25 Փետրվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Ուզում ենք հարցնել մեր Կառավարությունից՝ իսկ ի՞նչ է արված, ե՞րբ կգա առաջին զինվորը տուն. Թոխատյան /տեսանյութ/

ՀՀ ժողովրդական արտիստ, դերասան Հրանտ Թոխատյանն այսօր՝ անհայտ կորած զինծառայողների և հայ գերիների ծնողների ձայնը տարբեր միջազգային կառույցներում լսելի դարձնելու նպատակով  անցկացվող մտավորականության միասնականության երթի ժամանակ ասաց, որ իրենց բարձրացրած հարցը հրատապ է; «Գոնե այս հարթակում մենք չենք ուզում բարձրացնել քաղաքական որևիցե հարց, իշխանությունը կգնա՞, կմնա՞, կփոխվի՞,  նշանակություն չունի, այդ հարցով կզբաղվեն վաղը, իսկ այսօր […]

Այս մարդիկ գիշեր ցերեկ չունեն, ես էլ չեմ կարողանում քնել, իշխանություններն էլ լռում են.Աշոտ Ղազարյան /տեսանյութ/

Դերասան Աշոտ Ղազարյանի խոսքով՝ գերության մեջ հայտնված հայ զինծառայողների ծնողները գիշեր-ցերեկ չունեն, իրենց հանգիստը կորցրել են։ «Մեզ մի պահ պետք է դնենք այդ ծնողների տեղը, իմ տղան մեկ ժամ ուշանում է, սկսում եմ անհանգստանալ, այս մարդիկ մեկ ամսից ավելի սպասում են՝ իրենց երեխաներից մեկ լուր լսեն, դաժան է։ Սա է ինձ այստեղ բերել, դիմենք կառույցներին, […]

Լարված իրավիճակ՝ ԱԺ-ում. մեծ թվով անվտանգության աշխատակիցներ ներս են մտել նիստերի դահլիճ /տեսանյութ/

Ազգային ժողովում քիչ առաջ միջադեպ տեղի ունեցավ ԲՀԿ-ական ու իմքայլական պատգամավորների միջեւ։ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի հրահանգով միջադեպի մասնակիցներին «բաժանեցին» անվտանգության աշխատակիցները։ Նշենք, որ կրքերը բորբոքվեցին «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանի ելույթի ժամանակ։

Ես քաղաքականությամբ չեմ զբաղվում. ԿԳՄՍ նախարար /տեսանյութ/

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նորանշանակ նախարար Վահրամ Դումանյանը «հողեր հանձնելու» թեման համարում է քաղաքական ու զերծ է մնում հարցին անդրադառնալ։ «Խնդրում եմ ոլորտային հարցեր տվեք, ես քաղաքականությամբ չեմ զբաղվում, ես զբաղվում եմ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի հարցերով», – լրագրողների հետ զրույցում ասաց նա։ Երբ լրագրողները պնդեցին, որ ինքը թիմի անդամ է ու կիսում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի