավորվել է խեղաթյուրված հասարակական-քաղաքական իրավիճակը։

«2018-ին ֆեյսբուքում հայհոյելն ու անիծելն իմ կոչումն էր », «2018-ին ես հպարտ քաղաքացի էի, եւ իմ հերոսը Մել Դալուզյանն էր », «Հիմա ծնողներս, թե՞ «Ստամբուլյան կոնվենցիան » » , «2018-ին ես հպարտ քաղաքացի էի, եւ սուտը, մատնությունը հանուն պետության էր », «2018-ին ես հպարտ քաղաքացի էի, եւ  եկեղեցի քանդելն իմ առաքելությունն էր », «2018-ին թուրքն իմ եղբայրն էր, իսկ ցեղասպանությունը՝ ընդամենը անցյալ », «2018-ին ես հարեւանիս վատը ուզող հպարտ քաղաքացի էի », «2018-ից ես մերժեցի իմ պատմությունն ու մշակույթը », «2018-ին Արցախն ինձ համար «հանուն ոչնչի էր » », «Ներիր ինձ Հայաստան, քանզի նրանք չգիտակցեցին հպարտ լինելու մեղքը »,-2 տարի անց ասում  են հակահեղափոխական դարձած նախկին հեղափոխականները։

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ