«ՌԴ-ն ցույց տվեց, որ առաջնային դերակատարում ունի կոնֆլիկտի կարգավորման հարցում» /վիդեո/
«Ցանկացած հանդիպում՝ կլինի երկկողմանի, թե եռակողմ, ինքնսընինքյան կարող է դրական գնահատվել: Այս պարագայում այլ գնահատական տալը, կարծում եմ, ճիշտ չէ: Սա նշանակում է, որ հնարավոր է լուծումներ գտնել, բանակցային ուղին բացել: Անկախ արդյունքներից՝ հանդիպման փաստը՝ մանավանդ ապրիլյան դեպքերից հետո, կարևոր է, լուրջ երևույթ է», – Այսօր «Հենարան» ակումբում լրագրողների հետ զրույցում նշեց քաղաքագետ Գարիկ Քեռյանը:
Վերջինս շեշտեց՝ զինադադարի ամրապնդումը Ռուսաստանի համար կարևոր է՝ տարածաշրջանում իր դիրքերը պահպանելու համար:
«Ռուսական դիվանագիտության ակտիվացումը հայտ էր՝ ՌԴ-ի դերի վերականգնման առումով: Կազանյան փաստաթուղթը ժամանակին չսպորագրվեց ու վիճակն անորոշ էր: Դա տանում էր ՌԴ-ի դերի թերագնահատման: Կարծիքներ կային, թե ՌԴ-ն չի կարողանում իրավիճակին տիրապտել, բայց այս հանդիպումն այդ առումով մեսիջ էր: ՌԴ-ն ցույց տվեց, որ առաջնային դերակատարում ունի կոնֆլիկտի կարգավորման հարցում», – ասաց Գարիկ Քեռյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: