04 Ապրիլի, Saturday, 2026
KFC

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Ես զգում եմ, որ կա լուրջ առաջընթաց. Լևոն Զուրաբյան /վիդեո/

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց՝  լիահույս է և կարծում է, որ Ընտրական օրենսգրքի շուրջ  քաղաքական ուժերը դեռ համաձայնության կգան: «Այս պահին չեմ ցանկանում ամեն ինչ բացել, առավել ևս դեռ չկա վերջնական համաձայնություն: Չի կարող լինել գաղտնի գործընթաց կամ համաձայնություն: Այն պահից, երբ տեսնենք կոնսուլտացիաների հիման վրա ձևավորված պրոցեսը տալիս […]

Իշխանությունները դասեր չեն քաղել. Լևոն Զուրաբյան /վիդեո/

ԱԺ ճեպազրույցների ժամին  ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն ասաց.«Ապրիլյան պատերազմը փոփոխություններ արեց, թեպետ, սա չի նշանակում, որ նրանք կդառնան արդյունավետ կառավարիչներ, սակայն կան պարզ ճշմարտություններ, որոնք հերքել հնարավոր չէ: Հաջորդող ժամանակաշրջանը ցույց տվեց, որ կոռուպցիան ու արատավոր համակարգը մեզ համար դարձել է ազգային անվտանգության խնդիրը»: Պատգամավորը նկատեց, որ իշխանությունները դասեր չեն քաղել կատարվածի արդյուքում: […]

Պատերազմը կարող է սկսվել հենց վաղը /վիդեո/

«Եթե մենք այս դադարը օգտագործենք ու պատրաստվենք պատերազմի՝ պատերազմ չի լինի: Այսինքն՝մենք պետք է մեկ ու կես պատերազմի պատրաստ լինենք, որ մեկ անգամ հաղթենք ու կես անգամ էլ պատժենք: Սակայն, եթե մենք մսխենք, ոչնչացնենք ու կոռումպացնենք մեր երկրի ռեսուրսները ու նաև բանակը, մեր քաղաքական ռեսուրսը միջազգային ասպարեզում, ապա պատերազմ կլինի և հնարավոր է հենց վաղը»,-Henaran.am-ի […]

Մենք պիտի գնանք արդյունավետացման ճանապարհով. Ռուզան Մուրադյան /վիդեո/

«Ես կողմնակից եմ այն մոտեցմանը, որ լինեն ոչ թե կրճատումներ, այլ օպտիմալացում։ Իսկ օպտիմալացումը արդյունավետացումն է, այսինքն՝ հնարաորինս վերանայել ռեսուրսները՝ մարդկային, նյութական, և փորձել էլ ավելի արդյունավետ համախմբել ու համակարգել», – Henaran.am-ի հետ զրույցում ասաց պատգամավոր Ռուզան Մուրադյանը՝ անդրադառնալով այն  պնդումներին՝ թե աշխատատեղերի կրճատումը կարող է ստեղծել սոցիալական խնդիրներ: Ըստ Ռուզան Մուրադյանի՝ այս խնդիրը պետք […]

Այդ համաձայնագիրը ՀՀ-ին հնարավորություն է տալիս օգտվել ՌԴ-ի հակաօդային համակարգի լայն հնարավորություններից. Շարմազանով /վիդեո/

ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում  անդրադառնալով ՌԴ-ի հետ ՀՕՊ միավորված համակարգ ստեղծելու համաձայնագրին՝  Էդուարդ Շարմազանովն ասաց, թե հիմնականում  այն մարդիկ  են քննադատում  այս համաձայանագիրը, ովքեր  ծանոթ չեն համաձայնագրին, չեն ընթերցել տեքստը: «Առաջին՝ համաձայնագիրը կնքվել է 2015 թվականի դեկտեմբերին, համաձայնագիրը կոչվում է «ՀՕՊ միավորված համակարգի համաձայնագիր», միավորված եւ ոչ թե միասնական: Եթե Բելառուսն ու […]

Հայաստանում քաղբանտարկյալներ լինելու հետ կապված իրավական հիմք չունեմ.ՄԻՊ/վիդեո/

«Հայաստանում քաղբանտարկյալներ լինելու հետ կապված ես այս պահին իրավական հիմք չունեմ նման պնդում անելու, որովհետեւ այն գործերը, որոնց վերաբերյալ հետաքրքրվում եք, դեռեւս քննության փուլում են»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ մարդու իրվունքների պաշտպան Արման Թաթոյանը: «Բոլոր հարցերով ուսումնասիրություններ կատարում ենք, քննարկումներ են ընթանում: Առանձին գործեր կային, որոնց քննության ընթացքին շարունակում ենք հետեւել»,-ընդգծեց Թաթոյանը : […]

Արամ Աթեշյանը կփորձի հենվել Թուրքիայի իշխանության վրա. քաղաքագետ/վիդեո/

«Անթույլատրելի է Պոլսո հայոց պատրիարքի տեղապահ, արքեպիսկոպոս Արամ Աթեշյանի նամակը: Թուրքիայում հասարակական ու իշխանական պահանջ կա՝ հանդես գալու նման նամակներով և սատարելու պետական գծին: Բայց այն, ինչ արել է Արամ Աթեշյանը, մի փոքր անդին է պահանջվածից»,-այսօր «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ՝ անդրադառնալով Պոլսո հայոց պատրիարքի տեղապահ, արքեպիսկոպոս Արամ Աթեշյանը Թուրքիայի նախագահ  Էրդողանին ուղղված նամակին […]

Օգտակար իդիոտների մասին /վիդեո/

«Շատ ցավալի է, որ Թուրքիան այս 100 տարիների ընթացքում չի փոխվել: Այդպիսի նամակ որևէ պետություն չպետք է ընդուներ, այդ ոճով գրված նամակն իշխանությունը պետք է թաքցներ: Պետք է ասեին՝ գրեք ձեր համայնքի շահը, որ մենք իմանանք, ինչպես օրինակ՝ «Ակօսն» էր արել»,-այսօր «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված քննարկմանն անդրադառնալով՝ Պոլսո հայոց պատրիարքի տեղապահ, արքեպիսկոպոս Արամ Աթեշյանի Թուրքիայի […]

Տեղ չկա /վիդեո/

«Սամվել Բաբայանը շատ հայրենասեր տղա էր: Եթե անգամ պատերազմական հանգիստ փուլում որոշ բացթողումներ ունեցավ՝ չի նշանակում, որ նա դադարեց հայրենասեր լինել»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Ողջ մնալու արվեստ» հ/կ ղեկավար, Հետախուզադիվերսիոն առաջին ջոկատի հիմնադիր հրամանատար Վովա Վարդանովը: «Մարդը պարտքեր ու խնդիրներ ուներ ու դրա պատճառով Ռուսաստան էր գնացել, բայց չեմ կարծում, որ նա հայրենիքի հանդեպ […]

Ձգե՞լ, թե՞ չձգել

«Վարչապետի հայտարարությունից հետո արդեն իսկ առաջին քայլը կատարվել է։ Մեքենաների կրճատման հետ կապված՝ քննարկումներ եղան նույնիսկ։ Այդ հայտարարությունից հետո բազմիցս առիթ է եղել ասել, որ եթե շատերը մտածում են՝ այդ ամենը շատ արագ զգալու են,  կներեք, բայց դա այդպես չէ։ Նույն այդ մոնոպոլիաների, գոտիները ձգելու ու մնացած խնդիրների հետ կապված՝ ժամանակ է պետք, որ կարողանանք […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

Ամենաընթերցված