25 Փետրվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Երկիրը դարձել է ձախողված։ Բոլոր ձախողումների պատճառը Նիկոլ Փաշինյանն է /տեսանյութ/

Նախկին պատգամավոր, խորհրդային տարիներին անկախական պայքար ծավալած, ՀՀԿ ԳՄ անդամ Գագիկ Մինասյանը «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը վերլուծել է վերջին 2,5 տարիներին ՀՀ իշխանության իրականացրած հետեւողական քայլերը, որոնք զրոյացրեցին ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացը՝ հանգեցնելով պատերազմի։ Մինասյանի համոզմամբ՝ հայ ժողովուրդը կարող էր հաղթել այս պատերազմում, բայց հաղթանակ չունեցանք մեկ հոգու՝ Փաշինյան Նիկոլի քաղաքականության արդյունքում․ նա ոչնչացրել […]

Պատերազմը դիտմամբ տանուլ տված Փաշինյանին պետք է դատել․ Արշակ Զաքարյան /տեսանյութ/

Կառավարության դիմաց 2-րդ օրը Նիկոլ Փաշինյանին դատելու պահանջով հացադուլիս նստած Արշակ Զաքարյանը Henaran.am-ի հետ զրույցում նկատեց, որ տեղի ունեցած պատերազմը դիտմամբ է տանուլ տրվել, եւ այս ամենը ծրագիր է, որը բազմաթիվ մասնակիցներ ունի՝ մեկ գլխավոր դերակատարով, որը մեկ գիշերում, գրչի մեկ հարվածով դավադրաբար հանձնեց հայրենիքը։ Նրա խոսքով՝ երբ ժամանակին իրենք զգուշացնում էին այս ծրագրի մասին, […]

«Կարեն Սարուխանյան, դու դավաճան ես». ակցիա՝ պատգամավորի տան բակում (Տեսանյութ)

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների տների մոտ բողոքի ակցիաներ են տեղի ունենում: Մասնավորապես, քաղաքացիները ակցիա են իրականացրել Գյումրիում «իմքայլական» Կարեն Սարուխանյանի տան բակում, որի ժամանակ նրանց ձեռքին եղել են պաստառներ. «Կարեն Սարուխանյան, դու դավաճան ես»:

2018թ․-ից ազգովի հոգեբանական մանիպուլյացիաների զոհ ենք՝ անխտիր բոլորը․ Միհդաթ Մադաթյան /տեսանյութ/

 Հոգեբան Միհրդաթ Մադաթյանը Հենարան ակումբում հրավիրված ասուլիսին վերլուծեց հանրային հետպատերազմական տրամադրությունների՝ սպասումի, ագրեսիայի, առեւտրի, խորը դեպրեսիայի փուլերը։ Հոգեբանը համոզված է, որ 2018թ․-ից այս կողմ ազգովի հոգեբանական մանիպուլյացիաների զոհ ենք՝ անխտիր բոլորը, նրանք, ովքեր գնացել են հրապարակ եւ անկեղծորեն հավատացել Նիկոլ Փաշինյանին, ովքեր չեն գնացել՝ ներառյալ։  Մադաթյանը նկատեց, որ ՀՀ իշխանությունները հրաշալի տիրապետում են հոգեբանական կառավարման մեխանիզմներին՝ […]

Քայլ առ քայլ մեզ կործանեց մեծ ատելության այս առաքյալը. Միքայել Մինասյան /տեսանյութ/

Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը տեսանյութ է հրապարակել, որում ներկայացված է 2018-ի իշխանափոխությանը հաջորդած ընթացքն ու Նիկոլ Փաշինյանի և նրա տիկնոջ՝ Աննա Հակոբյանի՝ Արցախի հարցում արած հայտարարությունները։ Տեսանյութում առկա են նաև կադրեր՝ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի, ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանի, ԱԳ նախկին նախարար Զոհրաբ Մնացականյանի հայտարարություններից, որոնք ուղեկցվում են ներկա իրադրության կադրերով՝ […]

Կառավարություն գոյություն չունի, եկեք այս ստոլբային դիմենք, ավելի էֆեկտիվ կլինի. Արմեն Գրիգորյան

Այսօր մտավորակաները Շառլ Ազնավուրի անվան հրապարակից երթով շարժվեցին  դեպի Ֆրանսիայի դեսպանատուն՝ նամակ  հանձնելու՝ խնդրանքով, որ օգտագործեն իրենց ազդեցությունն ամբողջությամբ՝ ստիպելու Ադրբեջանին վերադարձնել հայ գերիներին և զոհված զինծառայողների դիերը: Երեկ նույն տեղից երթով  գնացել էին նաև Ռուսաստանի դեսպանատուն: Պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ հաջորդը լինելու է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ մյուս երկրի՝ ԱՄՆ-ի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի